Երևան
12 °C
Ինչպես եւ սպասվում էր, ԱԱԾ տնօրենի եւ ոստիկանապետի պաշտոնանկությունները հանրային բուռն քննարկումներ առաջացրեցին: Վարկածների եւ «վերլուծությունների» պակաս չկա. է՛լ ներքաղաքական դավադրություններ, է՛լ «խորտակվող նավից փախչողներ», է՛լ արտաքին հետք, է՛լ «սպայի պատիվ» ու «սորոսականների քայքայիչ գործունեություն», է՛լ «ապօրինի հրամանների» կատարումից խուսափելու ձգտում... Ավելի ուշ, իհարկե, պարզվեց, որ այդ պաշտոնանկությունները նույն հարթության մեջ դիտարկելն այնքան էլ ճիշտ չէ, որովհետեւ եթե Արթուր Վանեցյանն իր հրաժարականի տեքստով «շրխկացրեց դուռը» եւ ըստ էության իրեն թիմից դուրս դրեց, ապա Վալերի Օսիպյանը ոստիկանապետի պաշտոնը թողնելուց ժամեր անց նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական, ինչը նույնպես առանցքային եւ պատասխանատու պաշտոն է։
Բայց փորձենք հարցը դիտարկել այլ տեսանկյունից։ Նման աղմկոտ պաշտոնանկություններ, իհարկե, լինում են աշխարհի ցանկացած երկրում, եւ դրանց պատճառները միշտ չէ, որ հրապարակվում են: Բայց որպես կանոն՝ քաղաքակիրթ երկրներում նման պաշտոնանկությունները երեք հիմնական պատճառ են ունենում. կամ կոռուպցիոն սկանդալ, կամ այդ պաշտոնյաները պարզապես վատ են կատարում իրենց պրոֆեսիոնալ պարտականությունները, կամ էլ ինչ-ինչ պատճառներով տվյալ պաշտոնը զբաղեցնողի նկատմամբ պահանջներն են փոխվում (հետեւաբար՝ փոխվում են նաեւ չափորոշիչները), եւ արդյունքում՝ քաղաքական թիմում փոխատեղումներ են լինում: Զավեշտն այն է, որ մեր դեպքում ինչ վարկածներ ասես՝ քննարկվում են՝ բացի այդ երեքից: Չենք պնդում, իհարկե, որ Վանեցյանի եւ Օսիպյանի պաշտոնանկությունների բուն պատճառը հենց այդ տիրույթում է, բայց մի տեսակ տարօրինակ չէ՞, որ այս տարբերակներն ընդհանրապես չեն դիտարկվում:
Պատկերացնո՞ւմ եք, օրինակ, որ որեւէ ժողովրդավարական երկրում հատուկ ծառայությունների ղեկավարի ընտանիքի անդամներից մեկի անունն ամիսներ շարունակ հոլովվի քրեական գործի շրջանակներում, հետո այդ պաշտոնյան հրաժարական տա, ու մարդիկ իրար հարցնեն՝ «տեսնես ինչո՞ւ հրաժարական տվեց»: Կամ պատկերացնո՞ւմ եք, ասենք, ոստիկանների աչքի առաջ, տեսախցիկների ներկայությամբ քաղաքացուն ծեծեն, քրեական տարրերն ամենաայլանդակ խոսքերով հայհոյեն ոստիկաններին, ինչ-որ խմբեր ներխուժեն ոստիկանական բաժանմունքներ ու ծեծեն ոստիկաններին եւ այլն, ու բոլոր դեպքերում անպատիժ մնան, եւ այդ ամենից հետո ոստիկանությունում փոփոխություններ տեղի չունենան: Այլ հարց է, որ տասնամյակներ շարունակ Հայաստանում բոլորովին այլ չափորոշիչներ են եղել, ուժային կառույցների ղեկավարների համար այլ «ստանդարտներ» են գործել, ու հիմա մարդկանց համար մի քիչ անսովոր է, որ նման «մանրուքների» պատճառով կարելի է նաեւ առանցքային պաշտոնյաներին ընդհանրապես հանել թիմից կամ վստահել այլ ոլորտ:
Ինչ վերաբերում է կոնկրետ ոստիկանապետի պաշտոնանկությանը, ապա ընդդիմադիր քարոզչամիջոցների տարածած վարկածներից մեկի համաձայն՝ նա իբր հրաժարվել է ուժի գործադրմամբ բացել Ամուլսարի ճանապարհները ու դրա համար է թողել պաշտոնը: Եթե նույնիսկ դա այդպես է (չնայած՝ փաստական որեւէ հիմնավորում չկա, եւ վարչապետը նրան հաստատ օրենքի շրջանակներից դուրս որեւէ հրահանգ չէր տալու), մեզ մնում է ընդամենը արձանագրել, որ ոստիկանության հիմնական գործառույթը երկրում կարգուկանոն ապահովելն է, եւ եթե որեւէ ոստիկանապետ չի ցանկանում անել դա՝ վախենալով, որ կարող է այդ ընթացքում որեւէ մեկի արմունկը քերծվել, ուրեմն ավելի ճիշտ կլինի, եթե փոխի պատասխանատվության ոլորտը, որովհետեւ մարդկային որակների եւ պաշտոնի անհամապատասխանությունից կարող է տուժել պետությունը։
Այնպես որ՝ պաշտոնանկությունների պատճառները կարող են շատ ավելի պարզ լինել, եւ դավադրությունների տեսությունների գիրկն ընկնելու կարիք առանձնապես չկա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT