Երևան
12 °C
ՀՀ մարմնամարզության հավաքականի առաջատարներից Արթուր Թովմասյանին խանգարում է հոգեբանական գործոնը: Նման կարծիքի է ընտրանու գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: Թովմասյանը ոչ միայն ՀՀ-ում, այլեւ աշխարհում օղակների վրա վարժության ուժեղներից է, սակայն հաճախ ամենակարեւոր պահին վարժության վերջում անում է միեւնույն սխալը: Հոկտեմբերի 4-13-ը Շտուտգարտում կայացած աշխարհի 2019 թ. առաջնության եզրափակչում պետք է մրցանակային տեղ զբաղեցներ Տոկիո 2020-ում հանդես գալու իրավունք ձեռք բերելու համար, դա նրա ուժերի սահմաններում էր, սակայն նույն սխալի պատճառով ձեռքից բաց թողեց ուղեգիրը: 14.200 միավորով գրավեց 7-րդ տեղը, իսկ չեմպիոն դարձավ թուրք Իբրահիմ Չոլակը, որին հաղթելն անհնար չէ: ՀԺ-ի հետ զրույցում Սերոբյանը մեկնաբանեց նրա ելույթը ու կարծիք հայտնեց, որ 2016 թ. ծնկի լուրջ վնասվածքն իր հետքը թողել է 27-ամյա մարզիկի հոգեբանության վրա:
«Ցատկը վատ կատարեց, կորցրեց 6-7 տասնորդական միավոր: Խոսել եմ հետը, ի՞նչ պետք է ասեր, իրենից շատ ոչ ոք չէր ուզի, դա հաստատ: Բնականաբար, ավելին էի սպասում, որովհետեւ նա չեմպիոն դառնալու հնարավորություն ուներ: Չգիտեմ, հոգեբանական խնդիր կա, նա շատ լավ կատարեց: Թե ինչ է կատարվում, միայն նա կարող է իմանալ, նա էլ չի հասկանում: Սա էլ արդեն որերորդ անգամն է՝ այդ ցատկի պատճառով տուժում է: Նա կարող է: Կարծում եմ՝ այո՛ (խմբ. վնասվածքից հետո հոգեբանական խնդիր կա), նա լավ չի դիմավորում, ինչ-որ տեղ երեւի վախենում է»,- ասաց նա:
Սերոբյանն ափսոսում է, որ արդյունքն այսպիսին էր ու հատկապես այն պատճառով, որ ՀՀ-ում օղակների լավ մասնագետները շատ են: Այս պահին համաշխարհային ուսանողական խաղերի հաղթող Թովմասյանի ու Եվրոպայի փոխչեմպիոն 31-ամյա Վահագն Դավթյանի հետ հավաքականում է Եվրոպայի առաջնության արծաթեմեդալակիր, համաշխարհային ուսանողական խաղերի հաղթող երիտասարդ Արթուր Ավետիսյանը: 21-ամյա մարզիկն այս տարի ուսանողական խաղերում հետեւում էր թողել նույն Չոլակին: Մարզիչը ցավում է, որ աշխարհի առաջնությանը թույլատրվում էր ունենալ առավելագույնը 3 մարզիկ:
«Ափսոս էր, որ ունեինք օղակների վրա վարժություն կատարողներ, բայց իրավունք չունեինք այդքան մասնակից տանելու: Լավն այն է, որ ունենք, պայքարելու են, հետո լավ է լինելու: Շատ ակնկալիքներ ունեմ Ավետիսյանից. երիտասարդ է ու շատ ուժեղ օղակներ անող է»,- ասաց նա:
Այսպիսով՝ Հայաստանն ԱԱ-ից գալիս է Տոկիոյի ոչ թե 2, այլ 1 ուղեգրով, որը նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Դավթյանը: Բազմամարտում եզրափակիչ չանցավ, սակայն մրցումներից առաջ Սերոբյանն այնպես էր հաշվարկել, որ ուղեգիրը հաստատ լինի:
«Ընդհանուր առմամբ գոհ եմ: Առաջին օրն ինչ նախատեսված էր՝ եղավ՝ ուղեգիրը ձեռք բերեցինք: Թովմասյանը մեծ շանսեր ուներ, բայց սպորտ է, ինչ եղավ, եղավ»,- ասաց մարզիչը:
Աշխարհի առաջնությունից հետո ՀՀ հավաքականը կմասնակցի 15-28-ը Չինաստանում կայանալիք Համաշխարհային բանակային խաղերին: Մարմնամարզությունում ՀՀ-ն ներկայացնելու են Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը եւ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզեմեդալակիր Հարություն Մերդինյանը (նժույգթափեր), որն աշխարհի այս առաջնությունում որակավորման փուլի արգելքը չհաղթահարեց: Վերջինս՝ որպես մարզիկ, երիտասարդ չէ (35 տարեկան է), բազմաթիվ վնասվածքներ ունի ու դեռ պետք է փորձի ուղեգիր նվաճել գավաթների խաղարկություններում, սակայն Սերոբյանը կարծում է, որ բանակային խաղերը նրա համար լրացուցիչ ծանրաբեռնվածություն չեն, քանի որ պետք է նոր վարժություն փորձարկի:
Բանակային խաղերից հետո մինչեւ տարվա վերջ մարմնամարզիկները 2 ստուգատես ունեն: Պետք է հանդես գան Քոթբուսի գավաթի խաղարկությունում, որն օլիմպիական վարկանիշային է, եւ Վորոնինի գավաթի խաղարկությունում, որով հայ մարմնամարզիկներն ավանդաբար եզրափակում են մրցաշրջանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT