Տնտեսական հեղափոխությունը ոչ թե մի քանի ամսվա, այլ մի քանի տարվա գործ է. տնտեսագետ

ՀՀ իշխանությունները 2019-ի ինն ամիսների ընթացքում տարբեր վիճակագրական թվերի եւ միջազգային վարկանշային հրապարակումների հիման վրա բազմիցս նշել են, որ ՀՀ տնտեսությունը որակական աճ է գրանցում:

Իհարկե, այս պնդումը հիմնված է նաեւ վիճակագրական կոմիտեի հրապարակած այն տվյալների հիման վրա, որից պարզ է դառնում, որ տնտեսական աճ հնարավոր է ապահովել ոչ թե նախկինի պես առաջնահերթություն տալով հանքարդյունաբերությանը, այլ մշակող արդյունաբերությանը, ծառայություններին, զբոսաշրջությանը:

«Տարածաշրջանի երկրների եւ ընդհանրապես համաշխարհային տնտեսության թուլացող տնտեսական ակտիվության ֆոնին Հայաստանը շահեկանորեն առանձնանում է»,- ՀԺ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Հովհաննես Խաչատրյանը:

- Պարոն Խաչատրյան, 2019-ի 3 եռամսյակներում տնտեսության մեջ շոշափելի փոփոխություններ նկատե՞լ եք:

- Տարվա առաջին կեսին գրանցվել է 7%-անոց տնտեսական աճ: Տնտեսական ակտիվության ինդեքսը տարվա առաջին ութ ամիսներին կազմել է 7%, այն դեպքում, երբ առաջին 6 ամիսների համար 6.5% էր: Տարածաշրջանի երկրների եւ ընդհանրապես համաշխարհային տնտեսության թուլացող տնտեսական ակտիվության ֆոնին Հայաստանը շահեկանորեն առանձնանում է: Զարմանալիորեն այս աճն ուղեկցվում է ցածր գնաճային միջավայրով` ընդամենը 1.8%: Դա մի շարք պատճառներ կարող է ունենալ, որոնցից կարեւորն այն է, որ Հայաստանի պոտենցիալ ՀՆԱ-ն վերջին երկու տարում աճել է: Մասամբ դա կարող է լինել մասնավոր ներդրումների աճի հաշվին, ինչը համախառն առաջարկի ավելացում է ենթադրում: Բացի այդ, ունենք արտադրողականության աճ:

- Ո՞ր ճյուղերն են ավելի ակտիվ եղել եւ ո՞րի ակտիվությունն է ավելի առաջնահերթ ՀՀ-ի համար:

- Ըստ վիճակագրության՝ ծառայությունները, առեւտուրն ու արդյունաբերությունը ամենաարագ աճող ճյուղերն են` գրանցելով երկնիշ կամ դրան մոտ ցուցանիշ: Ընդ որում՝ արդյունաբերությունն աճում է ի հեճուկս հանքարդյունաբերության կոմպոնենտի զրոյական նպաստման: Գյուղատնտեսությունն այս տարի ակնհայտորեն առաջատարներից չէ: Շինարարության ճյուղում եւս ակտիվություն կա, բայց պատկերը երկակի է: Մի կողմից ունենք բնակարանաշինության կտրուկ աճ, սակայն մյուս կողմից դանդաղել է կապիտալ շինարարությունը հանքարդյունաբերական ձեռնարկությունների եւ որոշ ենթակառուցվածքային ներդրումների մասով: Վերջինս կարծես մեծ ծավալներով վերականգնվելու է մի շարք խոշոր նախագծերի հաշվին (հիմնականում էներգետիկայի ոլորտում):

- Ձեր կարծիքով որքանո՞վ են տնտեսական փոփոխությունները որակական առումով ազդել քաղաքացու կյանքի վրա:

- Ունենք սպառման երկնիշ աճ, որը մի կողմից պետք է որ դրական ազդեցություն ունենա քաղաքացիների կենսամակարդակի վրա, բայց մյուս կողմից խնայողությունների ցածր հակումը մտահոգիչ է` երկարաժամկետ կայուն աճի տեսանկյունից: Սպառումը կազմում է ՀՆԱ-ի 80%-ից ավելին, ինչը շատ բարձր է: Իմ սուբյեկտիվ գնահատականով փոխվել է նաեւ սպառման կառուցվածքը, որում ավելացել է միջին եկամուտ ունեցողների սպառումը:

- Այս ամիսներին զգացվե՞լ է վարչապետի հայտարարած տնտեսական հեղափոխության շունչը:

- Ենթադրում եմ, որ տնտեսական հեղափոխությունը ոչ թե մի քանի ամսվա, այլ մի քանի տարվա գործ է: Ես կառաջարկեի ուշադրություն դարձնել սպասումներին. եթե սպասումները կտրուկ լավատեսական են դարձել, ապա տնտեսական հեղափոխությունն ընթացքի մեջ է: Սպասումների ինդիկատոր կարող է հանդիսանալ անշարժ գույքի եւ հիփոթեկի շուկան, որոնք բում են ապրում: Ինչպես նաեւ նոր գրանցված ընկերությունների քանակը, սարքավորումների ներկրման աճը հուշում են, որ տնտեսական ագենտները տնտեսության նկատմամբ ունեն լավատեսական սպասումներ: Դրանք կանխատեսման ավելի հուսալի մեթոդներ են, քան փորձագիտական գնահատականները:

- Ի՞նչ եք կարծում, 4-րդ եռամսյակում տնտեսական ակտիվությունը նույն տեմպով կշարունակվի՞:

- Ինչպես արդեն նշեցի՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) վերջին ամիսներին էլ ավելի է բարելավվում: 4-րդ եռամսյակն, այնուամենայնիվ, ամենամեծ տեսակարար կշիռն ունի տարեկան ՀՆԱ-ում: Հնարավոր է, որ առաջին 9 ամիսների շատ բարձր տնտեսական աճը նաեւ 2018-ի բազայի էֆեկտի պատճառով է եղել: Իրականում չկա որեւէ ազդակ, որ 4-րդ եռամսյակի աճը լինելու է հիասթափեցնող, բայց ամենայն հավանականությամբ, զուտ տեխնիկապես, այն կարող է մի փոքր նվազեցնել տարեկան միջինը:

Հետագա բարձր աճ ապահովելու համար եւ տնտեսական ակտիվությունն է բարձր (բիզնես վարկերի մեծ պահանջարկ), եւ առկա է տնտեսությունը վարկավորելու ֆինանսական կազմակերպությունների ախորժակը: Մի բան է մնում մտահոգիչ. օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքը դանդաղ է, ծավալները՝ անհասկանալի փոքր: Հուսանք, որ 4-րդ եռամսյակում բեկում կլինի նաեւ այս առումով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8652 դիտում

Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել

Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը

Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան

Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին

Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն

Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը

Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել

Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ

Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է ԵՄ. Մարթա Կոս

Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում դադարեցվել է ապօրինի հատկացված հողամասի կառուցապատման իրավունքը

Աշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի ոչ միայն որպես տնտեսական նպատակ, այլև ներդրում. Հովհաննիսյան

ՀՀ-ին է մոտենում նոր ցիկլոն, որը բերում է ցուրտ օդային հոսանքներ. սպասվում են անձրևներ, կարկուտ. Սուրենյան

Արմեն Գրիգորյանը կմասնակցի Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը

Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը

Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ

Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան

Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել

ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը

Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ

Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ

Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ

«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին

ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ

ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ

Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել

Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա

ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել

Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է

ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ

Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու

Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել

Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել

Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին

Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով

Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ

Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը