Հրայր Թովմասյանի արարքներին պետք է տրվի քրեաիրավական գնահատական. Արման Բաբաջանյան

ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեաիրավական գնահատական տալ ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանի կողմից 2018 թվականին այդ պաշտոնին հասնելու ճանապարհին թույլ տրված կոպտագույն օրինախախտումներին, որի արդյունքում, պատգամավորի խոսքով, տեղի է ունեցել իշխանության փաստացի բռնազավթում՝ ուզուրպացիա։

Արման Բաբաջանյանը հայտնեց, որ դիմումում հանգամանորեն ներկայացվել են ՍԴ նախագահի պաշտոնի յուրացման ընթացքում կիրառված հանցավոր սխեմայի բոլոր մանրամասները՝ միեւնույն ժամանակ ընդգծելով, որ ՍԴ պաշտոնից թույլ տրված օրինախախտումների հիմքով Հրայր Թովմասյանի հեռացումը ՀՀ-ում սահմանադրական արդարադատության վերականգնմանն ուղղված համալիր, համակարգային գործողությունների շարքի սոսկ մի քայլը պետք է լինի․

«Հաշվի առնելով խորքային ճգնաժամը, որ ստեղծվել է ՍԴ-ում եւ դրա շուրջ՝ միայն դրա ղեկավարության օրինականության վերականագնումը չի կարող բավարար լինել։ Սահմանադրական ճգնաժամն ունի համակարգային, համակարգաստեղծ բնույթ եւ այն կարող է հաղթահարվել միայն երկրի բարձրագույն դատական այդ կառույցի ղեկավարության կազմավորման վերանայմաբ, ՍԴ կազմի ամբողջական վերափոխման միջոցով»,- հայտարարեց Բաբաջանյանը։

Պատգամավորը նշեց, որ ՍԴ-ն փաստացի արգելակ է դարձել Հայաստանի զարգացման ճանապարհին, քանի որ իշխանության մյուս թեւերի օրինակարգության պայմաններում այն հադես է գալիս որպես կատարելապես ոչ լեգիտիմ, հանրության վստահությունը չվայելող մարմին․

«ՍԴ-ն դեգրադացնում է Հայաստանի լեգիտիմ իշխանության բնույթը, քանի որ իշխանությունը չի կարող ամբողջապես լեգիտիմ լինել, եթե դրանից զուրկ է իշխանության թեւերից մեկը՝ դատականը։ Ստեղծված իրավիճակի հաղթահարման համակարգային լուծումներ գտնելու հարցում կարեւոր դերակատարում ունեն սահմանդիր բոլոր մարմինները, սակայն առավելապես Ազգային ժողովը»։

Պատգամավորի պնդմամբ՝ խորհրդարանը հանրության առջեւ ուղղակի պարտավորություն ունի Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում որոնել ու գտնել այնպիսի ոչ ստանդարտ լուծումներ, որոնք վերջ կդնեն Դատարանում ստեղծված ճգնաժամին եւ օրինականություն կհաստատեն երկրի բարձրագույն դատական ատյանում․

«Հրայր Թովմասյանի հանցավոր արարքներին քրեաիրավական գնահատական տալու այս քայլը պետք է դառնա այս համակարգային գործընթացի ընդամենը մեկնարկը, բայց ոչ միակ գործողությունը։ Մենք՝ որպես օրենսդիրներ, հանրության առաջ պարտք եւ պատասխանատվություն ունենք քաղաքացիներին վերադարձնելու իշխանության բոլոր մարմինները, այդ թվում՝ դատական իշխանությունը, եւ չափազանց կարեւոր է, որ այս գործընթացը դույզն-ինչ չշեղվի սահմանադրականությունից, օրենքից եւ օրինականությունից՝ որեւէ պարագայում հնարավորություն չտալով գործող իշխանությանը՝ նոր Սահմանադրական դատարանի կազմավորման հարցում հետապնդել նեղ քաղաքական շահեր եւ վերահսկելի դարձնել ՍԴ-ն»,- ասաց պատգամավորը։

Բաբաջանյանը համոզված է, որ ՍԴ-ում ստեղծված ճգնաժամի պատճառը Հրայր Թովմասյանը չէ, բայց դրա հաղթահարումը սկսելու է նրա ապօրինի պաշտոնավարման դադարեցմամբ։ Պատգամավորը հույս ունի, որ պաշտոնավարման դադարեցման հիմքը կդրվի իր դիմումով․

«Այն հանցագործությունը, որի համար դիմում եմ ներկայացնում գլխավոր դատախազություն, ուղղված է ՀՀ-ում սահմանադրական կարգի այն հիմունքների դեմ, որոնցով ամրագրված են պետական իշխանության կազմավորման եւ գործունեության սկզբունքները։ Իշխանության յուրաքանչյուր թեւի յուրացումն ընդգրկվում է քննարկվող հանցակազմի մեջ»,- ասաց անկախ պատգամավորը՝ իր հայտարարությունը եզրափակելով այսպես․

«ՀՀ սահմանադրությունը հռչակում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ մի խումբ անձինք ուղղակի դիտավորությամբ յուրացրել են բարձր դատարանի լիազորությունները»։

Թե ինչու որոշեց հենց հիմա դիմում ներկայացնել դատախազություն, երբ «Իմ քայլը» արդեն նախաձեռնել էր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծ, Արման Բաբաջանյանը պատասխանեց․

«Որովհետեւ ես խոր հիասթափվել էի «Իմ քայլը» խմբակցության դիմումի բովանդակությունից ու որակից եւ կարծում եմ, որ այդ դիմումը հաղթելու շանս չունի, իսկ ճգնաժամը չի կարող սպասել»։

Բաբաջանյանն ասաց, որ իր այս քայլը հնարավորություն կտա արմատապես լուծել Սահմանադրական դատարանում ստեղծված ճգնաժամը, քանի որ այն անձի հետ կապ չունի․

«Ես կարծում եմ՝ Հրայր Թովմասյանն ընդամենը այսբերգի երեւացող կողմն է, իսկ ճգնաժամի խորքային պատճառները շատ ավելի լուրջ քննության՝ լյուստրացիայի առարկա են, եւ ՍԴ բոլոր անդամները պետք է ենթարկվեն լյուստրացիայի։ ԱԺ-ն ուղղակի պիտի միջամտի այդ գործընթացին»,- ասաց Բաբաջանյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3732 դիտում

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին