Երևան
12 °C
Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովը այսօր մոտ 4 ժամ լսում էր ՀՀ վարչապետի խորհրդական, պատերազմի օրերին ՊՆ հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Արշակ Կարապետյանին։
Նախքան նիստը սկսելը՝ Կարապետյանը լրագրողների հարցերին չպատասխանեց՝ պնդելով, որ դրանք պետք է ուղղեն հանձնաժողովին։ Միայն հարցին՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ իր մեղավորությունը տեսնո՞ւմ է, Կարապետյանը պատասխանեց. «Ռազմական տեսակետից մեղավորությունը պարզելը նման հանձնաժողովի գործն է, դրա համար էլ այն ստեղծվել է»: Նիստի ավարտից հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ի պատասխան լրագրողների այն հարցի, թե Կարապետյանի՝ պաշտոնից ազատվելը կապվա՞ծ է եղել պատերազմի հետ (պաշտոնից ազատվել է պատերազմից անմիջապես հետո), ասաց. «Մեր վերջին հարցերից մեկը դա է եղել, թե ինչու են իրեն ազատել և հետո նշանակել, որովհետև նույն մարդը, որն իրեն ազատել է, հետո նշանակել է, դա Սերժ Սարգսյանն է։ Կարապետյանը չգիտեր այդ պատասխանը, բայց հուշեց, ասաց՝ երբ կգան այլ պաշտոնյաներ, այդ հարցն անպայման իրենց տվեք, որովհետև իր համար էլ պարզ չէր թե՛ ազատումը, թե՛ նշանակումը»։
Բոլոր նախադրյալները եղել են, որ հակառակորդը պատրաստվում է հարձակման։ Այս մասին ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե՝ մեզ հայտնի եղե՞լ է, որ հարձակում է լինելու։ Միեւնույն ժամանակ Քոչարյանը վստահեցրեց, որ Զինված ուժերի բոլոր ստորաբաժանումներն աշխատել են, այլ հարց է, թե որն ինչքան է թերացել։
Հարցին՝ հարձակումն անակնկալ չի՞ եղել, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց.
«Այդ հարցի պատասխանն ամբողջությամբ չեմ կարող տալ, բայց այս պահի դրությամբ տպավորություն է, որ հարձակման հետ կապված որոշակի օղակներ կարող էին լինել ավելի պատրաստված»։
Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ դեռ հստակ չէ, թե Արշակ Կարապետյանից հետո ում են հրավիրելու հանձնաժողով, այսօր դեռ պետք է աշխատանքային քննարկում անեն, որոշեն։ Նրա խոսքով՝ հրավիրյալների ցանկը բավականին մեծ է, հնարավոր է առաջիկայում նույնիսկ Արցախից պաշտոնյայի կանչեն։ Հանձնաժողովի նախագահն ասաց, որ, ամեն դեպքում, արդեն պատրաստ են հաջորդ հրավիրյալին լսելու, բավականին արագ տեմպերով առաջ են գնում եւ տեղեկությունների ծավալը նույնիսկ ինքը չէր պատկերացնում։
Հարցին՝ պատերազմի ժամանակ թերացումներն առավելապես ներքեւի՞ օղակներում են եղել, Քոչարյանը միանշանակ պատասխանեց, որ ներքեւի օղակում հերոսապատումներ են եղել, այնտեղ մեր զինվորներն են, որոնց հանձնաժողովականներն արդեն իսկ հրավիրում են նիստերին․
«Մենք լսում ենք զինծառայողների, եւ նույնիսկ ամենակարծր տղաների համար շատ ծանր է լսել որոշ բաներ։ Բնականաբար, բոլորիս մոտ առաջանում է հարց՝ գուցե այս որոշումը այլ պիտի լիներ, գուցե այս բանն այլ կերպ պետք է արվեր։ Կգա պահ, որ կհրապարակենք զեկույցներ, գուցե էմոցիոնալ մասերը չենք ներառի, բայց կլինի աշխատանքային փաստաթուղթ, բոլոր զեկույցները հասցեատերեր են ունենալու»,- ասաց Քոչարյանը՝ նշելով, որ Ազգային ժողովում էլ կան Ապրիլյանին մասնակցած երիտասարդներ, նրանց էլ արդեն լսել են եւ հպարտանում են նրանց ինտելեկտով, նրանց խիզախությամբ, եւ նույն հպարտությամբ զարմանում նրանց անփորձության վրա։
Լրագրողները Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվեցին՝ այս ամիսների ուսումնասիրությունների արդյունքում պարզե՞լ են՝ միտումնավոր բաներ արվե՞լ են պատերազմի օրերին։ Հանձնաժողովի նախագահն ասաց. «Ինձ թույլ չեմ տա միտումների մասին խոսել, քանի փաստացի ապացույց չունեմ։ Սա այն թեման է, որտեղ առանց փաստարկված նյութի չի կարելի որեւէ շահարկման առարկա դարձնել որեւէ բան»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Ապրիլյան պատերազմի թեման իր համար ավելի զգայուն է, քան Մարտի 1-ը, որի փաստահավաք խմբով է անցել ինքը․
«Ապրիլյանի թեման առչնվում է բոլորիս, ամեն մեկի երեխան կարող էր լիներ այնտեղ։ Ես մեր զինվորների արածը գնահատում եմ որպես հերոսապատում, իսկ թերացողները պետք է ստանան իրենց պատիժը»։
Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ եթե 2016-ի ապրիլյան սրացման հանգամանքները հետաքննող իրենց հանձնաժողովը չտեղավորվի սահմանված վեց ամիս ժամկետում, ապա հանձնաժողովի անդամները կխնդրեն մի քանի ամսով երկարաձգել գործունեության ժամկետը․
«Կներկայացնենք մեր արած աշխատանքը, ներկայացնելու արդեն իսկ շատ բան ունենք, կարեւորությունից ելնելով գուցե մեզ տան հնարավորությունը շարունակելու, բայց ամեն ինչ անում ենք, որպեսզի տեղավորվենք, չնայած՝ այսօրվա հանդիպումն էլ նոր հանգամանքներ է բացել, հարյուրավոր փաստաթղթեր դեռ պետք է ուսումնասիրենք»։
Հանձնաժողովի նախագահը նշեց նաեւ, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ ունեցած զրույցից տեղեկացել է, որ իրենց աշխատանքը բարձրացրել է Գլխավոր շտաբի սպայակազմի աշխատանքային կուլտուրան․
«Մենք պահանջում ենք, իսկ իրենք ձգված են, սկզբից այլ ձեւ էին պատկերացնում, իսկ հիմա հասկանում են ամեն բան։ Շատ են շահարկում, թե հանձնաժողովականներն անփորձ են, բայց այստեղ այդ խնդիրը չկա, նույնիսկ մեր հանձաժողովի կին անդամը (նկատի ունի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանին,-հեղ․) այնպիսի պրոֆեսիոնալ հարցեր է տալիս, որ զարմանում եմ, բայց պրոֆեսիոնալ հարցեր բոլորն են տալիս՝ անխտիր»։ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ եթե մի հրավիրյալի համար նախատեսում են, օրինակ, 40 հարց, ապա նիստի ընթացքում հարցերը հասնում են նույնիսկ 200-ի։ Ընդ որում՝ նիստի ողջ ընթացքը ձայնագրվում է։
Անդրանիկ Քոչարյանը նաեւ ասաց, որ Սերժ Սարգսյանը համապատասխան փուլում նույնպես հրավիրվելու է հանձնաժողով, եւ նրան տրվելու է ամենակարեւոր հարցը, իսկ թե որն է ամենակարեւոր հարցը, Անդրանիկ Քոչարյանը չմեկնաբանեց։ Հարցը կբարձրաձայնի այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանին կլսեն հանձնաժողովում։
Ի դեպ, Քոչարյանը չի կարծում, որ Սերժ Սարգսյանը չի ցանկանա գալ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող այս քննիչ հանձնաժողով։
«Ո՞նց կարելի է չարձագանքել մեր հրավերին։ Ապրիլյանը լուրջ ուսումասնրության տակ է։ Ուզում եք ասել՝ Սերժ Սարգսյանը պետք է փախչի Միքայել Հարությունյանի մո՞տ։ Ինչպե՞ս կարելի է ապրիլյան քննիչ հանձնաժողովին չարձագանքել, դա նշանակում է քաղաքական ինքնասպանություն, եթե իրենք քաղաքական հեռանկար տեսնում են իրենց կյանքում, բա այս հարցերի պատասխանն ո՞վ պետք է տա»,- ասաց նա՝ հիշատակելով նաեւ Մարտի 1-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին եւ ասելով, թե նա ինչքա՞ն պետք է հիվանդանոցում օրգանները վիրահատի, մի օր ի վերջո պիտի դատարանում պատասխանի հարցերին։
Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ մտադիր են հանձնաժողովի ամենակարեւոր նիստերից մեկը հրավիրել այն տարածքում, որը կրում է Ապրիլյան պատերազմում զոհված տղաներից մեկի անունը։ Իսկ թե ամենակարեւոր նիստը որն է լինելու, Քոչարյանը դեռ չգիտի։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT