Գալստյանի «Թողություն» ֆիլմը շուտով կլինի էկրաններին. գլխավոր դերերում Խորեն Լեւոնյանն ու Լիլիթ Հակոբյանն են

Նոյեմբերին տեղի կունենա կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի «Թողություն» մելոդրամատիկ  հեռուստասերիալի պրեմիերան:

«Թողություն» կինոնախագիծը հանդիսատեսին ներկայանալու է երկու ֆորմատով՝ 16 մասից կազմված հեռուստատեսային սերիալի եւ լիամետրաժ 120 րոպե տևողությամբ խաղարկային ֆիլմի տեսքով, նկարահանումներն ավարտի շեմին են: Դրանք ավարտվել են հոկտեմբերի 31-ին: Ռեժիսորը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ 16 մասից բաղկացած մելոդրամատիկ հեռուստասերիալը կցուցադրվի Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ:

«Թողությունը» դրամատիկ պատմություն է, որ տեղի է ունենում մեր օրերում, Երեւանում։ Ֆիլմի գլխավոր հերոսը բալետմայստեր է, որն իրականացնում է «Մետամորֆոզ» բալետային ներկայացումը, որով, ըստ ֆիլմի սյուժեի, պետք է բացվի Երեւանի առաջին Բալետային փառատոնը:

Հովհաննես Գալստյանի խոսքով՝ Ֆիլմը ցույց է տալիս ստեղծագործությունը վերջակետին հասցնելու կորուստներով լի ճանապարհը, առանց որի անհնար է արվեստում ազդեցիկ արդյունքի հասնել: Ներկայացվում է արվեստագետի խոցելիության խնդիրը, նրա կախվածությունը կապիտալից, բյուրոկրատական քաշքշուքներից ու խարդավանքներից, գործընկերների խանդից ու թշնամանքից: Իրական իրադարձություններից է վերցված եւ ներկայացված է արվեստագետի դաժան ճակատամարտը՝ սեփական ստեղծագործությունը կյանքի կոչելու համար:

Գլխավոր դերակատարները Խորեն Լեւոնյանն ու Լիլիթ Հակոբյանն են:

Լիլիթ Հակոբյանը ներկայացնում է Հաննովերի Բալետի Պետական Թատրոնը, նաեւ «Մետամորֆոզ» բալետի խորեոգրաֆն է, որի առանցքի շուրջ էլ կառուցված է կինոնախագիծը: «Մետամորֆոզ» բալետային ներկայացումը ուղեկցվում է Ֆիլիպ Գլասսի «Մետամորֆոզ» ստեղծագործությամբ եւ Տիգրան Համասյանի կողմից Կոմիտասի «Հով արեք» ստեղծագործության մեկնաբանությամբ: Ֆիլմում նաեւ օգտագործվում են հատվածներ «Պայացներ» օպերայից եւ «Ժիզել» բալետային ներկայացումից:

Ռեժիսորը նաեւ հայտնեց, որ 16 մասից կազմված «Թողություն» սերիալի համանուն ֆիլմի նկարահանումները կշարունակվեն նաեւ հեռուստասերիալի պրեմիերայից հետո եւ ֆիլմը պատրաստ կլինի ցուցադրության 2020 թվականին ամռանը: Նկարահանումները տեղի կունենան Հայաստանում, լիամետրաժ ֆիլմի հետարտադրության մի հատվածը կիրականացվի Բուլղարիայում եւ Գերմանիայում: Երկու նախագծերի ռեժիսորը Հովհաննես Գալստյանն է, որոնք հայ-բուլղարա-գերմանական համատեղ արտադրություն են:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
38532 դիտում

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը