Զորամասը լքելու նախորդ օրը խոսել ենք հետը, լավ էր ամեն ինչ. զինծառայողի հարազատները 5 օր է՝ լուր չունեն նրանից

Վանաձոր քաղաքի բնակիչ, պարտադիր ժամկետային զինծառայող Էրիկ Գ.-ն արդեն 5 օր է, ինչ ինքնակամ լքել է զորամասը: Թե՛ ընտանիքի անդամները ու թե՛ իրավապահները զինվորի մասին որեւէ տեղեկություն չունեն:

Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց զինծառայողի մորաքույրը՝ նշելով, որ իրենց զինվորը երբեւէ ծառայությունից չի դժգոհել. «Ամռանն արձակուրդ էր եկել, որեւէ բողոք չուներ ծառայությունից, զորամասը լքելու նախորդ օրն էլ ենք խոսել հետը, էլի լավ էր ամեն ինչ»,- ասաց մորաքույրը՝ տիկին Քնարիկը:

Տղան ծառայում էր Կապանում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասում: Զինծառայողի զորամասը լքելու մասին ընտանիքի անդամներին հայտնել են ռազմական ոստիկանությունից՝ նշելով, որ դեպքի օրը թույլտվություն է խնդրել հրամանատարությունից՝ զորամասի տարածքից դուրս գալու համար: Հրամանատարությունը մերժել է, ինչից հետո տղան, ըստ մորաքրոջ պատմածի, պատի վրայից թռչելով՝ լքել է զորամասը:

Պարտադիր ժամկետային զինծառայողի որոնողական աշխատանքներով զբաղվում են թե՛ ռազմական ոստիկանությունը եւ թե՛ ոստիկանության մյուս ստորաբաժանումները:

Զինծառայողի մայրը՝ տիկին Ջեմման էլ մեր զրույցում հայտնեց, որ այս պահին իր բնակարանում են գտնվում ռազմական ոստիկանության աշխատակիցները եւ խնդրեց ավելի ուշ զանգահարել:

Զորամասն ինքնակամ լքած տղան ընտանիքի կրտսեր տղան է, ավագ եղբայրն ամուսնացած է: Վանաձորում բնակվում են տնակային ավաններից մեկում: Հայր չունի: Մայրը առողջական խնդիրներ ունի: Ներկայումս ապրում եւ աշխատում է Երեւանում: Թե ինչը կարող էր ծառայության 9 ամիսներից եւրբեւէ չդժգոհած զինվորին զորամասը լքելու պատճառ դառնալ, ոչ ոք չգիտի:

ՀԺ-ն դեպքի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով զանգահարեց նաեւ ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության պետ Գեւորգ Ալթունյանին, որն առաջարկեց հարցերն ուղարկել գրավոր: ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ կապ հաստատել չհաջողվեց: Ավելի ուշ նա հետեւյալ գրառումը կատարեց ֆեյսբուքյան իր էջում. «Բաքվում շատ սիրված հայկական «լրատվամիջոցներից» մեկն այսօր կրկին «փայլել» է: Թե՝ բա զինվորի ազգականը զանգել է....: Ա՛յ խելոքներ, եթե ընտանիքի հետ ՌՈ աշխատակիցները Երևանից առանձին, Վանաձորից առանձին կապի մեջ են մշտական, աշխատում են, փնտրում են: Եթե այլ կառույցները ևս ինտենսիվ աշխատում են, այս թատրոնն ո՞ւմ համար է: Ո՞ր պատկան մարմինն է նոր միայն զբաղվելու, ով որ պետք է զբաղվեր, օր ու գիշեր զբաղվում է»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4082 դիտում

Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

«DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշին ու կողաշրջվել

Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը

Մարզերում ու Երևանում սպասվում են ամպրոպ, անձրևներ, առանձին վայրերում՝ կարկուտ

«Ուժեղ Հայաստանը» կվերցնի պատգամավորական մանդատները. Նարեկ Կարապետյան

Միլիոնավոր իրանցիներ հարգանքի տուրք են մատուցել Խամենեի ընտանիքին. սգացողների թվում նաև առաջնորդի որդիներն են

Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը. Սրբուհի Գալյան

1 հա և ավելի ջերմատնային տնտեսություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու համար մշակվել է նոր ծրագիր

Խոշոր հրդեհ Սյունիքում. այրվել է ավտոքարշակը՝ բեռնված 8 մարդատար մեքենայով. լուսանկարներ

Հրդեh Նորապատ բնակավայրում․ կանխվել է կրակի տարածումը

Ոչ ոք չոր չի մնալու. ինչ է սպասվում Վարդավառին Երևանում

Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք հասցեներում

Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, Արեգակի տեսանելի տրամագիծը կլինի տարվա ամենափոքրը

Եվրոպան հիմա հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման մասին․ Գալուզին

Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և բեռնատարը․ կա վիրավոր

Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան

Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր

Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ

Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան

Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան

Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը

Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը

Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու

Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ

Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ