Նախկինում վարկերը վերցվում՝ մսխվում էին, կոռուպցիոն ճանապարհներով մեծ մասը մի քանի հոգի իրար «մեջ» էին անում. Պապոյան

Օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերի միջոցով հայտնեց, որ 2019 թվականին ՀՀ կառավարությունը եվրոբոնդերի թողարկումն իրականացրել է աննախադեպ ցածր՝ 4.2 տոկոսով, մինչդեռ նախորդ՝ 2013-ին թողարկվածների սպասարկումն իրականացվում էր 6.25 տոկոսով։ Սա, ըստ վարչապետի, պետության համար լրացուցիչ 10.2 մլն դոլարի բեռ էր, ինչը կառավարության գործողության արդյունքում հնարավոր կլինի խնայել։ Վարչապետի բնորոշմամբ սա վկայում է, որ Հայաստանում տնտեսական հեղափոխությունը մեկնարկել ու շարունակվում է։ Ու թեեւ խնդիրներ հայաստանյան տնտեսության մեջ դեռ շատ կան, բայց դրանց լուծման դաշտը կայունանում է։

Թեմայի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը զրուցեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Գեւորգ Պապոյանի հետ:

- Պարոն Պապոյան, ինչպե՞ս է ստացվել, որ ՀՀ կառավարությունը եվրոբոնդերի թողարկումն իրականացրել է 4.2 տոկոսով:

- Վարչապետը նշեց, որ 2013-ին դրանց տոկոսադրույքը եղել է 6.25, ես նշեմ, որ 2015-ին դրանց տոկոսադրույքը հասել է 7 տոկոսի: Հիմա արդեն 4.2 տոկոս է: Ինչպե՞ս է ստացվել, որ այդ տոկոսադրույքները անկում են ապրել. դրա վրա ազդեցություն է ունեցել՝ 2 գործոն, մակրո եւ  գործոն:

Միկրոգործոնը դա այսպես ասած ներհայկական իրականությունն է: Դա կապված է Հայաստանում տեղի ունեցած թավշյա՝ ոչ բռնի հեղափոխությունից հետո ներդրումային միջավայրի ազատականացման հետ, կոռուպցիայի արմատախիլ անելու հետ, մրցակցության պայմանների բարելավման հետ, կազմակերպված կերպով մենաշնորհների դեմ պայքարի հետ եւ իհարկե այն հանգամանքի հետ, որ ՀՀ տնտեսությունն ունի զարգացման բարձր տեմպ: Մասնավորապես՝ առաջին 8 ամիսների կտրվածքով մեր տնտեսական ակտիվության ցուցանիշը 7 տոկոս է, նաեւ աճում է մեր արտահանման ցուցանիշը, արդյունաբերությունն է բավականին բարձր տեմպերով զարգանում: Այսինքն մենք ունենք ոչ միայն պարզապես տնտեսական ակտիվության աճ, այլ նաեւ դրա որակական աճ: Որակական աճը բավականին բարձր մակարդակ ունի: Աճել է նաեւ միջին ամսական աշխատավարձը՝ 5.7 տոկոսով ու դա այն պայմաններում, երբ որ սպառողական գնաճը կազմել է ընդամենը 1.8 տոկոս: Եկող տարվանից ավելանալու է նաեւ նվազագույն աշխատավարձը՝ մինչեւ 23 տոկոսով: Ակնհայտորեն տնտեսական հետեւանքներ լինելու են: Այս ինստիտուցիոնալ բարեփոխումները գումարվել են ու սրա հետեւանքով ՀՀ ներդրումային միջավայրն ու ՀՀ-ի հանդեպ վստահությունը էականորեն ավելացել է: Սա իր ապացույցն է գտել ոչ միայն միջազգային ներդրողների վերաբերմունքում՝ դեպի Հայաստան այլեւ այն հանգամանքով, որ «Moody's»-ի վարկանիշով Հայաստանը ստացել է շատ բարձր գնահատական։ Ըստ էության Հայաստանի հանդեպ ներդրումային վստահությունը երբեւէ եղած ամենաբարձր մակարդակի վրա է: Նման պայմաններում, եթե երկրի հանդեպ վստահությունը բարձր է, բնականաբար տվյալ երկրին միջազգային կազմակերպությունները ե՛ւ ավելի ցածր տոկոսադրույքով են վարկեր տալիս ե՛ւ ներդրողներ են լինելու ե՛ւ եվրոբոնդերն են ավելի ցածր տոկոսադրույքով իրացվելու:

Կա եւս 1 պատճառ, որն իր կարեւորությամբ կարծում եմ 2-րդ պատճառն է. դա այն է, որ փողի հանդեպ պահանջարկն աշխարհում որոշակիորեն թուլացել է եւ փողի գինն ընկել է: Այսինքն, եթե մենք նայենք վերջին տարիներին ընդհանրապես միջազգային բոլոր վարկային տոկոսադրույքների գինը համեմատաբար իջել է: Սա նույնպես իր ազդեցությունը գործել է: Բայց նորից եմ կրկնում ամենահիմնական պատճառը՝ ներհայկական փոփոխություններն են: Ինչքան էլ աշխարհում փողի պահանջարկը փոքր կամ մեծ լինի, եթե դու ներսում չունես այնպիսի միջավայր, որպեսզի ներդրումային վստահություն ու այնպիսի հեռանկարներ լինեն, որ ներդրողները վստահեն քեզ, ապա նույնիսկ բանկը հնարավոր է ռիսկի չգնա եւ տոկոսադրույքով վարկ չտա: Այդ 500 միլիոն եվրոբոնդերը, որոնք թողարկվել էին 2013-ին, մենք պետք է մարեինք, դա կլիներ հսկայական բեռ պետական բյուջեի վրա: Մենք դա վերաթողարկել ենք եւս 10 տարով: Պետք է նշեմ, որ այս վերաթողարկման արդյունքում խնայված 2.05 տոկոսը տարեկան կազմում է մոտ 10 մլն 200 հազար դոլար: Այսինքն մենք ավելի քան 100 մլն դոլար կխնայենք այս 10 տարվա ընթացքում, որը պետք է վճարեինք մեր պետական բյուջեից, մեր քաղաքացիների վճարած հարկերից: Այսինքն այս նոր բաշխումը ոչ միայն ապագայում դառնալու է լուրջ տնտեսական զարգացման հիմք, այլ նաեւ մենք էժան տոկոսադրույքներով գումար ենք ներգրավվել պետության զարգացման համար, որը լրացուցիչ ավելի քան 100 մլն դոլարի պակաս ծախս է լինելու պետության վրա:

- Ի՞նչ է սա տալու շարքային քաղաքացուն:

- Եթե մենք այս պահին փորձեինք այդ գումարը վճարել, ապա բնականաբար դա կամ պետք է պետական բյուջեից վճարեինք կամ նոր վարկերի միջոցով, որն ըստ էության ազդելու էր մեր սոցիալական ուղղության եւ այլնի վրա: Այդ 500 միլիոն եվրոբոնդերի գումարը եւ դրա տոկոսադրույքները նորից մեր պետական բյուջեից ենք վճարում: Հիմա եթե դրանք 100 մլն դոլարով պակաս վճարենք, դա կնշանակի, որ ՀՀ քաղաքացիներն ու հարկատուներն այդքան քիչ են վճարելու եւ այդքան ավելի շատ գումար մենք կարող ենք ուղղել՝ սոցիալական ուղղությանը, պաշտպանությանը, կապիտալ շինարարությանը եւ այլն: Երբ մենք ավելի ցածր տոկոսադրույքով ենք գումար վերցնում, հետեւաբար այդ գումարը կարող ենք տեղաբաշխել ավելի ցածր տոկոսադրույքով: Հետագա տարիներին ՀՀ-ում բիզնես վարկավորում կլինի, սպառողական վարկավորում կլինի եւ այլն, այդ տոկոսադրույքներն ավելի են իջնելու, որովհետեւ այն գումարները, որոնք բանկերը վերցնում են, որ հետո վերավաճառեն, այդ գումարի գինն ավելի ցածր է լինելու: Հետեւաբար մեր քաղաքացիները, մեր բիզնեսը ավելի քիչ տոկոսադրույքներ են վճարելու դրա համար: Այսինքն դա բերելու է նրան, որ վարկային տոկոսադրույքների մասով ծախսերը փոքրանան: Կարճ ասած՝ սովորական քաղաքացու համար վարկային տոկոսադրույքներն իջնելու են:

- Ինչպե՞ս է սա հետագայում ազդելու ՀՀ տնտեսության վրա:

- Սովորական գործարարի կամ սպառողի տրամաբանությամբ դիտարկենք հարցը. գործարարը ե՞րբ է օրինակ բիզնես վարկ վերցնում, երբ որ տոկոսադրույքները հարմար են, ժամկետները հարմար են: Բիզնես վարկ վերցնելու ամենակարեւոր պայմաններից մեկը տոկոսադրույքի ցածր լինելն է: Եթե տոկոսադրույքը ցածր է հետեւաբար հավանականությունը ավելի ցածր է, որ նա կվերցնի այդ բիզնես վարկն ու տնտեսության մեջ կներդնի: Միեւնույն ժամանակ հավանականությունն ավելի բարձր է, որ նա կկարողանա այդ ցածր տոկոսադրույքը ժամանակին փակել ու իր պարտականությունները կատարել: Մյուս կողմից՝ սպառողի որոշման վրա արդյո՞ք ազդում է ցածր տոկոսադրույքը, թե՝ ոչ. իհարկե  ազդում է, երբ որ սպառողը տեսնում է, որ տոկոսադրույքները ցածր են, նա կարող է որոշակի սպառողական վարկավորում վերցնել, որպեսզի սպառողական գնումներ կատարի:

- Պետությունը հնարավորություն չունի՞ այնպես անելու, որ նոր պարտքեր չկուտակվեն:

- Պետությունն ըստ էության ունի այդպիսի հնարավորություն, բայց այդ ամեն ինչը պետք է քննարկենք արդյունավետության տեսանկյունից: Նայենք բիզնեսի տեսանկյունից. մարդն ունի 4 խանութ, գնում է վարկ է վերցնում 5-րդ խանութը բացելու համար: Ունի չէ՞ հնարավորություն վարկ չվերցնելու, բայց այդ ժամանակ 5-րդ խանութը չի կարող բացել: Նույն կերպով քաղաքացին կարող է չէ՞ վարկ չվերցնել, բայց այդ պարագայում նա օրինակ՝ սառնարան չի կարող գնել: Այստեղ պետության տեսանկյունից նույն խնդիրն է. դու կարող ես վարկեր չվերցնել, բայց եթե այդ վարկերը չվերցնես, որոշակի ծախսեր կամ որոշակի հարցեր, որոնք այս պահին կարող ես լուծել՝ չես կարողանա: Վարկեր վերցնելու մեջ ես վատ բան չեմ տեսնում: Ես վատ բան եմ տեսնում հետեւյալի մեջ, երբ որ նախկինում վարկերը վերցվում էին՝ մսխվում էին, կոռուպցիոն ճանապարհներով այդ վարկի մեծ մասը մի քանի հոգի իրար «մեջ» էին անում եւ միայն մի փոքր մասն էին ուղղում պետությանն ու հասարակությանը: Եթե մեր վերցրած պարտքերը չմսխվեին, ապա բնականաբար ե՛ւ մեր ՀՆԱ-ն, ե՛ւ մեր պետական բյուջեն, ե՛ւ մեր տնտեսության զարգացման մակարդակը, ե՛ւ աշխատավարձերի մակարդակը շատ բարձր մակարդակի վրա էր լինելու ու մենք չէինք մտածելու այդ մի քանի միլիարդ պարտքի մասին: Որովհետեւ այնպիսի տնտեսություն էինք ունենալու, որ հանգիստ կարող էինք այդ պարտավորությունները մարել: Հետեւաբար՝ մեր խնդիրները եկել են ոչ թե նրանից, որ մենք վարկեր ենք վերցրել, այլ նրանից, որ այդ վարկերը վերցրել ենք ու չենք ծախսել նպատակային: Կոռուպցիոն ճանապարհներով մի քանի հոգի միլիոնատեր եւ միլիարդատեր են դարձել: Դրա պատճառով մենք այսօր ունենք հարուցված բազմաթիվ քրեական գործեր ու հուսով եմ, որ այդ քրեական գործերի արդյունքում մեր պետությունը կկարողանա ոտքի կանգնել:

Ըստ էության մենք վարկեր վերցնելուց պետք է մտածենք՝ դա մեզ ձե՞ռք է տալիս, թե՝ ոչ: Եթե ցածր տոկոսադրույքով գումար կա, դու կարող ես վերցնել դա, ներդնել եւ ստանալ 5-10 տարի հետո բազմապատիկ ավելի մեծ արդյունք ու դու հեշտությամբ կարող ես փակել այդ վարկը, ապա ինչո՞ւ ոչ, պետք է վերցնես: Օրինակ՝ քաղաքացին վերցնում է 10 մլն դրամ գյուղվարկ եւ գնում է 10 հատ տոհմային ցեղի կով: 1-2 տարի հետո նա կարող է այդ 10 մլն դրամը հանգիստ փակել: Բայց, եթե նա վերցնի 10 մլն դրամ վարկ ու գնի մեքենա, սակայն այդ մեքենան չօգտագործի ըստ անհրաժեշտության եւ գումար չաշխատի իր համար, ուրեմն այդ 10 մլն-ը նա չի կարողանալու փակել եւ ընկնելու է պարտքի տակ: Այսինքն՝ այստեղ շատ կարեւոր է, որ ճիշտ բիզնես պլան լինի եւ մեր քաղաքացիները այդ վարկերը ճիշտ օգտագործեն: Այժմ ես վստահ եմ, որ մենք հենց այդ ուղղությամբ ենք գնում եւ մեր նոր վարկային միջոցները, որոնք ներգրավվում ենք՝ կոպեկ առ կոպեկ ծառայելու են իր նպատակին: Մենք այս պահին խոշոր վարկային միջոցներ ներգրավվելու կարիք չունենք, որովհետեւ պետական բյուջեում հսկայական գումարներ են կուտակվել՝ 25 տոկոս հարկային միջոցների ավելացմամբ: Ասեմ ավելին՝ մենք խնդիր ունենք ծախսելու հետ կապված: Այսինքն՝ ճիշտ կառավարման արդյունքում՝ այո, մեր պետությունը կարիք չունի շատ վարկային միջոցների:

- Ձեր կանխատեսմամբ, եթե Հայաստանը շարունակի իր հետհեղափոխական տնտեսական քաղաքականությունը այդ տոկոսադրույքը դարձյալ կնվազի՞:

- Որքան տնտեսությունը զարգանում է, որքան երկրում մրցակցային միջավայրը բարելավում է, որքան օրենսդրությունը պարզեցվում է, այնքան տվյալ երկրի հանդեպ ներդրումային հետաքրքրությունը մեծանում է: Հետեւաբար տվյալ երկիր սկսում է գալ ավելի շատ փող: Եթե մի երկիր գալիս է փող, տվյալ երկրում փողի առաջարկը մեծանում է, հետեւաբար փողի կարիքն էլ է փոքրանում եւ հետեւաբար տոկոսադրույքներն էլ են գնալով փոքրանում: Այսինքն, ես կարծում եմ, որ մեր ապագա զարգացումները տանելու են նրան, որ նույն «Moody's»-ի վարկանիշով մենք ավելի բարձր ենք լինելու, ինչը իր ազդեցությունն է ունենալու նաեւ վարկային տոկոսադրույքների վրա:

Տպել
2830 դիտում

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել