«Ժողովուրդ» օրաթերթի լրագրող-խմբագիրը շատ լավ է տիրապետում իր աշխատանքին. օրաթերթի խմբագրություն

«Ժողովուրդ» օրաթերթը հաղորդագրություն է տարածել երեկվանից քննարկումների առիթ դարձած հրապարակման, քննչական կոմիտեի գործողությունների եւ նախկին ոստիկանապետի մասին գրված լուրի վերաբերյալ: Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

Արդեն երկու օր է, ինչ հանրությունը ցնցված է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության լուրից: Եւ, ինչպես ՀՀ ոստիկանապետ եղած տարիներին էր նա փակ, ինքնամփոփ մարդ, այնպես էլ ինքնասպանությունից հետո դեպքի մասին տարաբնույթ դատողություններ են արվում սուղ ինֆորմացիայի պատճառով: Նախ անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, թե ինչպես տարածվեց լուրը:

Այն ժամանակ, երբ հանրապետությունում շատ մարդիկ քնած էին, «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանը, ստանալով ինքնասպանության մասին բացառիկ տեղեկությունը, հրապարակեց ArmLur.am կայքում: ՀՀ ոստիկանությունը հաստատեց մեր տեղեկությունը, հետո հաջորդեցին մյուս տեղեկությունները, թե ինչպես է դեպքը եղել, ինչ զենքով է նա իրեն կրակել եւ այլն: Այսինքն՝ սկսած թեման, բնականաբար, ունեցավ իր տրամաբանական շարունակությունը: 

ArmLur.am-ը գրեց, որ «Հայկ Հարությունյանն իր մահվան ականատեսին (անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում) գանգատվել է, թե ախր ինչպես չեն հասկանում, որ այս ամեն ինչում, Մարտի 1-ի թեմայում Ռոբերտ Քոչարյանը, Գեղամ Պետրոսյանը ու բազում այլ մարդիկ առնչություն չունեն. «Ես գեներալ մարդ  եմ, էսօր ինձ խայտառակում են: Արժանապատիվ մարդ եմ, արժանապատիվ գեներալ: Հիմա իմ ողջ կյանքի արածը ջուրն է ընկնում...Էս ի՞նչ են անում, ինչո՞ւ են մեր նկատմամբ էսպես վարվում»,-ասել է նախկին բարձրաստիճան պաշտոնյան և ինքն իրեն գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում հասցրել»:

Իհարկե, անհասկանալի մեկնաբանություններ եղան այս մասով, թե լրագրողը որտեղից գիտի՝ ինչ է ասել Հարությունյանը, լրագրողը ուղղորդված է եւ այլն: Այս բոլոր մեղադրանքներին կարճ ենք պատասխանում. «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող-խմբագիրը շատ լավ է տիրապետում իր աշխատանքին, եւ առաջին անգամը չէ, որ Հայաստանում հրապարակվող բացառիկ ինֆորմացիայի հեղինակ է: Իհարկե, այդպես լինելու է միշտ: Բայց որպեսզի հարց չառաջանա ընթերցողների մոտ, մանրամասնենք, որ Հայկ Հարությունյանը վերջին 1 տարվա ընթացքում շատ ընկճված է եղել, անտրամադիր ու մտահոգ: Նա ամիսներով փակվել է իր առանձնատանը, չի շփվել շատ մարդկանց հետ: Իսկ նրանք, ովքեր այս ընթացքում նրա հետ առերես կամ հեռախոսով խոսել են (այդ թվում եւ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը), կարող են մտաբերել, որ Հայկ Հարությունյանը հաճախ է խոսել այն մասին, ինչ հրապարակել է ArmLur.am-ը՝ որպես նրա կյանքի վերջին րոպեներին արտահայտած մտքեր: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ ունի, որ Հայկ Հարությունյանը առաջիկա օրերին կրկին պետք է ՀՔԾ-ում հարցաքննվեր Վահագն Հարությունյանի կողմից փոխված պարկուճների գործով անջատված մասով: Բացի այդ՝ նաեւ մի քրեական գործ կա հարուցված ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկների վարչությունում գրանցված չարաշահումների մասով՝ ճիշտ այն ժամանակահատվածին վերաբերող, երբ ՀՀ ՔԿՀ ղեկավարը եղել է հենց Հայկ Հարությունյանը: Այսինքն՝ Հարությունյանի շուրջ օղակը ակնհայտորեն սեղմվում էր, եւ կալանավորումը անխուսափելի էր, ու նա այս իրավիճակից մշտապես դժգոհել է: Իսկ թե ինչ օրեր կարող էին սպասվել նախկին բանտապետին բանտում, թերեւս իմաստ չունի մանրամասնել:

Իսկ ինչո՞ւ են աղմկում քննչական, դատախազական եւ այլ մարմինները ու «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողին հարցաքննում: Հասկանալի է, որ նրանց նպատակը տեղեկատվության աղբյուրի բացահայտումն է, որը, իհարկե, չի լինելու ոչ մի դեպքում: Բայց ինչ վերաբերում է իրավական հիմքերին, ապա հիշեցնենք, որ «ԶԼՄ մասին» օրենքի 5-րդ հոդվածը հստակ սահմանում է՝ «Լրատվական գործունեություն իրականացնողները և լրագրողները պարտավոր չեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը՝ բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի»:

Իսկ 2-րդ մասը սահմանում է. «Տեղեկատվության աղբյուրի բացահայտումը լրատվական գործունեություն իրականացնողին, ինչպես նաև լրագրողին կարող է պարտադրվել դատարանի որոշմամբ` քրեական գործի առիթով` ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակով, եթե հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը, և սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները: Այդ դեպքում, լրագրողի միջնորդությամբ, դատական քննությունն իրականացվում է դռնփակ»:

Նշենք, որ հարուցված քրգործը՝ «ինքնասպանության հասցնելը» հատկանիշներով, համարվում է միջին ծանրության հանցանք, բացի այդ՝ պետք է նաեւ նախաքննական մարմինը հիմնավորի, որ «սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները»: Սա նշանակում է, որ անգամ քննության պարագայում որեւէ մեկը չի կարող լրագրողին ստիպել բացահայտել իր աղբյուրը:

Իսկ ինչ վերաբերում է ArmLur.am-ի հրապարակմանը, ապա դրա ճշմարտացիությունը կապացուցվի ժամանակի ընթացքում, ինչպես եղել է տասնյակ քրեական գործերի դեպքում, երբ սկզբում բոլորը հարձակվել են մեզ վրա, ֆեյքերով հայհոյել են, համարել են «ծախու», բայց որոշ ժամանակ անց ճշմարտությունը հաղթել է, ու մենք ապացուցել ենք, որ գրում ենք բացառապես ճշտված ինֆորմացիա եւ տեր ենք գրված յուրաքանչյուր տողին:

Հիշեցնենք, երբ 2016-ին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակեց հոդված, թե ինչպես է ՀՀ նախկին ՊՆ Սեյրան Օհանյանի թիկնապահը ՌՈ նախկին պետի տեղակալի սենյակում ապտակել ՊՆ փոխգնդապետին՝ ստիպելով ցուցմունք տալ գնդապետ Սամվել Խաչատրյանի դեմ, ողջ երկրի իշխանությունը մեր դեմ դուրս եկավ, դարձյալ լրագրողին համարում էին ուղղորդված, արդեն «ազգի դավաճան» էին հռչակել մեզ եւ այլն: Նույնիսկ ՌՈ աշխատակիցները գնացին լրագրողի տուն՝ բերման ենթարկելու: Չստացվեց: Բայց դեպքերից 3 տարի անց «Ժողովուրդ» օրաթերթը եւ Քնար Մանուկյանը հասան նրան, որ ՊՆ գնդապետը արդարացվեց:

Միշտ հաղթելու ենք՝ արդարության ու ճշմարտության մասին բարձրաձայնումներով:

Հարգանքներով՝ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3517 դիտում

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի

Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ

Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ

«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում 90-ամյա տղամարդ է մահացել

105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը ԱՄՆ-ում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը

ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ

ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում

Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ինչ խախտումներ են արձանագրվել

Տելեգրամով 400 դոլարով ձեռք է բերել 210 գրամ թմրանյութ. Դավթաշենի գերեզմանատան մոտ տղամարդը ձերբակալվել է

Հնարավոր է արդյոք լավ արձակուրդ անցկացնել Երևանում. վարչապետը կարևոր գործոններ է թվարկել. տեսանյութ

Իրանը կշարունակի hարվածներ hասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը. ԻՀՊԿ