Երբեմն թվում է՝ ամեն անկյունից Հրայր Թովմասյանի սանիկ կպատահի, որ կզարմացնի իր ճարպիկ գործողություններով․ Արփի Դավոյան

Ինչպես Հրայր Թովմասյանի բոլոր ասածները, այնպես էլ ՍԴ նախագահի պաշտոնում ընտրվելիս ներկայացրած իր տեսլականը մնաց օդից կախված։ Այս մասին այսօր Ազգային ժողովում՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու ԱԺ որոշման նախագծի քննարկման ժամանակ, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։

Նա իր ելույթը սկսեց՝ դեռեւս 2018 թվականին տեղի ունեցած իրադարձությունների հիշատակումից․

«2018 թվականը լավ էր սկսվել․ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն արագ հրաժարական տվեց, ընտրվեց ԲԴԽ նախագահ։ Մարտին այս դահլիճում մեծ արագությամբ տեղի ունեցան ՍԴ նախագահի ընտրությունները, եւ Հրայր Թովմասյանը մինչեւ 2035 թվականը դարձավ ՍԴ նախագահ՝ այն խորին համոզմամբ, որ մինչեւ 2035-ը՝ իրեն եւ ՀՀԿ-ին՝ իրեն նշանակողին, կապահովագրի բոլոր տեսակի արհավիրքներից եւ կատակլիզմերից։ Սակայն շատ անհարմար բան ստացվեց 2018-ին։ Տեղի ունեցան մեծ փոփոխություններ։ Նույն օրը՝ մարտի 20-ին, Հրայր Թովմասյանն այս ամբիոնից ներկայացրեց իր տեսլականը՝ ՍԴ նախագահի գործունեության վերաբերյալ, օրինակ՝ ՍԴ բանավոր դատաքննությունների ուղիղ հեռարձակում, դատարանի որոշումներից հետո զեկուցող դատավորի հարցազրույց լրագրողների հետ, եւ այլն։ Բայց, ինչպես պարոն Թովմասյանի բոլոր ասածները, այս ամենը մնաց օդից կախված»,- ասաց Դավոյանը, ապա շարունակեց, որ մի պահ մտածում է ու հանգում այն մտքին, որ «դե, մարդը մինչեւ 2035-ը ժամանակ ունի. 2026-ի կողմերը մի դատավարություն կլուսաբանեն, 2035-ի կողմերն էլ մի դաս կկազմակերպվի ուսանողների հետ, առաքելությունն էլ կհամարի ատարտված»։

Թովմասյանի չիրականացված տեսլականից զատ, պատգամավորը խոսեց նաեւ նրա սանիկների «առատության» մասին․

«Ինձ զարմացնում է նաեւ Հրայր Թովմասյանի սանիկների առատությունը, որոնք, ամենայն հավանականությամբ, նրա բարձր հովանու ներքո ինչ ուզել արել են. մեկն ԱԺ-ում մեդալների կեղծումով է զբաղվել, մեկը՝ նոտարական գրասենյակների հանցավոր առուվաճառքով, մյուսը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանն է, որը դիմում էր ներկայացրել ՍԴ։ Ինձ երբեմն թվում է, թե ամեն անկյունից Հրայր Թովմասյանի սանիկ կպատահի, որ կզարմացնի իր ճարպիկ գործողություններով»,- իր ելույթում ասաց Արփի Դավոյանը։

Նրա խոսքով՝ ցավալի է, որ Հրայր Թովմասյանը, որն իր պաշտոնը նվեր է ստացել, հիմա էլ ատամներով պաշտպանում է այն, չի շփվում քաղաքացիների հետ ու չգիտի, թե ինչ կարծիք ունեն իր մասին․

«Հրայր Թովմասյանը երեկ շարունակեց իր քաղաքական հոր գործելաոճը՝ տաքուկ հարցազրույց տալով կոնկրետ լրատվամիջոցի, կոնկրետ հարցերով, բայց կարող էր ասուլիս տալ, պարտավոր էր ներկա գտնվել այսօր ԱԺ-ում, պատասխանել հարցերին, հակադարձել, ոչ թե քաղաքական հայտարարություն անել՝ ասելով, որ չի գա ԱԺ եւ ներողություն խնդրեր միայն ԲՀԿ-ից։ Նա պարտավոր էր ներողություն խնդրել բոլոր պատգամավորներից ու խմբակցություններից»։

Արփի Դավոյանը հիշեցրեց Թովմասյանի՝ նախկինում ասված երկու միտք․

«2018-ի մարտի 21-ին Հրայր Թովմասյանը շատ երազկոտ դեմքով ասաց․ «Ես կլինեմ ՍԴ լավ նախագահ կամ լավ Սահմանադրական դատարանի նախագահ»։ Դուք արդեն ձախողել եք, Դուք չեք կարող լինել ՍԴ լավ նախագահ»,- ասաց պատգամավորը, ապա հիշեց Թովմասյանի մյուս միտքը, որ ինքն ամեն ինչ կանի՝ հայ ազգը լինի ազատ ու երջանիկ․

«Ձեր պատկերացումներն ընդհանրապես կապ չունեն հայ ժողովրդի պատկերացումների հետ: Դուք այդ ուղղությամբ անելիք ընդհանրապես չունեք»,- դիմելով Հրայր Թովմասյանին՝ եզրափակեց պատգամավորը։

Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանում մեկնարկել է «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ որոշման նախագծի քննարկումը։ Ինչպես արդեն հայտնել ենք, Թովմասյանը նպատակահարմար չի համարել մասնակցել նախագծի քննարկմանը․ նա պատշաճ ծանուցումից հետո ԱԺ չի եկել։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3585 դիտում

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին