Հայբիզնեսբանկը՝ Խնայողությունների համաշխարհային օրվան նվիրված մրցանակաբաշխության մասնակից

01/11/2019 schedule18:20

Խնայողությունների համաշխարհային օրվա ուղերձը ոչ միայն գումար խնայելն է՝ ապագայի հետ կապված ծրագրերն իրականացնելու համար, այլև խնայողությունը բառի լայն իմաստով՝ ժամանակի, ուժերի, ռեսուրսների:

Հոկտեմբերի 31-ին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մասնակցեց Հայաստանի բանկերի միությունում՝ Խնայողությունների համաշխարհային օրվա կապակցությամբ տեղի ունեցած «Ֆինանսական գրագիտություն և հմտություններ» խորագրով հանրային միջոցառումների ծրագրի շրջանակներում կազմակերպված մրցանակաբաշխությանը: Նախապես հայտարարված «Ապագայի բանկը՝ իմ պատկերացմամբ» խորագրով դպրոցականների շարադրությունների և տեսահոլովակների, ինչպես նաև «Բիզնես-պլանի կազմում» թեմայով ուսանողական մրցույթների մասնակիցների աշխատանքներն ուսումնասիրել և ամփոփել էր գնահատող հանձնաժողովը, որը կազմված էր Հայաստանի բանկերի միության, առևտրային բանկերի և Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի ներկայացուցիչներից:

Հայաստանի բանկերի միության նախագահ Սեյրան Սարգսյանը, ողջունելով ներկաներին, կարևորեց օրվան ընդառաջ՝ հանրության ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված նախաձեռնությունները: Հայաստանի բանկերի միության կողմից մրցանակներ հանձնվեցին մրցույթի հաղթողներին:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ անհատական մրցանակին արժանացան երկու ուսանող: ԵՊՀ  Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Հրաչյա Զաքարյանի աշխատանքը տարբեր գործառույթներ իրականացնող միկրոսխեմաների, ինչպես նաև տարբեր փոքր սարքավորումների տեղական արտադրության և սպառման վերաբերյալ էր, իսկ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի 4-րդ կուրսի ուսանող Գևորգ Խաչատրյանի Բիզնես պլանը՝ լաստիկային հյուսվածքով պաստառների արտադրության:

Միջոցառման շրջանակներում ինֆոգրաֆիկ աշխատանքների՝ «Խնայում եմ հանուն…» թեմայով մրցույթի հաղթողին մրցանակ շնորհեց նաև Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանը:

Հայաստանում Խնայողությունների միջազգային օրը նշվում է արդեն յոթերորդ տարին: Մեր երկրի բնակչության համար խնայողությունների պահպանման կայուն միջոց են համարվում բանկային ավանդները:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ այսօր հաճախորդին է ներկայանում որպես ՀՀ բանկային համակարգի առաջատարներից մեկը, և հատկանշական է, որ ավանդային պորտֆելի ծավալով շուկայում զբաղեցնում է առաջին տեղը: Խնայում ենք ինչպես հանուն նոր սերնդի, այնպես էլ հանուն մեր մոլորակի ապագայի: 

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՝ ապագայի հուսալի ճանապարհ…

 

 

Տպել
1573 դիտում

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է