Երևան
12 °C
Եթե օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109կգ) ցանկանում է օլիմպիական չեմպիոն դառնալ, ապա պետք է ավելի բարձր արդյունքներ գրանցի, քան աշխարհի 2019 թ. առաջնությունում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը: Սեպտեմբերի 18-27-ը Թայլանդում կայացած մրցաշարում Մարտիրոսյանն աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն դարձավ երկամարտի 484կգ արդյունքով (199-230): Մարզիչը նշում է, որ նա կարող է ավելին:
«Նախ՝ հակառակորդներին թույլ տվեց ընդհուպ մոտենալ իրեն: 2-րդ՝ այդ կիլոգրամները չեն բավականացնի օլիմպիական խաղերի համար: Իր անցած տարվա հնարավորությունները՝ 240, եթե կրկնի, եւ 200կգ պոկումը կատարի, հանգիստ կդառնա օլիմպիական չեմպիոն: Հուսահատված չեմ այս կիլոգրամներից. ինչքան պետք լիներ, բարձրացնելու էր»,- ասաց Ալավերդյանը:
Թայլանդում Մարտիրոսյանը ՀՀ հավաքականի միակ չեմպիոնը չէր: Ոսկի նվաճեց նաեւ Հակոբ Մկրտչյանը (89կգ): Նրա քաշային կարգն օլիմպիական չէ: Մարզիկը ցանկանում է փոխել քաշային կարգը, որպեսզի պայքարի խաղերին մասնակցելու համար: Ալավերդյանը շեշտում է, որ Տոկիո 2020-ին նա չի հասցնի:
«8 ամսում քաշային կարգ փոխել եւ գնալ, մասնակցել ՀՀ հավաքականից, այդպիսի մարդ հնարավոր չէ, որովհետեւ նա կա՛մ պետք է 10կգ քաշ իջեցնի, որ 81կգ մասնակցի, կա՛մ էլ 6-7կգ ավելացնի, մասնակցի 96կգ-ների հետ, բայց այսօր նա բարձրացնում է 208-210, այնտեղ պետք է բարձրացնի 230կգ: 20-30կգ ավելացնել 8 ամսում անհնար է»,- ասաց նա:
Մարզիչը խոսեց նաեւ +109կգ քաշային կարգում Գոռ Մինասյանի ու Լաշա Տալախաձեի մրցակցության հարցում: Վերջին տարիներին անպարտելի վրացի օլիմպիական չեմպիոնը միջազգային տարբեր հարթակներում առաջ է անցնում Մինասյանից: Ալավերդյանն ընդգծում է, որ ոչ ոք չի կարող իմանալ Տալախաձեի ուժերի սահմանը: Նաեւ շեշտում է, որ օլիմպիական փոխչեմպիոն Մինասյանը շարունակ բարելավում է իր ցուցանիշները:
«Մրցումների ժամանակ անընդհատ ավելացնում է: Նրա լավագույնը եղել է 211, հիմա արեց 212, չնայած 213, 214 էլ ուղարկեինք՝ կբարձրացներ, բայց տակտիկական խաղ էր. հանկարծ մարզիկ է՝ մի բան լիներ Լաշայի հետ, նա լիներ իր տեղում: Հրումում երբեւէ 247 չէր բարձրացրել, այստեղ բարձրացրեց: Բարելավում է առանց վախենալու հակառակորդից: Հուսով ենք՝ գալու է ժամանակը, որ կարողանանք իսկապես ձեռնոց նետել: Հավատում եմ դրան: Հրաշալի մարզիկ է: Միակն է, որ բարձրանում է մրցահարթակ՝ գիտեմ, որ գնում է բարձրացնելու: Այսպիսի լավ հատկություն ունի նաեւ Սիմոնը. որքան էլ թույլ լինի, մրցահարթակում ամբողջությամբ կարողանում է հավաքվել, այդ մի քանի վայրկյանում ցույց տալ իր ողջ ունակությունները»,- ասաց նա:
Ալավերդյանին այս աշխարհի առաջնությունում հիասթափեցրել է Անդրանիկ Կարապետյանի (81կգ) ելույթը: Պոկում վարժությունում նա փոքր ոսկի նվաճեց, սակայն հրումում 0 ստացավ: Մարզիչը նշում է, որ նա կարծես «Ձախորդ Փանոս»-ը լինի:
«Մեծահասակների Եվրոպայի չեմպիոն է, ուսանողական խաղերի չեմպիոն է, պատանիների, երիտասարդների ռեկորդակիր է եւ չեմպիոն, եւ այդ տարիքում թեւը կոտրեց: Դրանից հետո ուղիղ տեղը հրման ժամանակ 2000-ից մեկը կարող է կոտրել թեւը, այդ 2000-ից մեկն ինքն էր, հետո 1000-ից մեկը կարող է քաշին չկանգնել, 80գ ավելի մնաց, չնայած դրա մեղավորությունը բոլորս էլ գտանք մեր մեջ, բայց ինչո՞ւ նրա հետ: «Ձախորդ Փանոս», որ ասում են, ահա՛: Եվրոպայից վերադարձանք՝ սկսվեց պատրաստությունը, հունիսի 1-ին՝ թոքաբորբ»,- պատմեց Ալավերդյանը:
Ընդհանուր առմամբ ՀՀ տղամարդկանց հավաքականի ելույթներից մարզիչը գոհ էր: Ոսկիների նրա սաները պայքարում են այնպիսի երկրի դեմ, ինչպիսին Չինաստանն է: Ինչ վերաբերում է կանանց ընտրանուն, ապա այն ԱԱ-ում մեդալների համար չպայքարեց: Իզաբելլա Յայլյանը (59կգ) զբաղեցրեց 14-րդ, Տաթեւ Հակոբյանը (81կգ)՝ 10-րդ տեղը: Ալավերդյանը նշեց, որ պատճառն այն է՝ իրենք մի պահ սխալ են աշխատել սերնդափոխության հարցում, եւ պետք է շտկեն դա: Նա նաեւ հաստատեց, որ հավաքականի նախկին ծանրորդ Սոնա Պողոսյանի դոպինգ սկանդալից հետո հավաքականի որակազրկված գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը վերադարձել է: Ըստ Ալավերդյանի՝ նա միշտ թիմի հետ է եղել, պարզապես միջազգային մրցումների չի գնացել, իսկ հիմա միջազգային ֆեդերացիայից թույլտվությունն ունի:
«Արտաշեսը վերադարձել է: Նա չէր էլ գնացել, իմիջայլոց ասեմ, օգնում էր, միշտ կար հավաքականում, բայց չէր գնում մրցումների, որովհետեւ կար բան, որ պետք է միջազգայինին ցույց տայինք, որ այդ մարդուն արգելել ենք եւ այլն, եւ այլն»,- ասաց նա:
Անցած տարի հայ ծանրորդները բոլոր մրցումներում նվաճած են եղել 81 մեդալ: Այս տարի Ալավերդյանը դրանց քանակն 90-ի հասցնելու նպատակ ունի: Առաջիկայում հայ ծանրորդները մասնակցելու են մինչեւ 20 ու 23 տարեկանների Եվրոպայի 2019 թ. առաջնությանը: Հետո մասնակցելու են Բելառուսում կայանալիք մրցաշարի, ապա տեղի է ունենալու Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Հետագայում հնարավոր է՝ Ալավերդյանը նաեւ 1-2 մարզիկ ուղարկի օլիմպիական վարկանիշային մրցաշարի: ՀՀ հաջորդ առաջնությունը տեղի կունենա 2020 թ. փետրվարի 10-15-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT