Երևան
12 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է «Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովին՝ նվիրված տնտեսական հեղափոխության իրականացման ուղղությամբ անելիքներին: Խորհրդաժողովի շրջանակում ներկայացվել է համանուն գիրքը, որում ամփոփված են ՀՀ առաջատար տնտեսագետների գիտական ուսումնասիրությունների արդյունքներն ու գաղափարները: Նախորդ՝ 2018 թ. նոյեմբերին կայացած «Ի՞նչ անել-1» խորհրդաժողովը նվիրված էր տնտեսական հեղափոխության գաղափարական և հայեցակարգային դրույթներին:
Հանդես գալով ողջույնի խոսքով՝ վարչապետը կարևորել է այն հանգամանքը, որ հանդիպումների այս շարքը դառնում է ավանդական՝ օրակարգում ունենալով ոչ միայն զուտ տնտեսագիտական, այլև հարակից հարցեր ևս: Նիկոլ Փաշինյանը նկատել է՝ տնտեսագիտական բնույթի քննարկումները կարևոր են մտագրոհի տեսակետից, քանի որ մեծ էներգիա են տալիս տնտեսական և, ընդհանրապես, պետության զարգացման մասին գաղափարներին: «Կարևոր է արձանագրել վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ և բարձրաձայն հնչող այն տեսակետը, որ տնտեսության մեջ առավել կարևոր գործոն են դառնում հոգեբանությունը և տրամադրությունը: Ժամանակակից աշխարհում առավել մեծ շեշտադրում է դրվում այս իրողությունների վրա՝ որ հանրային տրամադրությունները, հանրային սպասումները, ակնկալիքները շատ ավելի մեծ տնտեսագիտական նշանակություն ունեն, քան երբեմն ուղղակի չոր թվերը և թվերի համադրությունը: Այս քննարկումները մեզ համար կարևոր են հենց այդ տրամադրությունների ստեղծման համար:
Մենք անընդհատ շեշտում ենք, որ Հայաստանի տնտեսական զարգացման հիմքում, և ընդհանրապես զարգացման հիմքում թերևս արժե տնտեսական զարգացում և զարգացում տերմինները չտարանջատել, որովհետև դրանք նույն բաներն են: Հայաստանի Հանրապետության զարգացման հիմքում մենք տեսնում ենք, ինչպես ասել ենք, անհատական ջանքը, անհատի մոտեցումը, ընկալումը, տրամադրությունները: Այս կարգի քննարկումները շատ կարևոր են այդ միջավայրը և մթնոլորտն ուժեղացնելու, համագործակցության տրամաբանությամբ ամրապնդելու համար, որովհետև համագործակցությունը, երկխոսությունն այն կարևոր գործոններից են, որ ապահովում են այն հոգեբանությունը և տրամադրությունը, որոնք իրենց հերթին շատ մեծ ազդեցություն են ունենում տնտեսության վրա: Կարծում եմ, որ 2019 թ. և ընթացիկ տնտեսական իրավիճակը, ցուցանիշները, որոնք ունենք, գալիս են ապացուցելու այս թեզի ճշմարտացիությունը, այն է՝ տրամադրությունը, սպասումները, մթնոլորտը շատ էական նշանակություն ունեն տնտեսական իրավիճակի համար: Հայաստանում իսկապես տնտեսական գործունեության շատ լավ տրամադրություն է ստեղծվել, և մեր հիմնական խնդիրը պետք է լինի այդ տրամադրությունն ամրապնդելը», - նշել է կառավարության ղեկավարը: Վարչապետի խոսքով՝ իհարկե, կան կարգավորումների, տնտեսական գործունեության հնարավորություններն ընդլայնելու, տնտեսվարող սուբյեկտների համար հավասար դաշտ ստեղծելու հրամայականներ, որոնք առաջնահերթություն են և նաև նման քննարկումներում օգտակար՝ հասկանալու առավել ճշգրիտ և արդյունավետ ճանապարհը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ գիրքը կարդացել է դեռևս հուլիս ամսին և մաղթել արդյունավետ քննարկում:
Խորհրդաժողովի ընթացքում ներկայացվել են զեկուցումներ՝ ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման նոր ուղեգծի տեսլականի, ՀՀ-ում տնտեսական հեղափոխության նախադրյալների, պետական կառավարման որակի, ստվերային տնտեսության ազդեցության, ինստիտուցիոնալ, ագրարային, կրթության, գիտության համակարգերի զարգացման վերաբերյալ:
Վարչապետ Փաշինյանը մի շարք դիտարկումներ է կատարել՝ անդրադառնալով ստվերի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող քայլերին և ընդգծելով գործընկերության տրամաբանության կարևորությունը. «Այստեղ մենք ունենք և՛ լավ, և՛ վատ նորություններ: Լավ նորությունն այն է, որ Արժույթի միջազգային հիմնադրամն իր վերջին զեկույցներից մեկում արձանագրել է, որ, որպես ստվերի կրճատման ցուցանիշ, եթե ՀՀ-ում հարկեր-ՀՆԱ ցուցանիշը տարեկան 0.3 տոկոսի շարժ ունենա, դա կհամարվի լավագույն հաջողություն ՀՀ համար: Այս տարվա կանխատեսումներով, կամ այսօրվա վիճակով, մենք հարկեր-ՀՆԱ ցուցանիշը բարելավել ենք մոտավորապես 1.2 տոկոսով, այսինքն՝ ԱՄՀ լավագույն ռեկամենդացիաներից 4 անգամ ավելի: Իհարկե, տարվա արդյունքներով տեմպը գուցե և որոշակի փոփոխություններ կրի, բայց ուզում եմ ասել , որ կան ակնհայտ փաստեր, որոնք վկայում են, որ ստվերի կրճատման հետ կապված աննախադեպ իրավիճակներ ունենք: Վատ նորություններ էլ են կան, որոնք վերաբերում են վարքագծային բաղադրիչին: Այս տարի Գյումրիում անցկացված Անկախության օրվա տոնակատարությունների շրջանակում Գյումրի այցելել է 15 հազար մարդ, ռեստորաններում, սրճարաններում տեղ չի եղել, ինչը վկայում է, որ շատ մեծ տնտեսական շարժ է եղել: Հետաքրքրվեցի՝ Գյումրիում սեպտեմբերի 21-ին առևտուրն ի՞նչ շարժ է արձանագրել: Ինձ համար անսպասելի իրողություն պարզվեց, որ ՀԴՄ-ները տպվել են նույնքան, որքան նախորդ օրերին: Ընդամենը առևտրի ծավալը 10 մլն դրամով մեծացել է, բայց ընդհանուր տպված ՀԴՄ-ների թիվը չի փոխվել: Սա իրականում շատ վատ նորություն է. ես գործընկերություն ասելով՝ սա նկատի ունեմ: Իհարկե, այդ օրը Գյումրիի մեր հարգելի գործարարներն իմացել են, որ հարկային ծառայությունն այդ օրը ոչինչ չի անելու: Կառավարությունն իր գործողություններով այդպիսի մասշտաբային միջոցառում է իրականացրել, որը Գյումրիի բիզնեսի համար մի աննախադեպ հնարավորություն է, որի արդյունքները մինչ այսօր էլ նկատվում են, բայց այդ բիզնեսն իր կողմից կես քայլ պետք է անի՞, թե՞ կես քայլ պետք է չանի: Գործընկերության տրամաբանությունը շատ կարևոր է. չի կարող տնտեսական հեղափոխությունը լինել մենախոսություն, դա պետք է լինի երկխոսություն: Բայց այս օրինակը վկայում է, որ կառավարության ջանքերին ընդառաջ բիզնեսն առայժմ նույնիսկ կես քայլ չի անում», - նշել է վարչապետը: Նրա խոսքով՝ 2019 թ. առաջին 10 ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ, Հայաստանում 85 մլն հատ ՀԴՄ կտրոն ավելի է տպվել, ինչը վկայում է դրական դինամիկայի մասին:
Իր խոսքում վարչապետն անդրադարձել է նաև տնտեսական գործունեության իրականացման գործում մարդկային կապիտալի, ներուժի կարևորությանը, աշխատանքի շուկային, շուկայական տնտեսությանը և մի շարք այլ հարցադրումների: Խոսելով բիզնես գործունեության կանոնների մասին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ պետական կառավարման համակարգի, ինչպես նաև բիզնեսի համար սահմանված կանոնները շատ պարզ են. «Իմ կարծիքով՝ այդ կանոնները հետևյալն են՝
- մի՛ գողացիր, որը վերաբերում է և՛ պետական պաշտոնյային, և՛ բիզնեսին, որովհետև այն գործարարը, որը ՀԴՄ չի տպում, գողանում է, ինչպես նաև այն պետական պաշտոնյան, որը ՀԴՄ–ով եկած փողի մի մասը գողանում է։
- եղի՛ր առավել արդյունավետ բիզնեսը կառավարելիս և պետական միջոցը ծախսելիս:
- եղիր նորարար։
- եղիր համագործակցող»։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կառավարության կողմից բիզնես գործունեության համար տրվող հարկային արտոնություններին, այդ թվում նաև՝ սահմանամերձ բնակավայրերում, կրթական համակարգի բարեփոխումներին, կառավարություն-բիզնես գործընկերության զարգացմանը և այլ թեմաների:
Վարչապետը, արդյունավետ համարելով նման քննարկումները, կարևորել է դրանց պարբերական կազմակերպումը, ինչպես նաև փորձագիտական շրջանակների ներգրավվածության ընդլայնումը՝ նպատակադրում ունենալով ճեղքում ապահովող մտքերի գեներացումը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը
Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան
Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին
Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն
Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է ԵՄ. Մարթա Կոս
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում դադարեցվել է ապօրինի հատկացված հողամասի կառուցապատման իրավունքը
Աշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի ոչ միայն որպես տնտեսական նպատակ, այլև ներդրում. Հովհաննիսյան
ՀՀ-ին է մոտենում նոր ցիկլոն, որը բերում է ցուրտ օդային հոսանքներ. սպասվում են անձրևներ, կարկուտ. Սուրենյան
Արմեն Գրիգորյանը կմասնակցի Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ
Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան
Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը
Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ
Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ
Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին
ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ
Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել
Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա
ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT