Սեփական անկախությունը հարգելու հրամայականը

04/10/2019 schedule18:51

ԵԱՏՄ գագաթնաժողովն ավարտվեց, ու բոլոր այն ընդդիմադիր քարոզչամիջոցները, որոնք շաբաթներ շարունակ նախ՝ չարախնդալով հայտարարում էին, թե «Պուտինը հաստատ չի գա», իսկ հետո՝ «եթե գա էլ, հաստատ Փաշինյանի հետ առանձին հանդիպում չի ունենա», հիմա այլ թեմա են գտել ու այնպես են ներկայացնում գագաթնաժողովը, կարծես դրա կարեւորագույն դրվագը Պուտին-Բելլա Քոչարյան հանդիպումն էր: Եվ, իհարկե, քննարկում են Պուտինին դիմավորելու մանրամասները, թե ինչպիսին էր նրա հայացքն այս կամ այն դրվագում, որքանով էր հարգալից ՀՀ վարչապետը, ինչպես պատահեց, որ վրացի լրագրողին հնարավորություն տրվեց հարց տալ ՌԴ նախագահին, եւ այլն: Իսկ ամենաահավորն այն է, որ անգամ մեզ համար նվաստացուցիչ հարցադրումներ են հնչում՝ ՀՀ-ում գրանցված հայկական լրատվամիջոցների ՀՀ քաղաքացի լրագրողները հոդվածներ են գրում «Կպատժի՞ Պուտինը Հայաստանին» վերնագրերով: Այո՛, եթե ճորտությունը մարդկանց արյան մեջ է, հեշտությամբ դուրս չի գալիս: Պատկերացնո՞ւմ եք, ասենք, Թրամփը գնա Իսրայել, այնտեղ որեւէ արաբ լրագրող նրան անցանկալի հարց տա, ու հրեական թերթերը հաջորդ օրը գրեն՝ «Տեսնես ԱՄՆ-ը կպատժի՞ Իսրայելին»: Նման բան հնարավոր չէ: Այնտեղ սեփական ինքնիշխանության եւ արժանապատվության վրա կոշիկները սրբող լրատվամիջոցներ չեք գտնի:

Հիմա Ռոբերտ Քոչարյանի ու նրա գործով ՌԴ նախագահի հետաքրքրվածության մասին: Ինչո՞ւ է Հայաստանում այդքան մեծ ուշադրություն դարձվում այդ հարցին: Որովհետեւ Հայաստանում կա մի շերտ՝ նրանք, որոնք իրենց «լավ են զգացել» Քոչարյանի օրոք (կամ հիմա են լավ զգում, որովհետեւ Քոչարյանը բացել է փողի քսակն ու առատորեն ֆինանսավորում է ինչ-որ խմբերի՝ իրեն հրապարակավ աջակցելու դիմաց), եւ այդ շերտը հույս ունի, որ Ռուսաստանի աջակցությամբ Քոչարյանը ոչ միայն ազատ է արձակվելու, այլեւ վերադառնալու է իշխանության: Եվ իրենց գործերը, հասկանալի է, ավելի են լավանալու: Այլ կերպ ասած՝ Հայաստանում կան մարդիկ, որոնք ուզում են՝ Քոչարյանը Ռուսաստանի օգնությամբ վերադառնա իշխանության ու պետության եւ ժողովրդի հաշվին եւս մի քանի հարյուր միլիոն դոլար վաստակի, դժգոհներին էլ «անզգույշ քաշքշեն» տարբեր սրճարանների զուգարաններում: Ենթագիտակցորեն այդ մարդիկ համարում են, որ եթե որեւէ մեկը Մոսկվայում լավ կապեր ունի, ուրեմն Հայաստանում պիտի վեր լինի օրենքներից, եւ նրա նկատմամբ որեւէ գործողություն չի կարելի իրականացնել առանց Մոսկվայի համաձայնության: Սա է, չէ՞, ենթատեքստը: Ու հենց սա է ճորտի հոգեբանությունը:

Ի դեպ, տասնամյակներ առաջ, երբ Հայաստանը դեռ անկախ չէր, նույն մեխանիզմն էր գործում: Եթե որեւէ պաշտոնյա Մոսկվայում (Կենտկոմում) լավ կապեր ուներ, տեղական իշխանությունները նրան ոչինչ անել չէին կարող, ու նա իրեն իրավունք էր վերապահում վարվել՝ ինչպես ուզում է: Անգամ «միութենական ենթակայության» հիմնարկներ կային, որոնց ղեկավարներին նշանակում կամ հանում էր Մոսկվան: Փաստորեն 28 տարվա անկախությունը շատերի գիտակցության մեջ ոչինչ չի փոխել, ու դեռ կան մարդիկ, որ Հայաստանը համարում են Ռուսաստանի ծայրագավառը («ֆորպոստը», «կրտսեր եղբայրը», անվանեք՝ ինչպես ուզում եք), եւ զարմանում ու վրդովվում են, որ մեր ինքնիշխան երկրի ղեկավարն իրեն ոչ թե հլու-հնազանդ ենթակայի պես է պահում, այլ արժանապատիվ ու սրտաբաց տանտիրոջ: Տանտիրոջ, որի համար ցանկացած հյուր «գլխի վրա տեղ ունի», բայց չպիտի միջամտի «տան» ներքին գործերին (առավել եւս՝ «պատժի» տանտիրոջը, եթե ինչ-որ բան այնպես չի եղել):

Հ.Գ. Եթե որեւէ ժողովուրդ սեփական անկախությունն ու ինքնիշխանությունը չի հարգում, ուրիշները հաստատ չեն հարգի: Բարեբախտաբար՝ հարգողները մեզանում բացարձակ մեծամասնություն են:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2999 դիտում

Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ

Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում

Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել

Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան

Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան

Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան

Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան

Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան

Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ

ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ

Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան

ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել

Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան

Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը

Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ

Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան

Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ

Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում

Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին

Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով

Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ

Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ

Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է

Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը

Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ

Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան

Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ

Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է

Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ

Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է

Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր

Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին

ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios

«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում

12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է

Հատվածն է, որտեղ կառուցվելու է Իջևանի ստադիոնը, և ես՝ իմ հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել