Երևան
12 °C
2019թ. սեպտեմբերի 25-26-ը ք. Երևանում ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնը (ԱՊՀ ՀԱԿ) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության (ՀՀ ԱԱԾ) հետ համատեղ անցկացնում է ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների հակաահաբեկչական ստորաբաժանումների ղեկավար կազմի հավաքը:
Հավաքի առանցքային միջոցառումն է լինելու Համագործակցության երկրների իրավասու մարմինների «Արարատ-Անտիտեռոր-2019» համատեղ հակաահաբեկչական վարժանքի եզրափակիչ փուլերի անցկացումը:
Հավաքի բացմանը մասնակցում են ԱՊՀ ՀԱԿ ղեկավար, ոստիկանության գեներալ-գնդապետ Անդրեյ Նովիկովը, ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը:
Հավաքի ծրագրով նախատեսված է՝
- ՀՀ ԱԱԾ ստորաբաժանումների՝ վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտում («Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ) պատանդների ազատագրմանը և ահաբեկիչների չեզոքացմանն ուղղված հակաահաբեկչական գործողության անցկացում (սեպտեմբերի 25).
- ՀՀ զինված ուժերի, ոստիկանության, ԱԻՆ, ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումների ներգրավմամբ ապօրինի զինված կազմավորումների և ահաբեկչական խմբերի շրջափակմանը և ոչնչացմանը, ահաբեկչական գործողության հեևանքների վերացմանն ուղղված հատուկ գործողության անցկացում (սեպտեմբերի 26, ՀՀ ԶՈւ «Բաղրամյան» զորավարժարան).
ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների հակաահաբեկչական ստորաբաժանումների ղեկավար կազմի հավաքն անցկացվում է Ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության ծրագրին համապատասխան և հանդիսանում է Համագործակցության պետությունների հակաահաբեկչական փոխգործակցության համակարգի կարևոր տարրը:
Յուրաքանչյուր տարի այս հարթակում տեղի է ունենում փորձի փոխանակում, քննարկվում են ահաբեկչության հակազդման ոլորտում միջպետական և միջգերատեսչական համագործակցության արդիական հարցեր, համատեղ հակաահաբեկչական վարժանքների ձևաչափով մշակվում են ահաբեկչական սպառնալիքների հակազդմանն ուղղված ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների համաձայնեցված գործողությունների ալգորիթմներ:
Երկօրյա միջոցառումներին մասնակցելու են Համագործակցության 8 պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների (Հայաստանի Հանրապետության ԱԱԾ, Բելառուսի Հանրապետության ՊԱԿ, Ղազախստանի Հանրապետության ԱԱԿ, Ղրղզստանի Հանրապետության ԱԱՊԿ, Մոլդովայի Հանրապետության ՏԱԾ, Ռուսաստանի ԱԴԾ, Տաջիկստանի Հանրապետության ԱԱՊԿ, Ուզբեկստանի Հանրապետության ՊԱԾ), ԱՊՀ գործադիր կոմիտեի և ոլորտային համագործակցության մարմինների` Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի համակարգող ծառայության, ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի համակարգման բյուրոյի, Պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության, Քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի, ԱՊՀ մասնակից պետությունների ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհրդի, Մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի, Միջպետական ավիացիոն կոմիտեի պատվիրակությունները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT