Նախարարների աշխատավարձերի բարձրացումը գաղտնի չի եղել, բյուջետային քննարկումների ժամանակ դուք իմացել եւ քվեարկել եք

Որոշ սուբյեկտների աշխատավարձը բարձրացել է, ոմանցը՝ իջել, եւ որոշման անկյունաքարային նշանակությունը դրա մեջ է։ Այս մասին այսօր՝ Ազգային ժողովում, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին, որը վերաբերում էր նախարարների ու փոխնախարարների աշխատավարձերը բարձրացնելու՝ վարչապետի գաղտնի հանձնարարականին։

Մարուքյանը մասնավորապես հարցրեց․

«Պարոն վարչապետ, «Հետք» էլեկտրոնային պարբերականը հրապարակեց տեղեկատվություն, որ, վարչապետի գաղտնի հանձնարարականով, բարձրացվել են նախարարների աշխատավարձերը, ըստ այդմ՝ նախարարները պետք է ստանան 1,5 մլն դրամ, փոխնախարարները՝ 1 մլն, մարզպետները՝ 900 հազար դրամ։ Ըստ էության՝ դուք շրջանցել եք օրենքը եւ բարձրացրել եք երեք սուբյեկտների աշխատավարձեր, իսկ դա տեղի է ունեցել առանց խորհրդարանի։ Չի կարող կառավարությունն ինքն իր աշխատավարձը բարձրացնել, եւ խնդիր է գաղտնիությունը»,- ասաց Մարուքյանը՝ վարչապետից հետաքրքրվելով, թե ինչու է այդպես որոշվել եւ ինչու օրենքը նախ չի բերվել խորհրդարան։

Վարչապետն արձագանքեց, որ նախորդ տարվա պարգեւատրումային սկանդալից հետո բազմաթիվ քննարկումներ են տեղի ունեցել, այդ թվում՝ ԱԺ դահլիճում, եւ արձանագրվել է, որ կա որոշակի դիսպրապորցիա։

Փաշինյանն ընդգծեց, որ նախարարների աշխատավարձերը բարձրացնելու գործընթացը տեղի է ունեցել հրապարակային, երբ 2019 թվականի բյուջեի քննարկումների արդյունքում որոշվել է բոլոր մարմիններում սահմանել 30 տոկոս պարգեւատրումային ֆոնդ, եւ նշյալ պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացել են հենց այդ հիմքով։

«Բյուջետային քննարկումների ժամանակ դուք սա իմացել եւ քվեարկել եք դրա օգտին։ Ես այս ամբիոնից պարգեւատրումային սկանդալի ժամանակ պաշտպանել եմ դիրքորոշումը, որ պաշտոնյաները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն, բացի դա, այս ամբիոնից հայտարարել եմ, որ ԱԱԾ, ոստիկանության եւ այլ մարմիններում պարգեւավճարներով բարձրացրել ենք աշխատավարձերը։ Հիմա, որ ասում եք՝ առանց օրենքի փոփոխության, ԱԺ-ն ընդունել է բյուջե, որում այս պարգեւատրումային ֆոնդերը նախատեսված են եղել»,- բացատրեց վարչապետը՝ նշելով, որ պաշտոնյաների աշխատավարձերը չեն բարձրացել՝ «ուրիշ տեղից փող կտրելով»։

Մարուքյանն ասաց, որ Փաշինյանի հայտարարությունների մեծ մասի հետ համաձայն է, սակայն նկատեց, որ սահմանված գումարը 30 տոկոսից բարձր է, իսկ գործընթացը գաղտնի է եղել։

Փաշինյանը կրկնեց, որ գործընթացը գաղտնի չի եղել, բայց, բացի այդ, նախարարի վճարման գաղտնիության մասին խոսելը տեղին չէ, քանի որ նա ամեն տարի եկամուտների հայտարարագիր է լրացնում, որը հասանելի է լինում բոլորին՝ 24 ժամ․

«Ցանկացած մարդ, որն ունի հաշվիչ կամ լավ է մաթեմատիկայից, կարող է հայտարարագրում նշված թիվը բաժանել 12-ի, տեսնել՝ ինչ աշխատավարձ է ստացել, իսկ գաղտնիության ռեժիմը, հանձնարարականը զուտ ներքին աշխատանքային, ընթացակարգային հարցեր են եղել»,- ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ նախարար կա՝ երեք նախարարի աշխատանք է անում, քանի որ մի նախարարության մեջ այսօր արդեն մի քանիսն են ներառված։

Վարչապետը նշեց, որ երբ այս ամբիոնից պաշտպանել է պարգեւատրման գաղափարը, համարել է, որ ունի հանրության կողմից քաջալերում, ըմբռնում, որպեսզի այդ հարցը լուծի։ «Եվ պետք չէ այս ամբիոնից ասել՝ այս ոնց է, որ նախարարը թոշակառուից մի քանի անգամ բարձր աշխատավարձ է ստանում։ Որովհետեւ նախարարի աշխատավարձի որակից է կախված, թե թոշակառուի աշխատավարձերը կավելանան, թե չէ, եւ քանի տոկոսով կավելանան։ Եվ այս տարի մենք տարվա արդյունքներով կապահովենք պետական բյուջեի եկամուտների 20 տոկոս աճ։ Եվ հունվարի մեկից թոշակները կբարձրանան։ Հունվարի 1-ից հարյուր հազարավոր մարդկանց աշխատավարձ բարձրանալու է, այդ թվում՝ պատգամավորներինը, որը լինելու է հարկային փոփոխությունների շնորհիվ»,- հավելեց նա։

 
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3773 դիտում

Ովքեր են Հայաստանի 10 լավագույն շախմատիստն ու շախմատիստուհին

ԱՍՀՆ-ն հրապարակել է կարևոր իրազեկում գործատուների համար

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներ

Զարթոնք գյուղում 19 տարի անց նորից մանկապարտեզ է գործում. ինչպիսին էր այն նախկինում և հիմա

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է

Գավառի և Գորիսի տարածաշրջաններում բուք է

Իրանի գերագույն առաջնորդը զգուշացրել է, որ ԱՄՆ-ի ցանկացած հարձակում կհանգեցնի պատերազմի տարածաշրջանում

Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանը

Կառավարությունն աշխատանքներ է տանում ԱՀԿ-ի հետ՝ Գազայից երեխաների բուժումը Հայաստանում կազմակերպելու նպատակով

Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. կան տուժածներ

Կներեք, իսկ ադեկվատ ընդդիմություն ե՞րբ է լինելու. Իոաննիսյան

Իրանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Խոշոր ավտովթար Արգավանդից Երևան ճանապարհին. կան տուժածներ

Միրզոյանը հրապարակել է 2025-ի կարևոր այցերն ու հանդիպումները նշանավորող 10 չհրապարակված լուսանկար

Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում. կան տուժածներ

Երևանում բախվել են «Ժոնգ-թոնգ» մակնիշի ավտոբուսն ու ևս 3 մեքենա․ կա վիրավոր

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկի նոր խմբաքանակ. տեսանյութ

Մրգաշատի սուրբ Աստվածածին եկեղեցում. վարչապետը լուսանկարներ է հրապարակել

Հրդեհ Գևորգ Էմինի փողոցում կառուցվող շենքի ավտոկայանատեղիում

Սպասվում են ձյան և ձնախառն անձրևի տեսքով տեղումներ. մի շարք շրջաններում՝ բուք, ցածր տեսանելիություն

Փետրվարին ականատես կլինենք մոլորակների շքերթին․ դրանց մեծ մասը տեսանելի կլինի անզեն աչքով․ Լևոն Ազիզյան

Աբու Դաբիում Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև նախատեսված բանակցությունները չեն կայանա. սահմանվել է նոր օր

Իրանը ԵՄ բոլոր երկրների զինված ուժերը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություններ՝ ի պատասխան վերջին որոշման

Կարապետյաններին և նրանց որդուն խորթ են հայ միջավայրը, բարոյական նորմերը, կնոջ նկատմամբ հարգանքը. Ղազարյան

Սառը օդի շերտը քայքայվեց և ցրվեց. Սուրենյանը նորություն է հայտնել. տեսանյութ

Պայթյուն Մարտունի քաղաքի բնակարաններից մեկում

Իրական ուժեղ առաջնորդը նախ պետք է սկսի իր ընտանիքից և պետք է բարոյապես ճիշտ զավակներ դաստիարակի. Առաքելյան

Նեղսրտում են, որ ԵԽԽՎ-ներում ու բրյուսելներում իրենց լուրջ ընդունող չկա. ձերը Մարիա Զախարովան է. Հոխիկյան

Քարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից

«Վարչաբենդն» անցկացնելու համար պետբյուջեից զրո դրամ է ծախսվել. Պապոյան

Տաշիր Սամոյի որդու էս ամենաթող, սանձարձակ պահվածքի համար թիվ 1 պատասխանատուն հենց ինքն է` Տաշիր Սամոն. Չախոյան

«Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա»-ի ավտոմրցաշարը ողբերգական ավարտ է ունեցել. կա զոհ և վիրավոր

Հարկային էլեկտրոնային համակարգերը որոշակի ժամանակ հնարավոր է լինեն անհասանելի. ՊԵԿ

Այսպիսի հայտարարությունները լուծումներ չեն առաջարկում, այլ բացահայտում են մտածողության դատարկությունը. Քլոյան

600 հազար դրամանոց վիրահատությունը՝ անվճար. թոշակառուն այլևս մենակ չի լինի. Ալեքսանյան

Մոտ ապագայում Վարդենիսի տարածաշրջանում կլինի սահմանազատում, ադրբեջանցիները դուրս կգան. Մելքոնյան

Մինչ ձեր ձևով երկիր ղեկավարելու հավակնություն ունենալը, արժե նախ սեփական որդուն դաստիարակել. Վարդանյան

Իզուր չէ, որ անգլիացիները մարդու համար ամենավիրավորական արտահայտությունը համարում են անդաստիարակը. Ավանեսյան

ՀՀ վարչապետը Մրգաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցում է պատարագի