Երևան
12 °C
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ցանկություն ունի Գյումրու տարեցների տուն-ինտերնատում մատուցվող ծառայությունը պատվիրակել բարեգործական կազմակերպությանը: Այդ գործընթացը չի ենթադրում տարեցների կամ աշխատակիցների տեղափոխում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի հարցին: Պատգամավորը հետաքրքվեց գիշերօթիկ հաստատությունների եւ տուն-ինտերնատի լուծարման հետ կապված աղմուկ բարձրացրած հարցին: Բաթոյանը նշեց՝ Գյումրիի տարեցների տուն-ինտերնատի հարցում խոսքը ծառայությունների պատվիրակման մասին է՝ ծառայությունը բարելավելու, դրանք ավելի արդյունավետ կազմակերպելու համար:
«Թե շենքային, թե մյուս պայմանները բարելավելու նպատակով մենք այս տարի ցանկություն ունենք ծառայությունը պատվիրակելու բարեգործական կազմակերպության: Այդ նույն տեղում նույն բնակիչների, նույն շահառուների համար կկազմակերպեն ծառայությունները՝ ավելի լավ պայմաններում՝ ներգրավելով նաեւ նոր ներդրումներ»,-ասաց Բաթոյանը:
Նա վստահեցրեց, որ տարեց անձանց դուրս հանելու, նրանց որեւէ այլ տեղ տեղափոխելու խնդիր չկա: Լուծարման գործընթացն ընդամենը իրավական կարգավորման միջոց է: Եվ եթե որեւէ կազմակերպություն բանակցությունների չցանկանա մատուցել պատվիրակված ծառայությունը, ապա նախարարության համապատասխան ՊՈԱԿ-ը նույն կերպ կշարունակի մատուցել: Անդրադառնալով գիշերօթիկ հաստատությունների լուծարման հարցին՝ նախարարը նշեց՝ կցանկանար խոսել ոչ թե գիշերօթիկ հաստատությունների լուծարման, այլ երեխաներին ընտանիք վերադարձնելու, ընտանիքի հետ վերամիավորման մասին:
«Մենք խոսում ենք երեխաների ընտանիքների կենցաղային պայմանները բարելավելու եւ հետո միայն նրանց ընտանիքներ վերադարձնելու մասին: Լավագույն մանկատունը կամ գիշերօթիկ հաստատությունն անգամ չի կարող փոխարինել թեկուզ մի փոքր դժվարության մեջ ապրող ընտանիքին: Եվ մենք առաջին հերթին պետք է ապահովենք այդ պայմանները»,-ասաց Բաթոյանն ու նշեց՝ կարիքները գնահատվել են գործընկեր կազմակերպությունների կողմից, եւ դրանց համապատասխան աջակցություն պետք է ցուցաբերեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱՍՀՆ-ն հրապարակել է կարևոր իրազեկում գործատուների համար
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներ
Զարթոնք գյուղում 19 տարի անց նորից մանկապարտեզ է գործում. ինչպիսին էր այն նախկինում և հիմա
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է
Գավառի և Գորիսի տարածաշրջաններում բուք է
Իրանի գերագույն առաջնորդը զգուշացրել է, որ ԱՄՆ-ի ցանկացած հարձակում կհանգեցնի պատերազմի տարածաշրջանում
Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանը
Կառավարությունն աշխատանքներ է տանում ԱՀԿ-ի հետ՝ Գազայից երեխաների բուժումը Հայաստանում կազմակերպելու նպատակով
Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. կան տուժածներ
Կներեք, իսկ ադեկվատ ընդդիմություն ե՞րբ է լինելու. Իոաննիսյան
Իրանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար
Խոշոր ավտովթար Արգավանդից Երևան ճանապարհին. կան տուժածներ
Միրզոյանը հրապարակել է 2025-ի կարևոր այցերն ու հանդիպումները նշանավորող 10 չհրապարակված լուսանկար
Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում. կան տուժածներ
Երևանում բախվել են «Ժոնգ-թոնգ» մակնիշի ավտոբուսն ու ևս 3 մեքենա․ կա վիրավոր
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկի նոր խմբաքանակ. տեսանյութ
Մրգաշատի սուրբ Աստվածածին եկեղեցում. վարչապետը լուսանկարներ է հրապարակել
Հրդեհ Գևորգ Էմինի փողոցում կառուցվող շենքի ավտոկայանատեղիում
Սպասվում են ձյան և ձնախառն անձրևի տեսքով տեղումներ. մի շարք շրջաններում՝ բուք, ցածր տեսանելիություն
Փետրվարին ականատես կլինենք մոլորակների շքերթին․ դրանց մեծ մասը տեսանելի կլինի անզեն աչքով․ Լևոն Ազիզյան
Աբու Դաբիում Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև նախատեսված բանակցությունները չեն կայանա. սահմանվել է նոր օր
Իրանը ԵՄ բոլոր երկրների զինված ուժերը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություններ՝ ի պատասխան վերջին որոշման
Կարապետյաններին և նրանց որդուն խորթ են հայ միջավայրը, բարոյական նորմերը, կնոջ նկատմամբ հարգանքը. Ղազարյան
Սառը օդի շերտը քայքայվեց և ցրվեց. Սուրենյանը նորություն է հայտնել. տեսանյութ
Պայթյուն Մարտունի քաղաքի բնակարաններից մեկում
Իրական ուժեղ առաջնորդը նախ պետք է սկսի իր ընտանիքից և պետք է բարոյապես ճիշտ զավակներ դաստիարակի. Առաքելյան
Նեղսրտում են, որ ԵԽԽՎ-ներում ու բրյուսելներում իրենց լուրջ ընդունող չկա. ձերը Մարիա Զախարովան է. Հոխիկյան
Քարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից
«Վարչաբենդն» անցկացնելու համար պետբյուջեից զրո դրամ է ծախսվել. Պապոյան
Տաշիր Սամոյի որդու էս ամենաթող, սանձարձակ պահվածքի համար թիվ 1 պատասխանատուն հենց ինքն է` Տաշիր Սամոն. Չախոյան
«Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա»-ի ավտոմրցաշարը ողբերգական ավարտ է ունեցել. կա զոհ և վիրավոր
Հարկային էլեկտրոնային համակարգերը որոշակի ժամանակ հնարավոր է լինեն անհասանելի. ՊԵԿ
Այսպիսի հայտարարությունները լուծումներ չեն առաջարկում, այլ բացահայտում են մտածողության դատարկությունը. Քլոյան
600 հազար դրամանոց վիրահատությունը՝ անվճար. թոշակառուն այլևս մենակ չի լինի. Ալեքսանյան
Մոտ ապագայում Վարդենիսի տարածաշրջանում կլինի սահմանազատում, ադրբեջանցիները դուրս կգան. Մելքոնյան
Մինչ ձեր ձևով երկիր ղեկավարելու հավակնություն ունենալը, արժե նախ սեփական որդուն դաստիարակել. Վարդանյան
Իզուր չէ, որ անգլիացիները մարդու համար ամենավիրավորական արտահայտությունը համարում են անդաստիարակը. Ավանեսյան
ՀՀ վարչապետը Մրգաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցում է պատարագի
Հրդեհ Գյումրիու Ղանդիլյան փողոցի տներից մեկում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT