Երևան
12 °C
Ցավով եմ հետեւում պարոն Վանեցյանի հայտարարությունների շարքին։ Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Կարծում եմ՝ պետական պաշտոնյան նույնիսկ պաշտոնից հեռանալուց հետո չպետք է նման ձեւով հեռանա եւ նման հայտարարություններ անի: Պաշտոնանկությունից հետո նմանատիպ հայտարարությունները ոչ միայն սպային, այլեւ շարքայինին պատիվ չեն կարող բերել: Նման ձեւով հեռացումն ինձ համար անհասկանալի է եւ անընդունելի: Ես չէի համաձայնի պնդմանը, թե դա որեւէ մտահոգության արտահայտման ձեւաչափ էր: Իմ տպավորությունը մի փոքր այլ է»,- ասաց Ավինյանը:
Ավինյանը նշեց, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարն արդեն նշանակվել է, իսկ տնօրենի նշանակման հետ կապված քննարկումներ չկան այս պահին:
Հարցին, թե իր ընկալմամբ ի՞նչ նկատի ուներ Վանեցյանը, երբ հայտարարում էր՝ իմ հրաժարականը թող «կանգ առ»-ի ազդանշան լինի, փոխվարչապետը պատասխանեց. «Պարոն Վանեցյանը կարծես հաջորդ օրվա իր հարցազրույցում միանշանակ լավ չէր հիշում, թե այդ տեքստում ինչ է գրված, հետեւաբար երեւի թե չմեկնաբանեմ: Ե՛ւ պարոն Վանեցյանի, ե՛ւ պարոն Օսիպյանի պաշտոնից հեռացումները վարչապետի որոշմամբ են եղել: Վարչապետն է նախապես որոշել, որ նրանք պետք է հեռանան իրենց պաշտոններից: Հետագա բոլոր մեկնաբանությունները պետք է այս տրամաբանության մեջ լինեն»:
Ավինյանի խոսքով՝ այլ պաշտոնյաների պաշտոնանկության հարց այս պահին չի քննարկվում:
Ինչ վերաբերում է Վանեցյանի պնդմանը, թե վարչապետը մարդիկ է ուղարկում իր մոտ, որ ինքը չխոսի, եւ որ վարչապետը խախտում է պայմանավորվածությունը, Ավինյանն ասաց. «Ճանաչելով վարչապետին՝ կարող եմ ասել, որ նա երբեք այդպիսի մեթոդներով չի առաջնորդվել: Նա չի կարող մարդ ուղարկել որեւէ մեկի մոտ, որ որեւէ մեկին լռեցնի: Դա իր մեթոդը չէ, իր գործելաոճը չէ: Ես չգիտեմ՝ պարոն Վանեցյանն ինչի մասին է խոսում, բայց 2018-ի թավշյա հեղափոխության ընթացքում կատարված բոլոր երեւույթները եղել են բոլորի աչքի առաջ, եղել են թափանցիկ, որեւէ ստվերային գործարք չի եղել եւ չէր կարող լինել»:
Ավինյանը հերքեց մամուլի տեղեկությունները, թե իր եւ Արթուր Վանեցյանի հարաբերությունները լարված են եղել. «Աշխատանքային պրոցեսներում շատ տարատեսակ հարցերով լինում են տարաձայնություններ, կոշտ քննարկումներ: Մամուլում տարբեր ժամանակներում տարբեր բաներ են շրջանառվում, եւ այդտեղ մամուլը հերթական անգամ մի ֆեյք ու հետաքրքիր լուր էր իր համար գտել, որն իրականությանը չէր համապատասխանում»:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք մտահոգիչ չէ, որ Մարտի 1-ի գործով առանցքային վկաներից մեկը՝ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, ինքնասպանություն է գործել՝ փոխվարչապետը պատասխանեց. «Այս պահի դրությամբ ես գիտեմ այնքան, որքան Դուք, այսինքն՝ կարդացել եմ լրատվամիջոցներից: Այդ առումով որեւէ եզրակացություն չունեմ եւ չեմ կարող ունենալ»:
Անդրադառնալով հարցին, թե բիզնեսը հակազդեցություն ցույց կտա՞ իրական սեփականատերերի բացահայտման պարտադրանքին՝ Ավինյանն ասաց. «Այն բիզնեսը, որը ցանկանում է գործել կոռուպցիոն միջավայրում, միգուցե հակազդեցություն ցույց տա, բայց այդ հակազդեցությունն անարդյունավետ է, որովհետեւ խաղի կանոններն իրապես սահմանում է պետությունը: Այդ խաղի կանոններն արդար են եւ հավասար են բոլորի համար»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին
Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում
Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը
Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին
Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»
Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան
Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները
Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները
14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին
Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի
Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել
Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ
Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ
ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ
Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել
«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից
Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան
Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ
Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT