Երևան
12 °C
Շիրակի մարզում այս տարի հունիսի 27-ին տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով առավել տուժած ընտանիքները Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից ստացան մարդասիրական օգնություն՝ դրամական աջակցության տեսքով։ Շիրակի մարզի 6 համայնք էր ընդգրկվել ծրագրում՝ Մարմաշեն խոշորացված համայնքի Շիրակ գյուղը, Ախուրյան համայնքից Հովիտը, Կամոն, Բասենը, Ջրառատը, Կառնուտը: Դրամական աջակցությունը տրամադրվեց ընտանիքի յուրաքանչյուր անդամի թվով: Ընդհանուր հաշվով 906 ընտանիքի 4 600 անդամներից յուրաքանչյուրը ստացավ 32 575 դրամ: Շիրակի մարզին հատկացված դրամական աջակցության չափը կազմեց 150.040.450 դրամ:
Հայկական Կարմիր Խաչի ընկերությունն այդ ընտանիքներին ընտրել է Շիրակի մարզպետարանի կողմից տրամադրված տվյալներով: Դրամական աջակցությունից օգտվեցին բերքի 75-ից 100 տոկոսը կորցրած ընտանիքները:
«Երբ որոշվեցին այդ տուժած համայնքները, ԿԽՀԸ Շիրակի մարզային մասնաճյուղի կամավորների կողմից այդ համայքներում իրականացվեց մոնիտորինգ, որպեսզի մեկ անգամ եւս հստակեցվեր, թե արդյո՞ք այն գրանցումները, որոնք կատարվել էին գյուղացու կրած տույժերի մասով, համապատասխանում են իրականությանը: Հիմա արդեն սկսել ենք գումարների բաշխումը, օրական 30-ից 40 ընտանիքի տրամադրում ենք այդ դրամական աջակցությունը»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀԿԽԸ Շիրակի մարզային մասնաճյուղի գործադիր տնօրեն Սամվել Մադոյանը:
Բասենում կարկտահարությունից տուժել է 266 տնտեսություն: Հունիսի 27-ին տեղացած կարկուտը գյուղն ավերել է 100 տոկոսով: Բասենցիներն այսօր ստացան դրամական աջակցությունը, սակայն նշեցին, որ հատկացված գումարով ոչինչ անել չեն կարողանա: Ընտանիքներ կան, որոնք վարկային պարտավորությունները կատարելու համար կովերին մորթել, վաճառել են: «Էլ վարկ է չեն տալըմ, որ վերցնեմ նորանց, վարեմ ցանեմ: էս գումարն որ տվին, ապրին, բվայց էսի հարց չի լուծե, ես սալյառկա առնիմ, սերմացու առնիմ, ուտելու ալուր առնիմ, թե պարտք ու վարկը տամ, ես չիդեմ ինչ բդի ենեմ»,-ասաց Բասենի բնակիչներից մեկը:
«Եկան մարզպետարանից հաշվարկ էրեցին, ես միլիոնիմ տույժ էի քաշել, բայց հմի կուտան ի՞նչ, ոչ սերմացու տվին, ոչ բան, հեչ բան չերին»,-բասենցի մի տիկնոջ բողոքին ի պատասխան համագյուղացիները բացատրեցին, որ այս օգնությունը ոչ թե կառավարությունից է, այլ Կարմիր Խաչից: Կառավարության օգնությունը դեռ ուշանում է: Բասենի վարչական ղեկավար Ռոման Համայակյանն ասաց, այդ գումարի օր առաջ տրամադրումը շատ կարեւոր է: «Կառավարությունից դեռեւս աջակցություն չի ստացվել, դեռ քննարկում են, բայց էդ աջակցությունն էլ շատ կարեւոր է, որովհետեւ էսօր գյուղացին կանգնած է աշնանացան սկսելու խնդրի առաջ, նաեւ սերմացուի խնդիր կա: Էս պահին եթե սերմացուն չկա, գոնե գումարը լինի, մարդիկ սերմացու ձեռք բերեն, հաջորդ տարվա համար աշխատանք սկսեն»:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարում Շիրակի մարզում կարկտահարվել է 52 համայնք, ցրտահարվել 4-ը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱՄՆ-Իրան պատերազմն ավարտված է, հրապարակվել է կնքված 14 կետանոց նախագիծը, կողմերը գոհ են. ինչ է ներառվում
Հրդեհ՝ Ձորափի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում. այրվել է պահեստը
Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ
Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում
Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել
Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան
Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան
Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան
Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան
Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան
Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ
ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ
Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան
ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել
Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան
Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը
Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ
Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան
Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ
Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում
Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով
Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ
Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը
Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ
Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան
Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ
Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է
Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է
Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր
Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին
ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios
«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT