Երևան
12 °C
Լոռու մարզի մի շարք ավտոճանապարհներին շարունակում են ճանապարհաշինական մեծամասշտաբ աշխատանքները: Դրանց մի մասն արդեն ավարտվել է, մի մասն էլ ընթացքի մեջ է: Մարզպետարանից ՀԺ-ին տրամադրած փաստաթղթից երեւում է, որ եթե 2018թ-ին բոլոր ֆինանսական աղբյուրներով մարզում հիմնանորոգվել է 43,65 կմ ճանապարհ (7,8 մլրդ դրամ), ապա այս տարի նախատեսված է հիմնանորոգել 102,05 կմ ճանապարհ (12,96 մլրդ դրամ): Միայն սուբվենցիոն ծրագրերով այս տարի մարզի ճանապարհաշինությանը հատկացվել է 718,04 մլն դրամ գումար:
Նույն փաստաթղթից պարզ է դառնում, որ Մ-3, Մ-6, Մ-7 եւ Մ-8 միջպետական նշանակության ճանապարհների հիմնանորոգվող հատվածների ընդհանուր երկարությունը կազմում է 78,61 կմ, արժեքը՝ 11,303,6 մլն դրամ գումար: Ֆինանսավորման աղբյուրներն են ՀՀ պետական բյուջեն ու Ասիական զարգացման բանկը:
Հանրապետական նշանակության ճանապարհների հիմնանորոգվող հատվածների ընդհանուր երկարությունը կազմում է 5 կմ, արժեքը՝ 429,736 մլն դրամ: Ֆինանսավորման աղբյուրը պետական բյուջեն է:
Մարզային (տեղական) նշանակության հիմնանորոգվող ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 13,84 կմ, արժեքը՝ 221,55 մլն դրամ: Այս դեպքում եւս ֆինանսավորման աղբյուրը պետական միջոցներն են:
Ընթացիկ տարվա սուբվենցիոն ծրագրերով ներհամայնքային ճանապարհների վերանորոգվող հատվածների համար հատկացվել է 718 մլն դրամ, որից պետական բյուջեի ֆինանսավորման չափը կազմում է 425 մլն, իսկ համայնքների կողմից համաֆինանսավորման չափը՝ 292,55 մլն դրամ:
Վերջին տարիներին Լոռիում մեկնարկած թերեւս ամենամեծ ճանապարհաշինությունը Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն-Վրաստանի սահման ավտոճանապարահն էր, որի աշխատանքները մեկնարկեցին տարիներ առաջ ու դեռ ընթացքի մեջ են: Սրանից բացի, Լոռին երբեւէ նման ճանապարհաշինություն չէր տեսել: Վանաձոր-Սպիտակ, Վանաձոր-Գյումրի, Վանաձոր-Դիլիջան, սրանք այն վայրերն են, որտեղ ամիսներ շարունակ աշխատում է շինտեխնիկան: Սրանք այն հատվածներն էին, որտեղով երթեւեկելը իսկական պատուհաս էր վարորդների համար:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ Սպիտակի հատվածում աշխատանքները գրեթե ավարտված են, մնացել է քաղաքի կենտրոնական հատվածը, դա էլ մոտ օրերս կավարտեն, մինչեւ հոկտեմբերի վերջ կավարտվեն նաեւ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի բարեկարգման աշխատանքները:
Մարզպետի խոսքով՝ մեծ թափով ընթանում են նաեւ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի նորոգման աշխատանքները: Դրանց ավարտը սահմանված է հաջորդ տարի:
Ըստ Անդրեյ Ղուկասյանի՝ սուբվենցիոն ծրագրերով ճանապարհաշինական ամենամեծ աշխատանքները տարվում են Վանաձորում՝ 210 մլն դրամ գումարի չափով: «Որոշակի մտավախություն ունենք ժամկետների հետ կապված, բայց աշխատանքները մեր ամենօրյա հսկողության տակ են: Պարբերաբար հանդիպում ենք թե շինարարներին, թե շրջայցեր ենք անում»,- ասաց նա՝ մեկ անգամ եւս վստահեցնելով, որ այն հատվածներում, որտեղ աշխատանքները անորակ կարվեն, միանշանակ ո՛չ ընդունվելու են պատվիրատուների կողմից, ո՛չ էլ վճարվելու. «Սկզբունքը միանշանակ պահվելու է, եւ այսօր արդեն համայնքապետերն ու շինարարները հասկացել են, եւ հետեւողական են լինում, որ ոչ թե խնդիր լինի ու մենք չվճարենք, այլ միանգամից որակյալ աշխատանք անեն: Նեղոց համայքնում, որտեղ անորակ էին արել, կրկնակի աշխատանք տարան, բայց դա եւս պետք է ստուգվի»:
Դիտարկմանը, որ ճանապարհաշինության մասով հիմնական դժգոհությունը շարունակում է մնալ Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի՝ Ալավերդի քաղաքի հատվածից, մարզի ղեկավարն ասաց. «Նշված ճանապարհը ԾԻԳ-ի տիրույթում է, իրենք են զբաղվում, բայց մենք եւս ամենօրյա հետեւում ենք, որ քաղաքի ներսի հատվածը շուտ արվի, բայց այնտեղ տարբեր խնդիրներ առաջ եկան, որոնք նախկինում չէին հաշվարկվել… որքան գիտեմ, առաջընթաց ունենք արդեն, հույս ունեմ Նոյեմբերին Ալավերդի քաղաքը կասֆալտապատվի ու կավարտվի»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ
Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան
Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը
Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ
Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ
Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին
ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ
Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել
Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա
ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT