Երևան
12 °C
«Ազնիվ գողեր» կատակերգությունը ստեղծվել է ոչ սովորական աշխատանքային պայմաններում: Այն նկարահանվել է 2018թ. Թավշյա հեղափոխության օրերին: Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ պրեմիերան: Մամուլի ասուլիսի ժամանակ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը խոստովանեց, որ նկարահանումները բարդ են եղել:
«Շատ, որովհետեւ նկարել ենք հեղափոխության ժամանակ,- ասաց նա,- փողոցները փակ էին, ոչ մի տեղ չէինք կարողանում գնալ, ոչ մի հանդիպում չէինք կարողանում ունենալ»:
Այդպես, օրինակ, ռեժիսորը մի օր «Հայֆիլմ» հասնելու համար ստիպված է եղել 6 ամգամ տաքսի փոխել: Գլխավոր հերոսներից մեկին՝ Արամին, մարմնավորած Արամ MP3-ն էլ մեկ այլ դեպք հիշեց:
«Նալբանդյան փողոցի սկզբնամասում մի հատված կա, որ նկարահանում էինք. գրասենյակից դուրս եմ գալիս ու բաներները նետում եմ: Այդ ժամանակ Հանրապետության հրապարակում տեղի էր ունենում մեծ համերգ, ու բոլորը բղավում էին»,- պատմեց նա:
Ֆիլմը 5 անհաջողակների մասին է, որոնք պատահաբար հանդիպում են ու որոշում գողություն անել՝ ամեն մեկն իր խնդիրները լուծելու նպատակով: Ցանկանում են մի հարուստ մարդու տնից գողանալ Սուլեյման սուլթանի ոսկյա թանկարժեք ջազվեն, հետո հանձնել այն ոստիկաններին, ասել, որ գտել են ու պարգեւավճար ստանալ:
Դերերում հանդես են եկել հումորային նախագծերով զբաղվող ամերիկյան «Դեմք շոու» կազմակերպության մի քանի դերասաններ՝ ամերիկաբնակ Դավիթ Թովմասյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Արտակ Գասպարյանը, Արմեն Դարբինյանը, Մեգի Գրիգորյանը: Հայաստանից նրանց միացել են Արամ MP3-ը եւ Ռաֆայել Երանոսյանը, որոնք գլխավոր դերակատարներն են: Նրանցից յուրաքանչյուրը ստիպված է եղել որեւէ զոհողության գնալ կերպարի համար: Մեգի Գրիգորյանը մազերը կտրել ու կարմիր է ներկել՝ հակառակ իր կամքին, Դավիթ Թովմասյանը 2 ամիս ստիպված է եղել ծիծաղելի բեղերով մնալ, Արամ MP3-ն էլ՝ սափրվել:
«Իմ կերպարը կոկիկ է, մաքարսեր, պերֆեկցիոնիստ անձնավորություն, եւ առաջին խնդիրը, որ դրվեց իմ առջեւ, ես պետք է սափրվեի: Դա ամենաբարդն էր տրվում ինձ: Ես ունեմ շատ դյուրագրգիռ մաշկ, այդ պատճառով այդ պրոցեսն ինձ դաժան տրվեց»,- ասաց նա:
Դերասանները մեծ ոգեւորությամբ ու լավ պատմություններով են հիշում ֆիլմի աշխատանքային օրերը: Օրինակ, հիշում են՝ ինչպես են ռեժիսորին համոզել, որ թողնի իմպրովիզներ անել: Կիրակոսյանն ընդգծում է, որ իմպրովիզներ թույլ տալիս է շատ հազվադեպ՝ միայն այդ դեպքերում, երբ դրանք օգնում են պարտմությանը, այլ ոչ թե արվում են այն պատճառով, որ դերասանն իր տեքստը լավ չի սովորել: Իմպրովիզներից մեկը հաջողացրել է Արամ MP3-ը:
«Երբ դերասանուհին (խմբ. Դավիթ Թովմասյանի կերպարին) ասում է՝ լավ էլ երգում ես, գնա «Եվրատեսիլ», այդ կադրում Գոռին ասացի՝ թույլ տուր նայեմ տեսախցիկին: Այդ մեկը ասաց՝ այո՛»,- պատմեց Արամ MP3-ը:
Ֆիլմի հերոսները մեծահարուստի տանը փնտրում են մի թանկարժեք իր, սակայն գտնում են ուրիշը: Պարզվում է՝ այդ տանը ոչ մի ջազվե էլ չկա, այլ թանգարանից գողացված նկար է, որի համար նրանց իսկապես պաեւգեւավճար են տալիս: Նրանք էլ գումարն օգտագործում են սեփական բիզնեսը հիմնելու համար: Կիրակոսյանն ընդգծում է, որ ֆիլմի հիմնական նպատակը հանդիսատեսի համար ուրախ ժամանց ապահովելն է, սակայն մյուս կողմից այն որոշակի ասելիքներ ունի:
«Երբ պատմությունը գրում էի, ավելի շատ մտածում էի, որ այն ինձ համար կոմերցիոն է, հանդիսատեսին ուրախացնելու, ծիծաղեցնելու ֆիլմ է, բայց, եթե ուշադիր լսեք, մեսիջներ կան, որ, օրինակ, քաղաքը մաքուր պետք է պահել»,- ասաց նա:
«Ազնիվ գողերն» այսուհետ Հայաստանում կլինի մեծ էկրաններին: 1 ամիս առաջ ԱՄՆ-ում փակ պրեմիերա է տեղի ունեցել ֆիլմի անձնակազմի գործընկերների համար: Գոռ Կիրակոսյանը փորձում է այն դուրս բերել նաեւ ռուսական ու ամերիկյան շուկա: Նշում է, որ այդ 2 լեզուներով էլ լուսագրերը կան, իսկ պատմությունն այնպիսին է, որ ցանկացած տեղում էլ կարող է պատահել ու այն, ինչպես նաեւ դրանում եղած կատակները հասկանալու համար հայկական մշակույթին ծանոթ լինելը պարտադիր չէ: Եթե ֆիլմը հաջողություն ունենա, Կիրակոսյանը չի բացառում, որ 2-րդ մաս էլ կնկարահանեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT