Երևան
12 °C
2019 թվականի բյուջեի նախագիծն ու դրա կատարումն էլ արտահայտում էին կառավարության ծրագրերը: Այս մասին այսօր Ազգային ժողովում՝ 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ասաց, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հայտարարությանը: Թանդիլյանը նշել էր, որ հույս ունի 2020 թվականի բյուջեի նախագիծը կբերեն այնպիսի տեսքի, որ այն արտահայտի կառավարության ծրագրերը: Վարչապետն ընդգծեց, որ կառավարությունն առաջնորդվել է պահպանողական սցենարով:
«2019 թվականի բյուջեի ուղերձում որպես 2019 թվականի տնտեսական աճի կանխատեսում գրված է եղել 4,9 տոկոս ցուցանիշը, բայց եթե մենք տեսնենք հունվար-սեպտեմբեր ամիսների մեր ցուցանիշները, կտեսնենք, որ տնտեսական աճի կանխատեսումը շատ ավելի մեծ է: Մենք առաջնորդվում ենք առավել պահպանողական սցենարով՝ ապահովելով մակրոտնտեսական կայունությունը: Երեկ ֆինանսների նախարարի հետ քննարկում էինք այս մոտեցումը, բազմիցս ենք քննարկել: Մենք առաջնորդվում ենք հայտնի սկզբունքով՝ «Надейся на лучшее, готовься к худшему»: Այս առումով ճիշտ քաղաքականություն է որդեգրված»,- ասաց վարչապետը:
Վարչապետի խոսքով՝ ֆինանսների նախարարությունը տնտեսական աճի հնարավոր ցուցանիշը գնահատում է 6.3 տոկոս, իսկ ԿԲ-ն՝ 6.9 տոկոս: Բացի դրանից, միջազգային կազմակերպությունները՝ բոլորը, առանց բացառության, վերագնահատել են ՀՀ-ում տնտեսական աճի իրենց գնահատականները բարձրացման միտումով:
«Առաջին 10 ամսվա ցուցանիշներով՝ մենք ունենք արդյունաբերական արտադրանքի ծավալի 9,7 տոկոս աճ, շինարարության՝ 4,4 տոկոս աճ, առեւտրի շրջանառության՝ 8,8 տոկոս աճ, ծառայությունների՝ 15.5 տոկոս աճ եւ ունենք նաեւ միջին ամսական աշխատավարձի աճ՝ 5,9 տոկոս»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գյուղատնտեսության ցուցանիշների հետ կապված խնդիրներ կան, եւ, 10 ամսվա տվյալներով, գյուղատնտեսության արտադրանքի համախառն արտադրանքի ծավալը նշվում է 95,2 տոկոս, այսինքն՝ ունենք 4,8 տոկոսի չափով նվազում: «Այս ցուցանիշների հետ կապված կա մի նրբություն. դուք գիտեք, որ կոնյակի սպիրտի ներկրման հետ կապված մենք տարիներ շարունակ խնդիրներ ենք ունեցել, որը տեղավորելու համար ցույց են տրվել խաղողի մթերման ոչ հավաստի ցուցանիշներ»,- ասաց վարչապետը եւ հավելեց, որ գյուղատնտեսության հետ կապված լավ լուր եւս կա. «10 ամսվա տվյալներով՝ մենք բուսական ծագման գյուղմթերքի 15 տոկոս աճ ունենք եւ կենդանական ծագման գյուղմթերքի՝ 3.3 տոկոս աճ»:
Վարչապետը կարեւորեց այն փաստը, որ հարկային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում 2020 թվականի հունվարի 1-ից, մոտավոր հաշվարկով, 200 հազար քաղաքացու աշխատավարձ կբարձրանա:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 2020 թվականին կունենանք կենսաթոշակների միջին չափի բարձրացում 10 տոկոսով, իսկ 2020 թվականի հուլիսի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կդառնա 300 հազար դրամ: Այս պահին առաջին երեխայի համար այդ գումարը կազմում է 50 հազար դրամ, իսկ երկրորդ երեխայի համար՝ 150 հազար դրամ:
Նա ընդգծեց, որ կառավարության տնտեսական աճի ցուցանիշները պահպանողական են. «Դրանք մեր քաղաքական եւ տնտեսական ամբիցիաների ֆոնին մի փոքր ցածր են, բայց այս տարի մեր ընդունած միջնաժամկետ ծախսերի ծրագրում արձանագրել ենք, որ մեր խնդիրն է անցնել բարձր տնտեսական աճի մոդելի: Այդ մոդելն արձանագրված է 2020-2022 թվականների ժամանակահատվածում: Մենք հույս ունենք այդ ժամանակահատվածում հասնել 7, 8, 9 տոկոս տնտեսական աճերի: Սա ես համարում եմ իրատեսական՝ հաշվի առնելով նաեւ այն տրամադրությունները, որ մենք ունենք այսօր մեր տնտեսության մեջ: Այսօր ՀՀ-ում տնտեսական հեղափոխությունը թափ է հավաքում: Հիմա ես ՀՀ տնտեսության զարգացման եւ ապագայի նկատմամբ լավատես եմ ու վստահ եմ առավել, քան երբեւէ»,- ասաց վարչապետը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT