Նոյեմբերյանի պոլիկլինիկաներից մեկի տարածքում շուտով  շուկա կգործի

ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված որոշման նախագծերից մեկով նախատեսվում է Նոյեմբերյան քաղաքի Զորավար Անդրանիկի 3 հասցեում գտնվող շենքի օգտագործման եւ սպասարկման համար հատկացված 3 500 քառ. մետր հողամասի (5 300 000 ՀՀ դրամ գնահատված արժեքով ) ավելի քան 2 100 քառ. մետրը հետ վերցնել եւ նվիրաբերել Նոյեմբերյան համայնքին՝ այդ հողամասում համայնքային շուկա կառուցելու պայմանով:

Որոշման նախագծում նշվում է, որ նվիրաբերվող հողամասում շուկան կկառուցվի համայնքի կողմից: Այդ նպատակով կիրականացվի 35 մլն դրամի ներդրում՝ հետեւյալ համամասնությամբ`

2018 թվականին՝ 15 մլն դրամ,

2019 թվականին՝ 10 մլն դրամ,

2020 թվականին՝ 10 մլն դրամ :

Նշված աշխատանքները չկատարելու դեպքում նվիրաբերությունը չեղյալ է համարվելու:

Պոլիկլինիկայի հողամասից տարածք առանձնացվելու եւ այնտեղ շուկա կառուցեկու հարցով Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչութուն է դիմել Նոյեմբերյան համայնքի ղեկավարը:

Նա միաժամանակ տեղեկացրել է, որ շենքի սպասարկման համար առանձնացված հողատարածքն իր նպատակին չի ծառայում եւ ըստ ներկայացված հատակագծի չի խաթարում Նոյեմբերյան քաղաքի Զ. Անդրանիկի 3 հասցեում գտնվող շենքի հետագա գործունեությանը:

Նա նաեւ նշել է, որ Նոյեմբերյան համայնքը ներկայումս ունի փողոցային առեւտուրը վերացնելու եւ բացօթյա առեւտրի գործընթացը կարգավորելու լուրջ խնդիր, որը համայնքապետարանի հսկողությունից դուրս է մնում առեւտրի համար առանձնացված տարածք՝ շուկա չունենալու պատճառով:

Նոյեմբերյան համայնքի ղեկավարը նաեւ նկատել է, որ քաղաքում շուկայի բացակայության պատճառով առեւտուրը ծավալվում է միջպետական ճանապարհի եզրին՝ խոչընդոտ առաջացնելով երթեւեկության համար:

Ուշագրավ է, որ Նոյեմբերյանի բնակիչներից ստացված տեղեկությունների համաձայն, քաղաքում ճամփեզրերին ու մայթերին առեւտուր չի ծավալվում: Դա տեղի է ունենում փոքրիկ կրպակ-խանութներում: Իսկ պատահական կարգազանցներին անմիջապես սաստելու է գալիս ոստիկանության աշխատակիցը:

Նոյեմբերյանի նախկին շուկան սեփականաշնորհվել է տարիներ առաջ: Այժմ այնտեղ հանդիսությունների սրահ է գործում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4423 դիտում

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն