Երևան
12 °C
Ես կարծում եմ, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո պաշտոններ զբաղեցնելը, պաշտոններ փոխելը, պաշտոններից ազատվելը պիտի որ բնականոն երեւույթ լինի ՀՀ-ում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի պաշտոնանկությանն ու դրանից հետո եղած հայտարարություններին։
Մակունցը վերջին օրերի պաշտոնանկությունների մեջ որեւէ աղմկահարույց բան չի տեսնում։ Ըստ նրա՝ հանրության շրջանում տարակուսանք է առաջացնում հենց այն աղմուկը, որը ստեղծվել է ազատումների ֆոնին։
Անդրադառնալով Վանեցյանի հայտարարությանը, թե լոսանջելեսյան իր խոսքում Փաշինյանը խոսել է բաների մասին, որոնցից քիչ է հասկանում, Մակունցն արձագանքեց․
«ՀՀ-ում թե՛ կառավարությունը, թե՛ իշխող խմբակցությունը վարում են բաց քաղաքականություն, եւ, կարծում եմ, որ եթե կա այնպիսի տեղեկատվություն, որը պետական գաղտնիք չի պարունակում եւ ներկայացնում է հասարակական հետաքրքրություն, ապա պարոն Վանեցյանը պետք է հրապարակի այդ տեղեկատվությունը»,- ասաց Մակունցը։
Լրագրողի հարցին, թե՝ Մակունցը նորմա՞լ է համարում, որ ազատումից հետո Վանեցյանի հայտարարությունը հեռացվեց ԱԱԾ կայքից, պատգամավորն ասաց, որ ինքը չգիտի՝ այդ հայտարարությունը համապատասխանել է պաշտոնական հայտարարության հետ, թե ոչ, չգիտի՝ ինչ տեքստ է եղել, այդ պատճառով հստակ պատասխան չի կարող տալ։
Մակունցն այս պահին չմեկնաբանեց նաեւ քննարկումները, որ ԱԱԾ նախկին պետը փորձում է հայտ ներկայացնել քաղաքական դաշտում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը «Հրապարակ»-ին է փոխանցել իր արձագանքը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լոս Անջելեսում արված հայտարարության վերաբերյալ: Փաշինյանը, արձագանքելով Վանեցյանի հայտարարությանը, նշել էր, որ, լինելով ԱԱԾ տնօրեն, նա հայտարարություն է արել իր Գերագույն հրամանատարի դեմ եւ որ սպայի պատվին դրանից մեծ անարգանք չկա:
Ապա Փաշինյանը նշել է, որ նման հայտարարություն անելը նշանակում է ուսադիրները գցել աղբամանը:
Ի պատասխան Արթուր Վանեցյանը հայտարարել է․ «Տրամաբանական է, որ ռազմական գիտելիքներ չունեցող եւ զինվորականների մտածելակերպի, հայրենիքի հանդեպ նրանց ունեցած պարտքի մասին մակերսային պատկերացումներ ունեցողները չեն կարող իմանալ սպայի պատվի և ուսադիրների նշանակության մասին...: Հրաժարականի մասին իմ հայտարարությունն ուշադիր ընթերցողը, համոզված եմ, հասկացել է՝ ինչ նկատի ունեի ես։ Ուստի վստահ պնդում եմ՝ ժամանակը ցույց կտա, թե ով կամ ինչը կհայտնվի աղբանոցում»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին
Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում
Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը
Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին
Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»
Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան
Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները
Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները
14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին
Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի
Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել
Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ
Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ
ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ
Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել
«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից
Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան
Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ
Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT