ԿԳՄՍ նախարարն Արմինե Դավթյանին պաշտոնից ազատել է երկու հրամանով. նա դիմել է դատարան ու ստիպված երկուսն էլ բողոքարկում է

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի արդեն նախկին տնօրեն Արմինե Դավթյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության: Նա պահանջում է անվավեր ճանաչել նախարարի՝ իրեն պաշտոնից ազատելու հրամանները, վերականգնել նախկին պաշտոնում եւ բռնագանձել պարապուրդի ժամանակահատվածի աշխատավարձը:

Երբ Արմինե Դավթյանի ներկայացուցիչ, փաստաբան Դավիթ Ասատրյանից հետաքրքրվեցինք, թե ինչ հրամանների մասին է խոսքը, նա նշեց, որ Արմինե Դավթյանին պաշտոնից ազատելու երկու հրաման է եղել: Ասաց, որ դա իր համար էլ է զարմանալի, սակայն հետագայում խնդիրներից եւ թյուրիմացություններից խուսափելու համար՝ հայցադիմումի մեջ «հրաման» բառը հոգնակի է նշվել՝ այդպիսով երկու հրամանն էլ բողոքարկելով:

Փաստաբանի խոսքով՝ շաբաթներ առաջ տեղի ունեցած իրադարձությունը չի կարող ընդհանրապես որեւէ հիմք հանդիսանալ՝ կարգապահական վարույթ հարուցելու համար:

«Մեր տեսակետն այն չէ, որ տեղի է ունեցել խախտում կամ խախտման ծանր կամ նվազ խնդրահարուց լինելը: Խնդրահարույց ընդհանրապես կարգապահական խախտումն է, որովհետեւ յուրաքանչյուր ռացիոնալ մարդ, երբ տեսնում է այդ տեսանյութը կամ իրադարձությունը, հասկանում է, որ փոքր ջրում փոթորիկ է տեղի ունեցել, իրականությանը չհամապատասխանող փաստակազմ է իրար հետեւից կուտակվել՝ ձնագնդի էֆեկտով»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ դեպքի հետ կապված, երբ տեսնում են հիմքերը, պարզ է դառնում, որ այնտեղ որեւէ առիթ չկա՝ անձի վարքագծին այդպիսի մեկնաբանություն տալու:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արմինե Դավթյանի՝ ուղիղ եթերում արված դիտարկումները համացանցում լուրջ քննարկումների առիթ դարձան: Վերջինս խոսել էր հայելային արտացոլման մեթոդի մասին եւ թե ինչպես է այն աշխատում հատկապես վարքի խնդիրներ ունեցող երեխաների դեպքում: «Փոքրիկ ապտակը կարող է ավելի արդյունավետ լինել, քան ժամերով քարոզը, ես չեմ ասում՝ տեղի-անտեղի երեխային խփում եմ, քավ լիցի, նման բան չկա, ծայրահեղ դեպքերում, եթե ինքն ինձ խփի կամ ինչ-որ մեկին խփի, ես կարող է արտապատկերեմ»,- նման մեկնաբանություններ էր արել Դավթյանը, որին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արձագանքեցին ինչպես օգտատերեր, այնպես էլ ոլորտի մասնագետներ:

Միջադեպի առիթով՝ հայտարարությամբ էր հանդես եկել ԿԳՄՍ նախարարությունը՝ նշելով, որ իրավիճակը պարզաբանելու նպատակով՝ նախարարությունը սահմանված կարգով բացատրություն է պահանջելու տիկին Դավթյանից, որը ստանալուց հետո կձեռնարկվեն միջոցներ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նախարարությունը դադարեցրել է Արմինե Դավթյանի լիազորությունները՝ որպես «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն»-ի տնօրենի՝ հաշվի առնելով հանդիպման ընթացքում հնչած հիմնավորումները, մասնագիտական եզրակացությունները եւ Դավթյանի առաջարկած մեթոդների անընդունելիությունը նախարարության համար: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5587 դիտում

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին