Երևան
12 °C
«Տնային պայմաններում միայնակ տարեցների եւ հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն»-ը, որը գործում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ, վերակազմակերպվելու է: Շուրջ 1250 տարեց սպասարկող կենտրոնն այսուհետ կունենա առավելագույնը 200 շահառու:
Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող կենտրոնի 102 աշխատակիցներից մնալու են 24-ը՝ ներառյալ պահակակետի, հաշվապահության, բուժկետի աշխատողները եւ հավաքարարը: ՊՈԱԿ-ի փակման լուրը խուճապ է առաջացրել ինչպես աշխատակիցների, այնպես էլ տարեցների շրջանում:
Կենտրոնը Երեւան քաղաքում երկար տարիներ տնային պայմաններում խնամքի ծառայություններ է տրամադրել շուրջ 1500 տարեց ու հաշմանդամություն ունեցող անձանց, բայց վերջին երկու տարիներին նրանց թիվը նվազել է՝ հասնելով 1250-ի: «Տնային պայմաններում միայնակ տարեցների եւ հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն»-ի տնօրեն Լիլիթ Աղաջանյանը ՀԺ-ի հետ զրույցում նկատեց՝ քաղաքի բոլոր վարչական շրջաններում են իրականացնում սպասարկում:
Այս ծառայության շահառուները միայնակ, անժառանգ քաղաքացիներ են կամ միայնակ բնակվող անձինք, որոնց ժառանգները բացակայում են հանրապետությունից կամ գտնվում են հանրապետության հեռավոր մարզերում եւ հոգ չեն տանում իրենց ծնողների մասին։ Սպասարկման են ընդգրկվում նաեւ տարեցներից կամ հաշմանդամություն ունեցող անձանցից կազմված ընտանիքները։
«Տարեցները շատ անհանգստացած ու նեղված են: Այդ տարիքում նրանց համար դժվար է հարաբերվել, դժվար է վստահել ամեն մի կենտրոնի: Երեկ մեկը «Սարի Թաղ»-ից զանգել ասում էր՝ հիմա ինչ է՝ մնալու եմ առանց իմ աղջկա՞: Ես գիտեի, որ նա է ինձ հողին հանձնելու»,- պատմեց տնօրենը:
Լիլիթ Աղաջանյանը մանրամասնեց կենտրոնի իրականացրած աշխատանքները. սոցաշխատողները, կենցաղային սպասարկում են իրականացնում, տարեցների տունն են հավաքում, ճաշ եփում, ուղեկցում պոլիկլինիկա, առեւտուր անում եւ այլն: Կենտրոնն ունի նաեւ բժիշկներ, որոնք ամիսը մեկ անգամ պարտադիր այցելում են սպասարկվող տարեցներին, եթե կանչ է լինում, ապա այցելություններն ավելի շատ են լինում. «Ունենք նաեւ իրավախորհրդատուներ, բուժքույրներ, հոգեբաններ. բոլորն այդ տարիքում հոգեբանի կարիք են ունենում»:
Կենտրոնում աշխատողների ամենացավոտ հարցերից մեկը մինչ այս եղել է աշխատավարձը: Նրանք ստանում են տրանսպորտային փոխհատուցում՝ ըստ այցերի քանակի, իսկ ամսական աշխատավարձը 58-ից 62 հազար է: «Նախատեսվում է 8 ժամ աշխատանք, բայց մինչեւ գիշերվա 10-ը փողոցներում են, քանի որ ծանրաբեռնվածությունը մեծ է. ամեն մի աշխատողը 25-ից 30 հոգի է սպասարկում»,- ասաց տնօրենը:
Լիլիթ Աղաջանյանի վստահեցմամբ՝ խմբի մեծ մասը նվիրյալներ են, մարդիկ են, որոնք կենտրոնի ստեղծման օրից 11 հազարով են աշխատել: Նրա վստահեցմամբ՝ նախարարությունից աշխատողներին այլընտրանք չի առաջարկվել, միայն մի քանի բժշկի առաջարկել են տեղափոխվել «Վարդենիս նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» եւ այնտեղ իրականացնել համապատասխան աշխատանքը, սակայն հրաժարվել են. «Բժիշկներն այդ առաջարկից վիրավորված էին, ի՞նչ է նշանակում տուն-տեղ թողնել, գնալ Վարդենիս եւ 20 հազար դրամով աշխատել»:
Աշխատակիցները ՊՈԱԿ-ի փակման մասին պաշտոնապես լսել են հոկտեմբերի 3-ին. ԱՍՀ նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանն է գնացել կենտրոն եւ լուրը հայտնել: Հոկտեմբերի 3-ին էր նաեւ տարածվել ՀՀ ոստիկանության հաղորդագրությունը, որով մասնավորապես հայտնում էին «Տնային պայմաններում միայնակ տարեցների եւ հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն»-ի տնօրեն Լիլիթ Աղաջանյանի առանձնապես խոշոր չափերի գումարի շորթման մասին:
«Տնային պայմաններում միայնակ տարեցների եւ հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն»-ի վերակազմակերպման մասին ՀԺ-ին մանրամասներ հայտնեց ԱՍՀ նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը: Նրա վստահեցմամբ՝ նախարարության վարած քաղաքականությամբ փոքրացնելու են լոտերը, այն է՝ ծառայությունները դարձնելու են՝ ըստ համայնքների եւ մարզերի, որպեսզի դրանք ավելի թիրախավորված լինեն: Նա վստահեցրեց, որ ՊՈԱԿ-ի տնօրինությունը հունիսից է տեղյակ եղել փոփոխությունների մասին:
Գեմաֆին Գասպարյանը նկատեց՝ Երեւան քաղաքում տարեցների սպասարկումը տնային պայմաններում իրականացվել է մեկ ՊՈԱԿ-ի եւ «Առաքելություն Հայաստան» կազմակերպության կողմից, սակայն հիմա բաժանելու են՝ ըստ վարչական շրջանների եւ փոքր լոտերով, բաց ձեւով դնելու են մրցույթի:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, որտեղ մինչեւ այժմ տեղակայված է եղել ՊՈԱԿ-ը, շարունակելու է գործել, բայց փոքրացված ծավալով է ծառայություն իրականացնելու: Գեմաֆին Գասպարյանը թվարկեց այն կազմակերպությունների անունները, որոնց հետ պատրաստվում են համագործակցել՝ «Կարմիր խաչ», «Վորլդ Վիժն» եւ այլն:
«Այն կազմակերպությունները, որոնք մրցույթը կշահեն եւ որոշակի պարտականություններ կվերցնեն իրենց վրա, որոշակի պահի՝ թերացումից հետո, պայմանագիրը կխզվի նրանց հետ: Արդյունքում իքս թվով շահառուների սպասարկումը կանցնի համագործակցության մեջ գտնվող մեկ այլ կազմակերպության: Այստեղ եւս մրցակցություն կառաջանա»,- ասաց Գասպարյանը:
ԱՍՀ նախարարի առաջին տեղակալը նաեւ հայտնեց, որ իրենց ձեռքի տակ են «Տնային պայմաններում միայնակ տարեցների եւ հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ի մոնիթորինգի եւ աուդիտի արդյունքները: Աուդիտի արդյունքում պարզվել է, որ կան խնդիրներ սպասարկման որակի եւ անձանց թվի ճշգրտության: Գեմաֆին Գասպարյանը մեր ուշադրությունը հրավիրեց ՊՈԱԿ-ի տնօրենի ապօրինությունների վերաբերյալ հարուցված քրեական գործի վրա:
Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ 2012 թվականից մինչեւ վերջին օրերս Լիլիթ Աղաջանյանը հափշտակել է 29 միլիոն դրամ: Օգտագործելով իր պաշտոնեական դիրքը՝ ՊՈԱԿ-ի տարբեր հաստիքներում Աղաջանյանը հրամանագրել է իր հարազատներին, որոնք փաստացի աշխատանքի չեն ներկայացել, իսկ նրանց անվամբ ՊՈԱԿ-ի դրամարկղից դուրս գրված աշխատավարձի, ինչպես նաեւ պարգեւավճարի գումարները՝ ընդհանուր 25 միլիոն 369 հազար 888 դրամ, առձեռն ստացել եւ յուրացրել է։
Բացի այդ, ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ կազմակերպության հաշվեկշռում գտնվող անսարք երկու տրանսպորտային միջոցի չշահագործվելու պայմաններում 2016-ից 2019 թվականների ընթացքում նշված ավտոմեքենաների երթուղային թերթերում, պահանջագրերում եւ վառելիքի շարժի վերաբերյալ ամփոփ տեղեկագրերում մտցրել է կեղծ տեղեկություններ, ինչի արդյունքում առձեռն ստացել եւ յուրացրել է տրանսպորտային միջոցների համար ՊՈԱԿ-ի կողմից ձեռք բերված ընդհանուր 2 միլիոն 708 հազար 970 դրամի՝ 7550 լիտր բենզինի կտրոնները:
Դեպքերի առթիվ հոկտեմբերի 3-ին ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել եւ ուղարկվել քննչական կոմիտե: ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ՀԺ-ին հայտնեց, որ գործը դեռ քննության փուլում է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT