Երևան
12 °C
Այսօր Ազգային ժողովում խորհրդարանական խմբակցությունները հանդես եկան ճեպազրույցներով, որտեղ լրագրողները «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից փորձեցին ճշտել, թե նա ինչպե՞ս է վերաբերում արդեն նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի պաշտոնից հեռացմանը քաղաքական հայտարարություն անելուց հետո:
Ըստ Մարուքյանի՝ այս հարցը երկու բաղադրիչ ունի, ու պետք է դիտարկել, թե տեսակետ արտահայտողը ով է, քանի որ, ըստ օրենսդրության, ուժային կառույցների ղեկավարները չեն կարող քաղաքական հայտարարություններ անել: Մարուքյանը նկատեց՝ Քոչարյանն ասել է, որ ոստիկանությունը դեմ է եղել նախագծին, քանի որ ոստիկանությունում դեմ են եղել: «Կառավարության նիստում ոստիկանությունը դեմ է արտահատվել, նախագիծը ստացել է բացասական եզրակացություն, բոլորս էլ գիտենք: Մի հատվածը, որ նա ասում է, դա այդպես է, ինչպես կա, երկրորդ հատվածում նա ասում է, որ երևի թե սա արվում է և որոշակի բաներ...: Միգուցե այս հատվածը վերարտադրվել է՝ որպես քաղաքական գնահատական, որը որևէ փոխոստիկանապետի գործը չէ, անգամ ոստիկանապետի գործը չի»,- բացատրեց Մարուքյանը:
Վերջինս տեղյակ չէ՝ Քոչարյանն է դիմում գրել, թե նրան են ազատել, միայն երբ հարցը դարձել է քննարկման առարկա, դիտել է Քոչարյանի հայտարարությունը, որ տեսնի, թե ինչ է ասվել: «Այդ նույն հարցազրույցում պարոն Քոչարյանը ասում է, որ գոնե պետք է նախարարություն դառնա, նույն բանը ասել է կոմիտեի փակ նիստում: Ես այստեղ ունեմ այլ հարց, որը այնտեղ եմ բարձրաձայնել. «Երբ որ մենք բերել էինք նախարարության կարգավիճակով կառավարության կառուցվածք, ոստիկանությունը, ի դեմս պարոն Քոչարյանի, էլի դեմ է արտահատվել: Այսինքն՝ դեմ են արտահայտվել նախարարության կարգավիճակ ունենալու համար, հիմա դեմ են արտահայտվում այս տարբերակին ու ասում են՝ նախարարությունն է ճիշտը. բա ինչի՞ էիք այն ժամանակ դեմ»:
Հիշեցնենք, որ փոխոստիկանապետ Քոչարյանը աշխատանքից ազատման դիմում գրելուց մեկ օր առաջ լրագրողների հետ զրույցում դեմ էր արտահայտվել Ոստիկանության և ԱԱԾ ղեկավարների պաշտոնը քաղաքական դարձնելու օրինագծին, որն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է և այժմ գտնվում է լրամշակումների փուլում։ Հաջորդ օրը Հովհաննես Քոչարյանն ազատման դիմում է գրել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ձերբակալվել են Սամվել Կարապետյանի աջակիցները․ հայտնի է՝ ինչ արարքի համար․ տեսանյութ
Սուրեն Պապիկյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Շոն Կլենսիի հետ
Իրանը կթույլատրի հնդկական նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Հրավիրում եմ մեզ հետ կիսելու աղն ու հացը․ Բեռնում բացվել է Հայաստանի ռեզիդենտ դեսպանությունը
Վերականգնվել է Ավշար համայնքի սեփականության իրավունքը Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ․ վարչապետ
2026 թվականի սեպտեմբերի 1-ից առաջին դասարանները կձևավորվեն առավելագույնը 26-30 սովորողով․ հանրային քննարկում
Ովքեր ունեն ընտրական իրավունք․ ԿԸՀ-ն պարզաբանել է
Արտաքին հետախուզական ծառայությունը ՀՀ-ում կայանալիք ընտրությունների վրա արտաքին միջամտության ռիսկ է տեսնում
Քննարկվել են առաջիկա ընտրությունների ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի գործառույթներն ու առկա մարտահրավերները
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի
Քննարկվել է Հայաստանում կայանալիք ԵՔՀ գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքների ընթացքը
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը հայտարարություն է տարածել
IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասին
Մ-23 ԵԱ․ ըմբիշ Արամայիս Հարությունյանը կիսաեզրափակչի ուղեգիր է նվաճել
Կոնվերս Բանկ. փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery
Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ վարչապետ
Նախագահը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը
Կանխվել է թմրամիջոցի ներթափանցումը «Գորիս» ՔԿՀ
Առաջիկա օրերին առատ տեղումներ են սպասվում նաև Մերձավոր Արևելքում
Փեզեշքիանը հայտնվել է հանրության առաջ. տեսանյութ
Երբ ասում ենք արցախյան հիմնախնդիր, պետք է հասկանանք՝ խոսքն ունի արժեք, հետևանք. պատերազմի և խաղաղության մասին
Ավտովթարներ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
«FlyDubai» ավիաընկերությունն օրական 2 չվերթ կիրականացնի դեպի Երևան
Արյան վրա իշխանություն կիսածները պետք է դուրս շպրտվեն խորհրդարանից. մի՛ տվեք ձեր տան բանալին գողին. Կոնջորյան
Իրանին հասցված հրթիռային հարվածների հետևանքները Թեհրանում. Al Jazeera-ի հերթական ֆոտոշարքը
Խարդախ սխեմաների հիմնական նպատակը քաղաքացիների անձնական տվյալներն ու ֆինանսական միջոցները հափշտակելն է. ԿԲ
Գյումրիում հրուշակեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Պապիկյանն ու ԵՄ հանձնակատարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները
Այս նոր դեսպանությունը Բեռնում կդառնա Հայաստանի դիվանագիտության ևս մեկ կարևոր հանգրվան. Միրզոյան
Դատարանը մերժել է Գևորգ եպիսկոպոսի գործով եկեղեցու կողմից դատավորին հայտնած բացարկը
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ԱՄՆ-ն ժամանակավորապես մեղմել է ռուսական նավթի դեմ պատժամիջոցները
Ադրբեջանի պաշտպանnւթյան ազգային համալսարանում կազմակերպվելու են հայոց լեզվի դասընթացներ
Հնարավոր է՝ Ալի Խամենեիի կինը ողջ է
Էրբիլի ռազմական բազայի վրա իրանական հարվածի հետևանքով զոհվել է ֆրանսիացի զինվորական. կան տուժածներ
«Ժողովուրդ» օրաթերթի նյութը մանիպուլյացնող է. ԱՆ-ն մանրամասնել է առողջապահական ծառայությունների ֆինանսավորումը
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու համար. նրա ու ևս 3 անձի վերաբերյալ նախաքննության ավարտ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա
ՊԵԿ-ում քննարկվել են հարկային վարչարարության թվային լուծումների ոլորտում փորձի փոխանակման հեռանկարները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT