Վազգեն Մանուկյանը կհեռանա՞ պաշտոնից. նա այսօր ասել է՝ վերջին անգամ երբ է հանդիպել Նաիրի Հունանյանին

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ հնարավոր է՝ առաջիկայում նախաձեռնի ՀՀ վարչապետի հետ հանդիպում եւ քննարկի՝ արդյոք իմաստ ունի՞ իր հետագա գործունեությունը Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում:

«Ցանկացած պահի վարչապետը կարող է ինձ հրավիրել եւ հայտարարել, որ մենք միասին աշխատել չենք կարող: Նույն պահին ես դուրս կգամ: Բայց քանի որ այդպիսի հարց է առաջացել, ես կարող է ինքս նախաձեռնեմ, մոտ օրերս հանդիպեմ վարչապետին, միասին նայենք, քննարկենք հետագա գործունեությունը իմաստ ունի՞, թե՞ ոչ»,- ասաց Մանուկյանը:

Նա նկատեց, թե համաձայնել է դառնալ հանրային խորհրդի նախագահ՝ մտածելով, որ նոր իրավիճակում, իսկապես, կսկսվեն նոր բարեփոխումներ, մեր երկիրը կգնա առաջ, եւ ինքը կկարողանա օգտակար լինել: Բայց հիմա տեսնում է, որ երկիրը այդ ճանապարհով չի գնում:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը երեկ դիմել է ՀՀ վարչապետին՝ Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու պահանջով: Հոկտեմբերի 27-ի գործով դատապարտված Նաիրի Հունանյանի հետ օրերս տեղի ունեցած հանդիպումից հետո Բաբաջանյանը նաեւ ակնարկներ է անում Վազգեն Մանուկյանի ու Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի կապի մասին:

Վազգեն Մանուկյանը, արձագանքելով այս ակնարկներին, հայտարարեց. «Եկեք պայմանավորվենք, որ 27-ի դեպքերը ես չեմ քննարկելու: 27-ի դեպքերի վերաբերյալ հիմա նորից սկսել քննարկումը, դա հենց այն խաղն է, որի մեջ ժողովրդին պարտադրում են մտնել: 27-ի գործը հիմա օգտագործվում է որպես «Կիրովի» գործը՝ Ստալինի ժամանակ: Դրա հետեւանքով սկսում են վերացնել եւ ոչնչացնել քաղաքական գործիչներին, իրենց հակառակորդներին: Բայց ո՞վ է ուղղորդում: Ես չեմ կարծում, որ առանց Նիկոլ Փաշինյանի թույլտվության նա (Արման Բաբաջանյանը-խմբ.) կարող էր բանտ մտնել, խոսել, հետո դուրս գալ, այդպիսի բաներ անել: Եթե իշխանությունը հարց ունի Հոկտեմբերի 27-ի հետ, կան համապատասխան մարմիններ, թող վերանայեն գործը, բոլորս անհամբեր կսպասենք, թե ինչով դա կվերջանա: Եթե ինձ ասելու բան ունեն, թող կանչեն, աչքերիս նայելով՝ հետս խոսեն, ոչ թե երկրորդական մարդկանց միջոցով նորից պղտորեն հասարակական բանը»,- ասաց Մանուկյանը:

Հարցին, թե արդյո՞ք Հոկտեմբերի 27-ից առաջ հանդիպել է Նաիրի Հունանյանին՝ Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Ես Նաիրի Հունանյանի հետ առնչվել եմ 1988-ի շարժման ժամանակ, որովհետեւ ես «Ղարաբաղ» կոմիտե էի ներկայացնում, ինքը՝ ուսանողական շարժում: Այն ժամանակ մենք իրար հետ հանդիպել ենք, որից շատ երկար ժամանակ հետո ինքը եկել է մեր կուսակցություն, ուզում էր ընդունվել ԱԺՄ կուսակցություն, մենք որոշել ենք, որ չարժե, որ ինքը դառնա մեր կուսակցության անդամ: Բացի դրանից, ոչ մի առնչություն չեմ ունեցել. ո՛չ ընկերական հարաբերություններ, ո՛չ հանդիպումներ, մեր տանը ինքը չի եղել, ոչ մի հարաբերություններ չեն եղել, էդ ամեն ինչը հնարված է եւ իր հետեւում թաքցնում է քաղաքական նպատակներ»:

Այսօրվա ասուլիսում Վազգեն Մանուկյանը նաեւ խոսեց վերջերս հարուցվող քրեական մի շարք գործերի մասին: Նա հատկապես նեղսրտած էր ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին մեղադրանք առաջադրելու հանգամանքից:

«Ես, անկեղծ ասած, մեր հասարակությանը ըսենց բզկտված դեռ չէի տեսել, իրար նկատմամբ թույնով լցված: Բաբլոյանի դեմ քրգործը, որ հարուցել են, մարդու զարմանք է առաջացնում: Հայաստանի լավագույն բժիշկներից մեկը՝ մեր պարծանքը, որով մենք հպարտանում ենք աշխարհում, մեկ էլ հայտնվում է...մի ստորակետ ճիշտ է դրել, սխալ է դրել, ես չեմ էլ իմանում, էդ ստորակետի պատճառով քրեական գործ են հարուցում իր դեմ»,- իր զարմանքն արտահայտեց Սահմանադրությամբ քաղաքականապես չեզոք մարմնի՝ Հանրային խորհրդի ղեկավարը՝ ընդգծելով, որ հիմա մեր երկրում անարժեք մարդիկ հետապնդում են շատ ավելի արժեքավոր մարդկանց:

Ի դեպ, խոսելով քաղաքական չեզոքությունը պահպանելու անհրաժեշտությանը վերաբերում հարցի շուրջ՝ Մանուկյանն ընդունեց, որ իր հայտարարությունների մեջ քաղաքական երանգ կա: «Բայց իրական քաղաքականությունն այն է, երբ որ դու պայքարում ես քաղաքականության մեջ կուսակցության միջոցով իշխանության դեմ, ընտրությունների համար, եւ այլն, եւ այլն: Իմ բոլոր ելույթները սուր քննադատության հետ միասին պարունակում են նաեւ խորհուրդ»,- ասաց նա:

Մանուկյանին այսօր հարց ուղղվեց նաեւ Հանրային խորհրդի աշխատանքի նպատակահարմարության մասին. «Կառույցի նպատակահարմարությունը եկեք այսօր չքննարկենք, բայց 74 երկրում կան համապատասխան կառույցներ, եւ այդ երկրների մեծ մասում օգուտ են բերում իրենց պետությանը, բայց շատ կարեւոր է, որ այդ կառույցը եւ իշխանությունները միասին կարողանան աշխատել»,- ասաց նա:

Տպել
3840 դիտում

ԱՀ նախագահը հանրության տարբեր շրջանակների հետ հանդիպումներին ներկայացրել է Արցախի շուրջ ռազմաքաղաքական իրավիճակը

Ադրբեջանի պետական սահմանային ծառայության զինծառայողն ինքնասպան է եղել

Կրեմլն արձագանքել է Շոլցի՝ մոտ ժամանակներս Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալու հայտարարությանը

Ավտովթար Շիրակի մարզում․ «ՎԱԶ 2114»-ը կողաշրջված հայտնվել է ձորակում

Քաղաքացին որոնվում է քրեական վարույթի շրջանակներում

Սյունիքում մեկնարկել է «Ոչխարների խուզման» փառատոնը

Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը կիրականացնի ՌԴ ԱԴԾ-ն. Մուստաֆաև

Հայաստանը կարևորում է Պորտուգալիայի հետ փոխադարձ վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունները. ՀՀ նախագահ

«Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ը նոր կացարան կունենա (լուսանկարներ)

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն չնախատեսված այցով ժամանել է Կիև

Ադրբեջանի ԶՈՒ-ն 3 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ. Արցախի ՊՆ

Հրդեհ է բռնկվել Ապարանի տներից մեկում

Հայտնի է «Ոսկե գնդակի» հանձնման օրը

Օդի ջերմաստիճանը կնվազի, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Աշտարակ-Փարպի ճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Ուսուցումը դարձնել կենսակերպ. ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ելույթը Կազանի միջազգային ֆորումի ժամանակ

Խաչատրյանի բալետային հանճարեղ ստեղծագործությունները զարդարեցին անցնող 3 երեկոները. Տիգրան Ավինյան

Փարիզի քաղաքային խորհուրդը Արցախի և ՀՀ-ում ապաստանած արցախցիների վերաբերյալ բանաձև է ընդունել (տեսանյութ)

1 օր ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի որոշ բնակավայրերում

15-ամյա գյումրեցին իր վրա ջուր լցնելու համար դանակահարել է 14 տարեկան տղային

Տոկիոյի օդանավակայանում ինքնաթիռներ են բախվել. որոշ միջազգային չվերթներ հետաձգվել են

Անկարայում հրթիռների արտադրամասի պայթյունի հետևանքով հինգ մարդ է մնացել փլատակների տակ

Մահվան ելքով վրաերթ Այնթափում․ 21-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին

Գլխավոր դատախազն այցելել է Սևանի կայազորի զինվորական դատախազություն և ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուս

Պայթյուն է որոտացել Անկարայի հրթիռների գործարանում. կան զոհեր

ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊՆ

«Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ բախվել են մոտոցիկլն ու «Նիսսան»-ը. մոտոցիկլավարը հոսպիտալացվել է

Երևանի բազմաթիվ հասցեներում և 7 մարզի տարբեր բնակավայրերում տևական ժամանակ լույս չի լինի

Քուչակ-Ապարան ճանապարհին ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և բռնկվել. կան տուժածներ

Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածում երթևեկության սահմանափակումները պահպանվում են

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Կախակնի հայկական դիրքերի ուղղությամբ

Բելառուսի տարածքում միջուկային մարտավարական զենքի տեղակայումը կսկսվի հուլիսի 7-8-ը․ Պուտին

Գայանե Հակոբյանը գրառում է արել

Վորոնեժի մարզում անօդաչու է ընկել. կան տուժածներ

Երևանում Ստեփան Սարգսյանի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշար կանցկացվի. 15 երկրի մասնակցություն է ակնկալվում

Թուրքիան ՄԻԵԴ-ից զգուշացում է ստացել

Միջազգային փորձ ու ֆուտբոլային նոր հմտություններ. Երևանում կայացավ Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել ՀՀ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա. ՊՆ

Շրջանառության մեջ է դրվել «Հայկական ֆիլմեր» թեմային նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկ

Ինչու Ադրբեջանը հետաձգեց ԱԳ նախարարների վաշինգտոնյան բանակցությունը. արդյոք ՌԴ-ն կամ Թուրքիան ազդե՞լ են այս որոշման վրա