Երևան
12 °C
Հայաստանի խոշոր խնդիրներից մեկը՝ ենթակառուցվածքների հարցը, թավշյա հեղափոխությունից հետո ավելի արագ տեմպով է սկսել ընթանալ: Մասնավորապես, եթե վերջին 5 տարիների ընթացքում (2014-2018) ընդհանուր հիմնանորոգվել եւ նորոգվել է 722.60 կմ ավտոճանապարհ, ապա միայն 2019-ին նախատեսված է հիմնանորոգել եւ նորոգել 353.65 կիլոմետր ավտոճանապարհ:
«Հայկական ժամանակ»-ը հարցում էր ուղարկել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն՝ պարզելու, թե քանի միջպետական, հանրապետական եւ մարզային նշանակության ավտոճանապարհներ են նորոգվել եւ հիմնանորոգվել այս տարի եւ նախորդ 5 տարիներին:
Ի պատասխան՝ նախարարությունից հայտնեցին, որ 2019 թվականին հիմնանորոգվել է 120.1 կմ միջպետական նշանակության ավտոճանապարհներ, 11.80 կմ հանրապետական նշանակության ավտոճանապարհներ եւ 73.74 կմ մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհներ:
Ըստ այդմ՝ 2019 թվականին նորոգվել է 146.90 կմ միջպետական նշանակության ավտոճանապարհներ եւ 1.1 կմ հանրապետական նշանակության ավտոճանապարհներ: Այսինքն՝ ընդհանուր առմամբ 2019-ին նախատեսված է հիմնանորոգել եւ նորոգել 353.65 կիլոմետր ավտոճանապարհ:
Նախարարությունից խնդրել էինք նշել, թե որքա՞ն ճանապարհ է հիմնանորոգվել եւ նորոգվել դրան նախորդող 5 տարիներին:
Ի պատասխան՝ հայտնել են, որ վերջին 5 տարիների ընթացքում (2014-2018) ընդհանուր հիմնանորոգվել եւ նորոգվել է 722.60 կմ ավտոճանապարհ, որից՝
Միջպետական նշանակության ավտոճանապարհներ - 215.20 կմ,
Հանրապետական նշանակության ավտոճանապարհներ - 176.60 կմ,
Մարզային նշանակության ավտոճանապարհներ - 330.80 կմ:
Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի հստակ պայման է դրված ասֆալտապատող ընկերությունների առաջ, եթե ճանապարհը որակյալ չնորոգվի, ապա եւս մեկ շերտ ասֆալտապատում է իրականացվում:
Որքան միջոցներ են հատկացվել ճանապարհաշինության ոլորտին՝ 2015 թվականից սկսած.
2015-ին հատկացվել է 42 մլրդ 168 մլն դրամ,
2016-ին հատկացվել է 45 մլրդ 867 մլն դրամ,
2017-ին հատկացվել է 38 մլրդ 8 մլն դրամ,
2018-ին հատկացվել է 68 մլրդ 797 մլն դրամ,
2019-ին հատկացվել է 57 մլրդ 586 մլն դրամ,
2020 նախատեսվում է հատկացնել 124 մլրդ 408 մլն դրամ:
Ստացվում է, որ 2020 թվականին ճանապարհաշինությանն ուղղվող միջոցների ծավալը հավասար է 2015, 2016 եւ 2017 թվականներին պետական բյուջեով հատկացված ամբողջ գումարին կամ 2018 եւ 2019 թվականներին հատկացված ամբողջ գումարին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանը
Կառավարությունն աշխատանքներ է տանում ԱՀԿ-ի հետ՝ Գազայից երեխաների բուժումը Հայաստանում կազմակերպելու նպատակով
Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. կան տուժածներ
Կներեք, իսկ ադեկվատ ընդդիմություն ե՞րբ է լինելու. Իոաննիսյան
Իրանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար
Խոշոր ավտովթար Արգավանդից Երևան ճանապարհին. կան տուժածներ
Միրզոյանը հրապարակել է 2025-ի կարևոր այցերն ու հանդիպումները նշանավորող 10 չհրապարակված լուսանկար
Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում. կան տուժածներ
Երևանում բախվել են «Ժոնգ-թոնգ» մակնիշի ավտոբուսն ու ևս 3 մեքենա․ կա վիրավոր
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկի նոր խմբաքանակ. տեսանյութ
Մրգաշատի սուրբ Աստվածածին եկեղեցում. վարչապետը լուսանկարներ է հրապարակել
Հրդեհ Գևորգ Էմինի փողոցում կառուցվող շենքի ավտոկայանատեղիում
Սպասվում են ձյան և ձնախառն անձրևի տեսքով տեղումներ. մի շարք շրջաններում՝ բուք, ցածր տեսանելիություն
Փետրվարին ականատես կլինենք մոլորակների շքերթին․ դրանց մեծ մասը տեսանելի կլինի անզեն աչքով․ Լևոն Ազիզյան
Աբու Դաբիում Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև նախատեսված բանակցությունները չեն կայանա. սահմանվել է նոր օր
Իրանը ԵՄ բոլոր երկրների զինված ուժերը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություններ՝ ի պատասխան վերջին որոշման
Կարապետյաններին և նրանց որդուն խորթ են հայ միջավայրը, բարոյական նորմերը, կնոջ նկատմամբ հարգանքը. Ղազարյան
Սառը օդի շերտը քայքայվեց և ցրվեց. Սուրենյանը նորություն է հայտնել. տեսանյութ
Պայթյուն Մարտունի քաղաքի բնակարաններից մեկում
Իրական ուժեղ առաջնորդը նախ պետք է սկսի իր ընտանիքից և պետք է բարոյապես ճիշտ զավակներ դաստիարակի. Առաքելյան
Նեղսրտում են, որ ԵԽԽՎ-ներում ու բրյուսելներում իրենց լուրջ ընդունող չկա. ձերը Մարիա Զախարովան է. Հոխիկյան
Քարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից
«Վարչաբենդն» անցկացնելու համար պետբյուջեից զրո դրամ է ծախսվել. Պապոյան
Տաշիր Սամոյի որդու էս ամենաթող, սանձարձակ պահվածքի համար թիվ 1 պատասխանատուն հենց ինքն է` Տաշիր Սամոն. Չախոյան
«Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա»-ի ավտոմրցաշարը ողբերգական ավարտ է ունեցել. կա զոհ և վիրավոր
Հարկային էլեկտրոնային համակարգերը որոշակի ժամանակ հնարավոր է լինեն անհասանելի. ՊԵԿ
Այսպիսի հայտարարությունները լուծումներ չեն առաջարկում, այլ բացահայտում են մտածողության դատարկությունը. Քլոյան
600 հազար դրամանոց վիրահատությունը՝ անվճար. թոշակառուն այլևս մենակ չի լինի. Ալեքսանյան
Մոտ ապագայում Վարդենիսի տարածաշրջանում կլինի սահմանազատում, ադրբեջանցիները դուրս կգան. Մելքոնյան
Մինչ ձեր ձևով երկիր ղեկավարելու հավակնություն ունենալը, արժե նախ սեփական որդուն դաստիարակել. Վարդանյան
Իզուր չէ, որ անգլիացիները մարդու համար ամենավիրավորական արտահայտությունը համարում են անդաստիարակը. Ավանեսյան
ՀՀ վարչապետը Մրգաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցում է պատարագի
Հրդեհ Գյումրիու Ղանդիլյան փողոցի տներից մեկում
Գերագույն հոգևոր խորհրդի 7 անդամի մեղադրանք է առաջարդվել. նրանք չեն կարող լքել երկիրը
Քաղաքականությունը ձեզ համար փոդքասթ չէ, իսկ կանայք հասարակության շարժիչ ուժն են, ոչ թե ծաղրի առարկա. Մինասյան
Անկախ նրանից` ինչքան փող ունես բանկային հաշվիդ, հայ կանայք քեզ համար ինքնահաստատվելու առարկա չեն. Ալեքսանյան
Գյումրի-Բավրա ճանապարհահատվածը և Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Ճիշտ կլինի՝ ձեր գրգռված չորքոտանուն տանը պահեք, բերանն էլ՝ փակ․ Հասմիկ Հակոբյան
Տարածքային հարցը՝ առանցքային թեմա․ փետրվարի 1-ին կմեկնարկի Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT