«Այս ռեֆորմը օդի, ջրի պես պետք է Հայաստանին». գյուղատնտեսը՝ հողային ռեֆորմի մասին

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Հողերի պահպանման եւ օգտագործման նկատմամբ վերահսկողության մասին օրենքում լրացումներ կատարելու» ՀՀ օրենքների նախագծերը:

ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Հանրապետության գրեթե բոլոր մարզերում առկա է գյուղատնտեսական հողերի չմշակման, ոչ նպատակային եւ անարդյունավետ օգտագործման հիմնախնդիր, իսկ մշակովի հողերի զգալի մասում նկատվում է մշակաբույսերի բերքատվության նվազում: Ըստ ՀՀ 2018թ. հողային հաշվեկշռի եւ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 445,6 հազար հեկտար վարելահողերից 2018թ. հուլիսի 1-ի դրությամբ նպատակային չի օգտագործվել շուրջ 202,7 հազար հեկտարը կամ 45,5%-ը:

Գյուղատնտեսական հողերի չմշակման պատճառները բազմազան են. ցածր եկամտաբերություն, շրջանառու միջոցների անբավարարություն, ոռոգման ջրի անհասանելիություն կամ անբավարար մատակարարում, գյուղատնտեսական արտադրանքի իրացման դժվարություն, հողօգտագործողի՝ սեփականատիրոջ, բացակայություն, այլ աշխատանքով զբաղվածություն, աշխատուժի բացակայություն, ցածր բերրիություն եւ այլն:

Հարկ է նշել, որ եթե ընթացող գյուղատնտեսության աջակցության ծրագրերի (ինտենսիվ այգիներ հիմնելու, կարկտապաշտպան ցանցեր, ոռոգման արդիական համակարգեր տեղադրելու, գյուղատնտեսական մթերքներ վերամշակողներին տրամադրվող նպատակային վարկերի սուբսիդավորում, գյուղտեխնիկայի լիզինգ եւ այլն) իրականացման արդյունքում առաջիկա տարիներին կարելի է ակնկալել գյուղատնտեսական հողերի մշակման արդյունավետության բարձրացում, այնուամենայնիվ բաց է մնում մի կարեւոր խնդիր, այսպես կոչված, «լքված հողերի» հիմնախնդիրը: Դրանք այն հողերն են, որոնց սեփականատերերը հայտնի չեն, բացակայում են հանրապետությունից, ինչպես նաեւ այն հողերը, որոնք չեն մշակվում սեփականատերերի՝ այլ աշխատանքով զբաղված լինելու կամ աշխատուժի բացակայության (տարեց հողօգտագործողներն ի վիճակի չեն մշակել իրենց հողատարածքները) պատճառներով:

ՀՀ կառավարության 2019թ. փետրվարի 8-ի N 65 որոշմամբ ընդունված Կառավարության ծրագրում, մասնավորապես 5.10 կետում, նշված է՝ «Կառավարությունն անթույլատրելի է համարում, որ գյուղատնտեսական նշանակության հողերի շուրջ 1/3-ը մնացել է անմշակ, եւ Կառավարությունը գործուն քայլեր է ձեռնարկելու չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերը նպատակայնորեն օգտագործելու ուղղությամբ»։

ի՞նչ է նախատեսվում նախագծով

Յուրաքանչյուր տարի առնվազն մեկ անգամ գյուղատնտեսության բնագավառի քաղաքականությունը մշակող լիազոր մարմինն իրականացնում է գյուղատնտեսական նշանակության չօգտագործվող հողերի դիտարկում: Դիտարկման արդյունքներն ամփոփելուց հետո ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում լիազոր մարմինը որոշում է ընդունում գյուղատնտեսական նշանակության հողամասը՝ որպես չօգտագործվող, հաշվառելու վերաբերյալ, եթե առկա են համապատասխան չափանիշները: Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հողամասի սեփականատերը կարող է ներկայացնել ապացույցներ, որոնք հիմնավորում են որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ընկած ժամանակահատվածում հողամասն օգտագործելու փաստը, ինչպես նաեւ դիմել գյուղատնտեսության բնագավառի քաղաքականությունը մշակող լիազոր մարմնին այդ նպատակով դիտարկում իրականացնելու համար:

Այսինքն՝ այս նախագիծն ընդունվելու դեպքում Հայաստանում պարտադիր կդառնա հողերի մշակումը: Հավանաբար արդեն սրանից հետո Կառավարության հայտարարած մեկ այլ նախագիծ կդրվի շրջանառության մեջ, որով չօգտագործվող վարելահողերը աճուրդով կտրամադրվեն երկարաժամկետ վարձակալության, իսկ ստացված գումարը պետությունը կվերցնի եւ կփոխանցի սեփականատիրոջը:

Գյուղատնտես Հարություն Մնացականյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ նախագծի վերաբերյալ քննարկումներին մասնակցել է եւ տեսակետներ է հայտնել. «Կարծում եմ, որ նախագիծը դեռեւս շատ «հում» է, բավականաչափ բացեր կան: Մենք չենք կարող գյուղացուն ասել՝ այս հողը պիտի օգտագործես, կոնկրետ չափանիշներ չկան: Կարող է գյուղացին բերի, 2 հատ թխկի տնկի ու ասի՝ հեսա, թխկի եմ աճեցնում, ձեր ի՞նչ գործն է: Ու թեման կփակվի: Ամբողջ Հայաստանի տարածքում պիտի տնտեսաաշխարհագրական զոնավորում արվի, որ այդ զոնավորումից հետո գյուղացուն հստակ ուղղորդվի՝ ինչ անել ու ինչպես: Մենք խնդիր ունենք. գյուղացին չի օգտագործում իր հողը, ասում է՝ ես օգտագործում եմ՝ վնասով եմ դուրս գալիս: Ինքն էլ է իրավացի, մենք պիտի այլ տարբերակներով նրան սկսենք ուղղորդել, օգնել: Նախարարությունը պետք է հնարավոր միջոցներով օգնի գյուղացուն, որ նա օգուտ ունենա: Եթե սկսի օգուտ ստանալ, նա կսկսի այդ հողն օգտագործել: Քանի դեռ այդ մեթոդաբանությունը չկա, գյուղացուն ստիպել, որ իր հողը վարձակալության տա այլ մարդու, սխալ է: Հենց սկսեցին նրան օգնել՝ խորհրդատվությամբ, ճիշտ աշխատանքով, սերմեր տրամադրելով, գյուղացին սկսելու է այդ հողը օգտագործել»:

Մնացականյանի կարծիքով՝ այս պրոցեսը 4-5 տարի տեւելու է. «Բավականին օրենսդրական բացեր են լինելու, որոնք փուլ առ փուլ կարգավորելով՝ պիտի հասնի ինչ-որ կետի: Պետությունը պետք է այնպես հավասարակշռի, որ օգուտ լինի՝ թե՛ պետությանը, թե՛ հողատերերին եւ թե՛ հողօգտագործողներին»:

Գյուղատնտեսի խոսքով՝ եթե նախագիծը հաջողվի իրականացնել, ապա այն շատ լուրջ ազդեցություն կունենա տնտեսության վրա. «Մենք ինչքան գյուղատնտեսական արտադրանք ենք ներմուծում Հայաստան, փորձ կարվի՝ ինչը Հայաստանում հնարավոր է աճեցնել, այստեղ անել: Եթե այս ռեֆորմը սկզբից մինչեւ վերջ ճիշտ կազմակերպվի, հավատացեք՝ 5 տարվա մեջ չօգտագործվող հողերի 50 տոկոսը կսկսվի օգտագործվել»:

Մնացականյանը կարծում է, որ այս ռեֆորմին զուգահեռ պետք է նաեւ տրանսպորտային հարցը լուծել. «Ես բազմիցս նշել եմ՝ մենք օդային տրանսպորտով գրեթե անմրցունակ ենք: Հայաստանից՝ Դուբայ պտուղ-բանջարեղենն օդային տրանսպորտով բեռնափոխադրելը մոտ 2 դոլար է, իսկ հարեւան երկրներից օդային տրանսպորտով 40 ցենտից մինչեւ 1 դոլար: Մենք 2 դոլարով ոչ մի տեսակի պտուղ-բանջարեղեն չենք կարող արտահանել: Այդ ռեֆորմը պիտի ուղեկցվի կոմպլեքս լուծումներով, առանձին-առանձին վերցրած ոչ մի արդյունքի չենք հասնի: Ամենակարեւորը՝ ջրային ռեսուրսների ճիշտ օգտագործումն է»:

Մնացականյանի խոսքով՝ ցանկացած ռեֆորմ ունի իր բացասական կողմերը. «Պիտի բալանսավորել՝ հավասարակշռել, տեսնել, եթե բացասական կողմերը տոկոսային հարաբերությամբ շատ քիչ են դրական կողմերից, ուրեմն՝ պիտի գնալ քայլ անելու: Ընթացքում այդ բացասական տոկոսի գործակիցը կքչանա, կմոտենա 0-ի: Այս ռեֆորմը օդի, ջրի պես պետք է Հայաստանին, ինչ-որ քայլ անելու համար պետք է սկսել այս ռեֆորմից»:

Հարցին՝ ստացվում է, որ բոլոր կողմերի համար ռեֆորմը փոխշահավե՞տ է լինելու, Մնացականյանը պատասխանեց. «Բնականաբար լինելու է փոխշահավետ ե՛ւ պետության համար, ե՛ւ տնտեսվարողի, ե՛ւ սեփականատիրոջ: Եթե հենց հիմա էլ փորձեք գյուղապետարաններից վերցնել վճարած հարկերի քանակը, կտեսնեք, թե ինչքան հողեր կան, որ ահռելի պարտքեր են կուտակել ու առ այսօր որեւէ հարկի տեսքով չի վճարվել»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7258 դիտում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ