Չեմ կարծում, թե ձմռանը գազի սակագինը կփոխվի դեպի թանկացում․ փոխվարչապետ Մհեր Գրիգորյան

Գազի սակագնի շուրջ բանակցությունների վերաբերյալ հարցը բավական բարդ է, քանի որ պարունակում է բազմաթիվ բաղադրիչներ, որոնք չեն կարող չքննարկվել բանակցությունների ընթացքում, ընդ որում՝ յուրաքանչյուր բաղադրիչի քննարկումը բավական ժամանակատար է։  Այս մասին այսօր ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, որը վերաբերում էր գազի սակագնի բանակցությունների ընթացքին։ 

«Բոլորիս ցանկությունն է շուտ հասկանալ սակագնի վերջնական կառուցվածքը, բայց հավատացնում եմ, որ մենք գործընթացը չենք դանդաղեցնում, ուղղակի ուզում ենք ֆունդամենտալ լուծումների գալ։ Ֆունդամենտալ լուծումը ենթադրում է, որ մենք ցանկացած բաղադրիչ պետք է քննարկենք այնպես, որ կարողանանք պայմանավորվածություն ձեռք բերել ոչ թե 1-2 տարիների համար, ինչը կարծում ենք, որ շատ անցանկալի տարբերակ կլինի, եթե նույնիսկ լինի ցածր կամ բարձր գին, այլ ուզում ենք ունենալ ֆունդամենտալ պայմանավորվածություն, որը մեզ, տնտեսությանը հնարավություն կտա ձեւավորել իր սպասումները եւ ապագա ներդրումային ծրագրերը։ Այդ ժամանակը շատ երկար չի տեւելու, կարծում եմ, որ մինչեւ տարեվերջ մենք կունենանք վերջնական արդյունքի մասին վերջնական պատկերացում»,- ասաց փոխվարչապետը։

Պատգամավորն արձագանքեց, որ կարեւոր է հասկանալ սակագնի ձեւավորման սկզբունքները, քանի որ ԵԱՏՄ վեհաժողովի ընթացքում պարզ դարձավ, որ մինչեւ 2025 թ. էներգակիրների հետ կապված հավասար սակագնային քաղաքականություն է որդեգրվելու, սակայն մինչ այդ դեռ ապրել է պետք․

«Ես չէի ցանկացա, որ դեկտեբերի 25-ին մեր քաղաքացիները տեղեկացվեն, որ, օրինակ, հունվարից գազի սակագիրը բարձրացել է, եւ մենք խնդիր ունենանք հատկապես մեր առավել աղքատ քաղաքացիների հոգսերի հետ կապված։ Խնդրում եմ ավելի մանրամասն ներկայացնել՝ մենք դրակա՞ն զարգացումներ ենք ակնկալում»։

Մհեր Գրիգորյանը պատասխանեց, որ նույնիսկ վստահ է՝ չենք ունենա մի իրավիճակ, որ դեկտեմբերին քննարկում կազմակերպեն եւ ասեն, որ հունվարի 1-ից սակագինը բարձրանալու է․

«Անկախ նրանից, թե ինչ պայմանավորվածություն կլինի՝ վստահ եմ, որ այն չի լինի իմպլեմենտացման ենթակա՝ հաջորդ օրվանից կամ հաջորդ ամսվանից կամ նույնիսկ 3 ամիս հետո, որովհետեւ բանակցությունները ընթանում են կոնստրուկիվ ձեւաչափով եւ չկա որեւէ սիմպտոմ, որ վկայում է, թե հիմա ժամանակ է անցնում, որից հետո պետք է կտրուկ սակագին փոխվի։ Չեմ կարծում նաեւ, որ սակագինը կփոխվի դեպի թանկացում՝ ձմեռային ամիսներին։ Սրա վերաբերյալ էլ կա փոխադարձ հասկացվածություն։ Չանհանգստանաք, որ դեկտեմբերին կլինի իրավիճակ, որ հունվարից պետք կլինի ավելի վճարել։ Աշխատանքը կընթանա այնպես, որ բոլորի համար ընդունելի լուծում լինի»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
30176 դիտում

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով