Օլիմպիական խաղերից 9 ամիս առաջ ՀՀ-ն դեռ ընդամենը 3 ուղեգիր ունի

Նախաօլիմպիական պատասխանատու տարվա՝ 2019-ի ընթացքում մարզիկների մեդալներին հավասար կարեւորություն ունեն օլիմպիական ուղեգրերը: Այս պահին՝ Տոկիո 2020-ից 9 ամիս առաջ Հայաստանը 3 ուղեգիր ունի: Դրանցից 2-ը հունահռոմեական ոճի ըմբշամարտից են, 1-ը՝ մարմնամարզությունից:

Առաջին ուղեգրերը Հայաստանին բերել են հունահռոմեականները աշխարհի 2019թ. առաջնության ժամանակ: Ղազախստանում կայացած մրցաշարում 77կգ քաշային կարգի ուղեգիր է նվաճել Կարապետ Չալյանը, 97կգ քաշային կարգի ուղեգիր՝ օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Ազատոճայիններն աշխարհի առաջնությունից ձեռնունայն են վերադարձել: Նրանք ոչ միայն չեն չպայքարել մեդալների, այլեւ ուղեգրերի համար:

Ազատ ոճի ըմբշամարտում օլիմպիական են 57, 65, 74, 86, 97, 125, հունահռոմեականում 60, 67, 77, 87, 97 եւ 130կգ քաշային կարգերը: Հայաստան դրանց համար պայքարելու դեռ 2 հնարավորությունը կունենա: Դրանք են աշխարհամասի մրցումները եւ համաշխարհային մրցումը: Երկուսն էլ նախատեսված են 2020թ.: Եվրոպայի վարկանիշային մրցաշարը տեղի է ունենալու մարտին Հունգարիայում: Համաշխարհային մրցումները կայանալու են ապրիլ, մայիս ամիսներին Բուլղարիայում: Ուղեգրերն անվանական չեն, դրանք տրվում են երկրին:

Մարմնամարզությունից օլիմպիական ուղեգիր է նվաճել Արթուր Դավթյանը (բազմամարտ): Եվրոպայի փոխչեմպիոնը չի հաղթահարել հոկտեմբերի 4-13-ը Գերմանիայում կայացած աշխարհի 2019թ. առաջնության որակավորման փուլը, սակայն ցուցանիշը բավական է եղել Տոկիոյում տեղն ապահովելու համար: Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը մրցաշարի ընթացքում հայտարարել էր, որ իրենք գնացել էին հենց այդ ուղեգրի համար, որ մինչեւ մեկնելը ինքը հենց այդպես էլ հաշվարկած է եղել ու ամեն ինչ ընթացել է այնպես, ինչպես նախապես ծրագրված է եղել: Դավթյանի ուղեգիրն անվանական է:

Այս շրջանում մարմնամարզիկները պատրաստվում են նոյեմբերին Գերմանիայում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը, որը նույնպես վարկանիշային է: Ի սկզբանե Սերոբյանը նշել էր, որ գավաթի խաղարկություններում Հայաստանի համար ուղեգրեր նվաճելը գրեթե անհավանական է, քանի որ դրանից 2-ն անց են կացվում Բաքվում, եւ հայերը դրանց չեն կարող մասնակցել, ինչպես չեն կարող մասնակցել նույնպես Բաքվում կայանալիք Եվրոպայի 2020թ. առաջնությանը, որը եւս վարկանիշային է: Գավաթի մյուս 2 վարկանիշային խաղարկություններն էլ Ավստրալիայում են: Դրանց մասնակցելը նպատակահարմար չէ մարզական տեսանկյունից, քանի որ ժամային գոտիների տարբերություն կա, հասնելու համար պետք է մի քանի ինքնաթիռ փոխել ու գրեթե անմիջապես ելույթ ունենալ: Ամեն դեպքում մարզիչն ասել է, որ, եթե Գերմանիայից հետո տեսնեն շանսեր կան, Մելբուռն կգնան:

Օլիմպիական վարկանիշների մեծ սպասելիքներ կան նաեւ ծանրորդներից ու բռնցքամարտիկներից: Ծանրորդները քայլ առ քայլ մոտենում են իրենց նպատակին: 2019-ի ընթացքում նրանք հաջող ելույթներ են ունեցել աշխարհի ու Եվրոպայի ինչպես մեծահասակների, այնպես էլ մինչեւ 20 ու մինչեւ 23 տարեկանների առաջնությունում: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանի խոսքով՝ վերջնական ուղեգրերի քանակն ու դրանց տերերը հայտնի կդառնան օլիմպիական խաղերից որոշ ժամանակ առաջ:

Ինչ վերաբերում է բռնցքամարտիկներին, ապա այս մարզաձեւում միջազգային ասպարեզում հայաստանյանից ոչ պակաս խառն իրավիճակ է: Այստեղ իրենց հարաբերություններն են պարզում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, միջազգային ասպարեզում էր ԱԻԲԱ-ն (Բռնցքամարտի միջազգային միություն) եւ Միջազգային օլիմպիական կոմիտեն: ՄՕԿ-ը պատժամիջոցների շրջանակներում ԱԻԲԱ-ին զրկել է վարկանիշային մրցաշարեր անցկացնելու իրավունքից եւ ինքն է դրանք անցկացնելու: Վարկանիշային մրցումները տեղի են ունենալու 2020թ.: Անցկացնելու է ՄՕԿ-ի կողմից ձեւավորված աշխատանքային խումբը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
23063 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ