Երևան
12 °C
«Ամենակարևոր փաստաթուղթը, որի մասին կուզենայի նշել՝ որպես մեր համագործակցության արդյունք, «Զբաղվածության ոլորտի ռազմավարությունն» է, որն արդեն իսկ ուղարկել ենք կառավարություն: Այս փաստաթուղթը մշակվել է մասնակցային և գործընկերային մթնոլորտում՝ մշակման գործընթացում ներգրավվելով միջազգային և սոցիալական գործընկերներին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին»,- այս մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ընդունելով Աշխատանքի միջազգային կազմակերպության պատվիրակությանը՝ ասել է նախարար Զարուհի Բաթոյանը:
Նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ նախարարն ընդգծել է, որ Ազգային ժողովի և կառավարության գործընկերների հետ ամենօրյա աշխատանք է իրականցվում նաև Աշխատանքային օրենսգրքի բարեփոփոխումների վերաբերյալ.
«Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նորընտիր ղեկավարի հետ ևս ինտենսիվ աշխատանքներ ենք իրականացնում տեսչության հզորացման ուղղությամբ: Մենք բազմաթիվ հարցումներ ենք ստանում աշխատանքային իրավունքների վերաբերյալ, փորձում ենք հանրային իրազեկում ապահովել նաև այս ուղղությամբ, քանի որ հարցը դուրս է մեր նախարարության գործառույթներից, սակայն հստակ է, որ աշխատանքային իրավունքի իրացման հարցում տեսչական մարմնի դերակատարումը շատ կարևոր է, այդ իսկ պատճառով մենք համարում ենք, որ տեսչության գործառույթները պետք է ավելացվեն»,- ասել է նախարարը:
ԱՄԿ արժանապատիվ աշխատանքի տեխնիկական աջակցության թիմի և Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների գրասենյակի տնօրեն Օլգա Կուլաևան ևս կարևորել է տեսչության դերը և հիշեցրել, որ ԱՄԿ-ը հիմնադրվել է 100 տարի առաջ՝ Առաջին համաշխարհային պատերազմից անմիջապես հետո՝ որպես խաղաղության և սոցիալական արդարության ձգտող մի կառույց, որի աշխատանքը միտված կլիներ նոր սոցիալական ճգնաժամերից խուսափելուն.
«Հենց այդ ժամանակ՝ 100 տարի առաջ, սահմանվել են մի շարք սկզբունքներ, որոնք այսօր մեզ այդքան բնական են թվում: Օրինակ՝ կանանց և տղամարդկանց հավասար վարձատրության, 8 ժամանոց աշխատանքային օրվա, արհմիություններ ստեղծելու իրավունքի կամ գործադուլներ կազմակերպելու, երեխաների աշխատանքը բացառելու վերաբերյալ: Այդ ժամանակ սրանք հեղափոխական գաղափարներ էին, բայց փորձը ցույց է տալիս, որ դրանք գործող սկզբունքներ են մինչ օրս: Այդ սկզբունքներից էր նաև հատուկ տեսչական մարմնի գոյությունը և դրա իրավասությունը՝ պարբերաբար վերահսկելու աշխատանքային և առողջապահական նորմերի պահպանությունը աշխատավայրում»,- ասել է Օ. Կուլաևան:
Նա նշել է, որ ՀՀ նոր կառավարության գլխավոր ձեռքբերումներից մեկը ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է, որը մի շարք իրավական և գործառնական բարեփոխումներ է ենթադրում: Ըստ ԱՄԿ ներկայացուցչի՝ աշխատանքային իրավունքի ոլորտում մի շարք կարևոր խնդիրներ անհնար կլինի լուծել առանց հատուկ տեսչական մարմնի գոյության:
Աշխատանքի միջազգային կազմակերպության փորձագետ Վալենտին Մոկանուն ևս անդրադարձել է խնդրին և ընդգծել մի առանձնահատկություն, որը նկատել է Հայաստանում.
«Դուք այն բացառիկ երկրներից եք, որտեղ գործատուներն ու արհմիությունները պատրաստ են աջակցել կառավարությանը, որովհետև ունեն նույն պատկերացումներն ու տեսլականը: Ձեզ հաջողվել է շատ հստակ ներկայացնել այն իրողությունը, որ պաշտպանված աշխատանքային իրավունքը բոլորի հաղթանակն է: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ տեսչական այս մարմնի այցելություններից հետո դեպքերի միայն 10 %-ն է ավարտվում տույժ-տուգանքներով, մյուս 90 % դեպքերում դրանք ավարտվում են առաջարկություններով: Շատ կարևոր է, որ Հայաստանում բոլորն են հասկանում, որ սա ոչ թե պատժիչ կառույց է, այլ՝ գործընկեր»,- ասել է փորձագետը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT