Կրթության ամենամեծ դերը մարդուն, երեխային, աշակերտին, ուսանողին քաջալերելն է դեպի ինքնակրթություն. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցի ամենամյա համաժողովին: Համաժողովի կազմակերպիչներն են «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը և «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցը, մասնակցում է ցանցի ավելի քան 450 անդամ՝ ներառյալ ցանցի գործող անձնակազմի անդամներ, աշակերտներ, աջակիցներ և հյուրեր 75 երկրից:

Ողջունելով համաժողովի պատվիրակներին մեր երկրում՝ վարչապետը նշել է, որ հաճելի է հյուրընկալել աշխարհի տարբեր երկրներից ժամանած պատվիրակներին և հաջող ընթացք մաղթել համաժողովի աշխատանքներին:

Կառավարության ղեկավարի մասնակցությունը «Կրթություն բոլորի համար»  համաժողովին տեղի է ունեցել ինտերակտիվ քննարկման ձևաչափով. Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզի Ստեփանավան քաղաքից համաժողովի մասնակից 11-րդ դասարանցի Էդիկ Նազարյանի հետ քննարկել է կրթության ոլորտին վերաբերող հարցեր։ Հարցուպատասխանի ընթացքում վարչապետը խոսել է իր ծննդավայրի՝ Տավուշի մարզի Իջևան քաղաքի մասին, անդրադարձել իր ստացած կրթությանը և ընդգծել կրթությանը՝ որպես շարունակական գործընթացի վերաբերվելու կարևորությանը: «Շատերը կրթություն ասելով հասկանում են ժամանակաշրջան, որ սկսվում է, ենթադրենք առաջին դասարանից կամ նախակրթարանից և ավարտվում է ինչ-որ տեղ՝ համալսարանում կամ որևէ կետում: Ինձ համար կրթությունը շարունակական գործընթաց է, և այդ է պատճառը, որ հիմա, երբ մենք քննարկում ենք մեր երկրում ռազմավարական տեսլականը, այնտեղ մի կետ ունենք, որ հույս ունենք իրականություն դարձնել մեր երկրի համար: Այն ձևակերպում ենք հետևյալ կերպ՝ կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ Հայաստանի Հանրապետությունում: Ի՞նչ նկատի ունենք սա ասելով, որ մարդու կրթությունը պետք է շարունակվի իր ողջ կյանքում: Ես այսպիսի մի կարգախոս եմ նաև առաջարկել՝ մեզնից յուրաքանչյուրի կրթական և ինտելեկտուալ մակարդակը պետք է ամեն հաջորդ օր թեկուզ մի փոքր ավելի բարձր լինի, քան նախորդ օրը: Ընդ որում՝ կրթություն ասելով նկատի չունեմ, որ պետք է ձեռք բերել միայն ակադեմիական գիտելիքներ, որովհետև կրթություն է ամեն ինչ՝ կրթական զարգացման կարիք ունի խոսելու ձևը, շփվելու ձևը, և դա վերաբերում է բոլորին՝ սկսած արհեստավորից ավարտած արվեստագետով, պետական պաշտոնյաներով», - ասել է կառավարության ղեկավարը:

Անդրադառնալով իր դպրոցական հուշերին և դպրոց հաճախելուն՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ես, ըստ էության, դպրոց եմ գնացել իմ սեփական նախաձեռնությամբ և ոչ թե վարչական որոշմամբ: Դպրոց սկսել եմ հաճախել 5 տարեկանում, ուսումնական տարվա, համենայն դեպս, ոչ սկզբից: Ամբողջ խնդիրն այն է, որ մայրս դպրոցում էր աշխատում՝ որպես գործավար, և մեր տանը հայտնվել էր մի այբբենարան, որը ես սկսել էի ուսումնասիրել, և ես ինչ-որ մի պահից պահանջեցի, որ մայրիկս ինձ դպրոց տանի: Ի վերջո, նա ինձ դպրոց տարավ և իր դասվար ընկերուհուն խնդրեց, որպեսզի ինձ մի քանի օր այդ դասարանում պահի, որպեսզի ես տանը, ինչպես ասում են, հանգիստ թողնեմ իրեն: Այդ մի քանի օրը, ըստ էության, դարձան իմ աշակերտական կյանքի մեկնարկը: Կարծում եմ՝ դա կանխորոշող նշանակություն ունեցավ, որովհետև թերևս ենթագիտակցորեն ես հասկացա և հիմա էլ այդ եզրակացությանն եմ, որ կրթության ամենակարևոր բաղադրիչն ինքնակրթությունն է, որովհետև, պատկերացրեք, դպրոցում, այո, մեզ ծրագրեր են տալիս, ուսուցիչները տանում են կրթական գործընթացը, բայց եթե հանկարծ այնպես է ստացվում, որ մարդը չի ուզում դա սովորել, պատկերավոր ասած, բռնությամբ չես կարող իրեն սովորեցնել: Հետևաբար, կրթության, կրթական համակարգի ամենամեծ դերը մարդուն, երեխային, աշակերտին, ուսանողին քաջալերելն է դեպի ինքնակրթություն, որովհետև դասարանում էլ, լսարանում էլ ամենահաջողված աշակերտները նրանք են, ովքեր այդ գործընթացն ընկալում են ոչ թե որպես վարչական որոշում, որ ուրիշներն իրենց պարտադրում են ինչ-որ բան իմանալ, սովորել, այլ իրենք են փորձում հագեցնել իմացության, կրթության իրենց ծարավը: Հետևաբար, կրթության ամենակարևոր կոմպոնենտը, իմ կարծիքով, ինքնակրթությունն է, և ես այդ ժամանակներից սկսած մինչև հիմա էլ այդպես էլ վերաբերվում եմ կրթությանը»:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է հայոց պատմության և հայկական պետականության մեջ կրթության դերակատարությանը, հայոց գրերի գյուտի և հայոց լեզվի՝ որպես կրթական գործիք ծառայելու կարևորությանը: Ի պատասխան այն հարցի, թե որն է երազանքի կրթությունը վարչապետի պատկերացմամբ, Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ինձ համար երազանքի կրթությունն այն է, երբ չկա դիմադրություն, հակադրություն ուսուցչի և աշակերտի միջև, դպրոցի և աշակերտի միջև: Իմ երազանքի կրթությունն այն է, որն ընդլայնում է երեխայի աշխարհայացքը, քաջալերում է ավելին իմանալու նրա ձգտումը, որովհետև երբեմն պատահում է այնպես, որ շատ հաճախ փորձ է արվում գիտելիքի համար սահմանել սահմաններ՝ կարելի է իմանալ այսքանը, այսքանից ավելին իմանալն արդեն հակասում է ինչ-որ ենթադրյալ շահերի, արժեքների և այդպես շարունակ: Սա արվում է ընդհանրապես ավտորիտար համակարգերում, երբ գիտելիքի համար որոշակի շրջանակ է սահմանված: Քանի որ մենք շատ մեծ ժողովրդավարական փոփոխությունների ճանապարհին ենք գտնվում, մեր մեծագույն խնդիրը հենց այն է, որ գիտելիքի համար սահման չպետք է գոյություն ունենա՝ կապ չունի ինչ գիտելիքի, որ ուղղությամբ: Շատ երկրներում և կարծում եմ, նաև մեր երկրում էլ այդ երևույթը եղել է և իներցիայով դեռ փորձ է անում շարունակել. կա որոշակի սահման՝ ինչքանով իմանալ պատմությունը, որ սահմանում իմանալ պատմությունը: Այդ սահմանները պետք է վերացնել, որովհետև իմացության, գիտելիքի ամենակարևոր առաքելությունը մարդուն առերեսելն է ճշմարտության հետ, ստեղծել մարդու համար հնարավորություն, որ նա իմանա ճշմարտությունը: Սա է իմ երազած կրթությունը, երբ մարդու իմացության սահմանները չի սահմանափակում, մանավանդ 21-րդ դարում, երբ հիմա արդեն, ըստ էության, Մարսի մասին քննարկումները մեծապես մարսվել են, և մարդկային միտքն արդեն ավելի հեռուն է գնում: Հայաստանը պետք է այս գործընթացի մեջ իր արժանի տեղն ունենա, մանավանդ մենք հռչակել ենք, որ Հայաստանը պատկերացնում ենք որպես ազատ, ժողովրդավարական և տեխնոլոգիական երկիր, և չնայած մի քիչ կոպիտ է հնչում, բայց կրթությունն ամենահզոր տեխնոլոգիան է, որը բոլոր ժամանակներում եղել է քաղաքակրթության, առաջընթացի հիմքում»:

Արձագանքելով աշակերտների և ընդհանրապես երիտասարդների քաղաքացիական ակտիվության վերաբերյալ հարցադրմանը՝ կառավարության ղեկավարն ասել է. «Անցած տարի մեր երկրում տեղի ունեցած հեղափոխության ամենաակտիվ մասնակիցներից էին դպրոցականները, աշակերտները, և դրա համար մեզ շատ քննադատում էին, բայց կարծում եմ՝ բոլորը գիտեն, որ մենք որևէ քայլ չենք արել աշակերտներին, երեխաներին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու համար: Եղել են 1-2 դեպք, դա դպրոց չի եղել, եղել են բուհական կամ մասնագիտական ուսումնական հաստատություններ, երբ տեսել ենք, որ այդ կրթական հաստատությունների ղեկավարները դռները փակել են, որպեսզի ուսանողները դուրս չգան: Մենք այդ դեպքերում օգնել ենք, որպեսզի դռները բացվեն: Բայց ինձ մոտ միշտ հարց էր ծագում, թե ինչու են դպրոցականներն այդքան ակտիվ հեղափոխական գործընթացներում: Իմ կարծիքով՝ դա բողոք էր Հայաստանում գործող կրթական հարաբերությունների դեմ, և մենք սրանից պետք է անենք հետևություններ: Թերևս դա կապված էր այն բանի հետ, որ երեխաների գիտելիքների համար սահմաններ են քաշվում, պայմաններ են դրվում,  և նաև որոշակի հակադրության ռեժիմ գոյություն ունի դպրոցի և աշակերտի միջև: Կարծում եմ, որ այս հնարավորությունը պետք է օգտագործել, որպեսզի հակադրություն չլինի, դպրոցը լինի տեղ, որտեղ երեխաները ձգտում են գնալ, ավելի շատ ժամանակ անցկացնել,  ավելի շատ բան ստանալ, որտեղ երեխաները հագեցնում են գիտելիքի իրենց ծարավը և ավելի մեծ ծարավ են զգում: Ես չեմ ասում, որ աշակերտներն իրենք պետք է որոշումներ կայացնեն, բայց նրանք պետք է լսելի լինեն, և նրանց ձայնը պետք է լսելի լինի այն առումով, որ մենք պետք է հասկանանք, թե ինչ են նրանք ուզում, մանավանդ հիմա, 21-րդ դարում, երբ նրանք երբեմն իրենց գիտելիքներով առաջ են անցնում մեծահասակներից, ուսուցիչներից՝ առնվազն տեխնոլոգիաների բնագավառում, տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունների բնագավառում, որովհետև կրթությունն, ի վերջո, ոչ կառավարության համար է, ոչ նախարարի համար է, ոչ տնօրենի համար է: Կրթությունն աշակերտների համար է, և պետք է անընդհատ մեր աչքի առաջ ունենանք աշակերտին, որին պետք է օգնենք, որ ինքն առաջնորդի իր կյանքը դեպի հաջողություններ, դեպի բարեկեցություն, դեպի անվտանգություն և դեպի երջանկություն»:

***

Հոկտեմբերի 21-23-ը Երևանում անցկացվող «Կրթություն բոլորի համար» (Teach For All) միջազգային ցանցի համաժողովը Երևանում այս տարի հյուրընկալել է «Դասավանդի′ր, Հայաստան» (Teach for Armenia) կրթական հիմնադրամը, որը երեխաների ներուժի բացահայտմանը միտված կրթական գործունեություն է ծավալում Հայաստանի 7 մարզում, ավելի քան 14000 երեխաների շրջանում:

Երևանում ընթացող համաժողովի քննարկման թեման է՝ ինչպես նախապատրաստել աշակերտներին հարափոփոխ աշխարհի կերտմանը: Քննարկումները ծավալվելու են ինչպես «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցում, այնպես էլ դրանից դուրս գործող մասնագետների, զանազան խմբերի        մասնակցությամբ` օգտագործելով այն փորձն ու գիտելիքը, որը կուտակել է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը իր գործունեության շրջանակում:

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը 2013 թ. հիմնադրված հասարակական կազմակերպություն է, որի նպատակը Հայաստանի հանրակրթական համակարգի բարելավումն է, որպեսզի այն հավասարապես հասանելի դառնա Հայաստանի բոլոր երեխաների համար։

«Կրթություն բոլորի համար»-ը 50 անկախ և ինքնուրույն կառավարմամբ գործընկեր կազմակերպություններից և նրանց գործունեությունը համակարգող գլխավոր կազմակերպությունից բաղկացած համաշխարհային ցանց է, որի նպատակը կրթության տարածումն է, գործընկերային կապերի խթանումը, գլոբալ ռեսուրսների հասանելիության ապահովումը և առաջնորդական կարողությունների զարգացումը։

Տպել
1566 դիտում

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն