Երևան
12 °C
Կառավարության սեպտեմբերի 12-ի նիստում հավանության արժանացած՝ «Բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը լայն քննարկումների առիթ է դարձել: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նիստի ընթացքում մտավախություն էր հայտնել, որ սա կնպաստի կանխիկ գործարքների ավելացմանը, ինչը կոռուպցիոն մեծ ռիսկեր է պարունակում: Նախագիծը սոցցանցերում քննարկման առարկա է դարձել: Տեսակետներ են հնչում, թե այս նախագծի ռիսկերը շատ ավելի մեծ են, քան հնարավոր դրական ազդեցությունը:
Կառավարության նիստում հավանության արժանացած նախագիծը սահմանում է որոշակի փոփոխություններ, որոնք թույլ են տալիս քրեական հետապնդում իրականացնող մարմիններին ստանալ ոչ միայն գործին անմիջապես առնչվող անձի, այլեւ նրա ընտանիքի անդամների եւ փոխկապակցված անձանց բանկային տվյալները: Նոր նախագիծը սահմանում է նաեւ բոլոր այն հանցագործությունները, որոնց դեպքում թույլատրվում է նշված տեղեկատվության փոխանցումը: Օրենքի փոփոխությունը հիմնավորվում է նրանով, որ ներկա կարգավորումները թույլ չեն տալիս բացահայտել հանցագործությունների այնպիսի դեպքեր, երբ գործարքները կատարվել են ոչ թե հանցագործությունը կատարող անձի, այլ մեկ ուրիշի բանկային հաշվի միջոցով:
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետի եւ իրավաբանի որակավորում ունեցող Արթուր Դավթյանը կարծում է, որ նախագիծը միայն դրական ազդեցություն կարող է ունենալ:
- Պարոն Դավթյան, հանրության շրջանակներում շատ է8 քննարկվում կառավարության ներկայացրած «Բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ի՞նչ կարծիք ունեք նախագծի մասին եւ որքանո՞վ են իրատեսական այն կարծիքները, որ սա կարող է վատ հետեւանք ունենալ:
- Ես չեմ կարող այդ մասին կարծիքները մեկնաբանել, բայց կարող եմ ասել իմ կարծիքը. իրավական տեսանկյունից ես այստեղ որեւէ խնդիր չեմ տեսնում: Ես կարծում եմ, որ հենց սրանով շատ հանցագործություններ կարող են բացահայտվել ու նաեւ կանխվել: Իսկ ներդրումների վերաբերյալ թող որոշակի հետազոտություն անցկացնեն, կարող է օտարերկրյա ներդրողները անհանգստանան, որ իրենց շարժը երեւալու է: Ամեն դեպքում իրավական տեսակետից կարծում եմ խնդիր չէ, այն անձը, ով պատրաստում է մաքուր դաշտում աշխատել, սա իր համար պետք է, որ խնդիր չլինի: Եթե դու չես որոշել ինչ-որ խախտումներ անել, կամ փողերի լվացմամբ զբաղվել կամ ասենք այլ ֆինանսական հանցագործություններ կատարել, ապա չպետք է անհանգստանաս:
Օրինակ՝ ճանապարհային երթեկության կանոնների խստացումները ձեզ չի կարող անհանգստացնել, եթե դուք պարկեշտ վարորդ եք: Եթե ասենք տուգանքի գինը բարձրանա՝ 5 հազարից դառնա 10 հազար դրամ, ձեր համար ի՞նչ տարբերություն, մեկ է խախտում չեք անում: Իսկ, թե օտարերկրացիները ինչպես կնայեն այս հանգամանքին՝ ներդրում անելուց, չեմ կարող ասել, ամեն դեպքում պետք է հետազոտել:
- Վարչապետը նշել էր, որ այս համակարգը գործում է սկանդինավյան երկրներում: Արդյո՞ք համեմատելի են Հայաստանը եւ սկանդինավյան երկրները այս հարցով:
- Եթե փորձը ունենք ուրեմն ամեն ինչ նորմալ է: Սկանդինավյան երկրները լուրջ տնտեսություն ունեցող երկրներ են ու շատերը ուրախ են այնտեղ ներդրում անել: Ես էլի եմ ասում՝ այդ օրենքից կարող է անհանգստանալ միայն այն անձը, ով որոշել է ճիշտ չաշխատել:
- Այսինքն կարծում եք, որ մտահոգությունները պայմանավորված են վախո՞վ եւ նախագծի ընդունվելու դեպքում անօրինական գործողություններ իրականացնողների մոտ խնդիրնե՞ր կառաջանան:
- Իհարկե: Նաեւ այդ փողերի ծագման հետ կապված էլ մարդիկ անհանգստություն ունեն, որովհետեւ շատ դեպքերում մարդիկ, ովքեր գումարներ ունեն՝ այդ գումարների իրական տերերը չեն: Ու նաեւ խնդիրներ են ունենալու՝ հիմնավորելու հետ կապված, թե որտեղի՞ց այդ գումարներն իրենց: Ուզում եմ ասել, որ նա՝ ով մաքուր դաշտում է աշխատում, որեւէ անհանգստանալու բան չունի:
- Ո՞րն է պատճառը, որ փորձում են հասարակության մոտ խուճապ առաջացնել, թե տեսեք՝ բոլորի բանկային տվյալները հաղորդելու են:
- Ես չեմ կարծում, թե այսօր հասարակության մեջ խուճապ կա: Եթե այդ փորձերը կան էլ, ապա հենց իրական խուճապը չկա: Եթե դուք պատրաստվում եք՝ նորմալ, արդար բիզնես վարել կամ գործունեություն ծավալել ու ձեր հաշիվները թափանցիկ են, ապա դուք անհանգստանալու ոչինչ չունեք, այս նախագծից չպետք է նեղվեք ընդհանրապես:
- Այսինքն օրենքով աշխատող մարդիկ անհանգստանալու առիթ չունե՞ն, նրանց տվյալները պարզապես կամայական ձեւով չի՞ հայտնվի երրորդ անձանց մոտ:
- Այո անհանգստանալու առիթ չունեն:
- Երբ նախագիծը արդեն ընդունվի, ինչի՞ կհանգեցնի այն: Կկարողանա՞ պետությունը հետ բերել այն թալանված միլիոնավոր դոլարները, որոնց մասին հաճախ վարչապետը խոսել է:
- Իհարկե, այս նախագիծը այդ հարցում մեծ աջակցություն կունենա:
- Այսինքն հնարավոր չէ՞, որ ինչ-ինչ միջոցներ ունեցող մարդիկ այլ տարբերակներ գտած լինեն ու ասենք այնպիսի մարդկանց անուն ազգանուններով գումարները թողնեն կամ ասենք արտասահմանյան բանկեր փոխանցեն, որ հնարավոր չլինի հետ բերել դրանք:
- Ճիշտն ասած կարելի է մտածել նաեւ այլ տարբերակներ մշակել, բայց միանշանակ է, որ այս նախագիծը տարբերակ է եւ որեւէ խախտում այստեղ չկա:
- Նախագիծը կառավարության նիստում էլ որոշակի տարակարծություններ առաջացրեց: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ ռիսկային նախագիծ է:
- Ընդհանրապես բոլոր նախագծերի վերաբերյալ էլ տարակարծություններ լինում են: Միատեսակ մտածող այդքան մարդ գտնել հնարավոր չէ ու տարակարծությունը նորմալ է: Տարակարծության մեջ է ծնվում ճշմարտությունը:
- Այսինքն՝ հաշվի առնելով նաեւ ռիսկայնության մասին տեսակետը, կարծում եք, որ նախագիծն ավելի շատ դրակա՞ն ազդեցություն կունենա:
- Ես կարծում եմ, որ նախագծի ազդեցությունը միայն դրական կլինի:
- Եթե նախագիծը ԱԺ մտնի կո՞ղմ եք քվեարկելու:
- Դե իհարկե բոլոր մանրամասները պետք է նայել, բայց այս պահի դրությամբ նման դիրքորոշում ունեմ:
- Իսկ սա չի՞ բերի կանխիկ գործարքների մեծացման: Բանկերը անհանգստանալու բան չունե՞ն այստեղ:
- Դա արդեն օրենքով չի լինի, որովհետեւ օրենքը սահմանափակում ունի տնտեսվարողների համար՝ կանխիկ գործարքի չափի հետ կապված:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան
ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել
Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել
Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը
Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան
Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին
Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում
«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին
Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը
ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս
Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար
Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին
Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը
Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ
ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ
Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ
Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ
Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը
Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում
«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT