Երևան
12 °C
2019 թ. հուլիսի 1-ի դրությամբ Շիրակի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները կատարվել են 85.7%-ով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սեփական եկամուտների հավաքագրման 11.5%-ի աճ է արձանագրվել: Սակայն սա չի ենթադրում, որ համայքները լավ են աշխատել:
Մարզի 26 համայնքներ չեն ապահովել 2019թ. վեց ամիսներին արձանագրված սեփական եկամուտների կատարման մարզի միջին ցուցանիշը` 85.7%-ը: Իսկ Հովտաշենը, Ղարիբջանյանն ու Վարդաքարը սեփական եկամուտների հավաքագրումը չեն հասցրել նույնիսկ 50 տոկոսի սահմանագծին: Մարզի նախկին վարչական տարածաշրջաններից 2019թ. սեփական եկամուտների հավաքագրման ամենացածր ցուցանիշը գրանցվել է Ախուրյանի տարածաշրջանում` 71.8%: Նման ցածր արդյունքը հենց համայնքի համար է վտանգավոր, քանի որ, ըստ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի, սեփական եկամուտների հավաքագրումն է համայնքին թույլ տալիս մասնակցել սուբվենցիոն ծրագրերի եւ առաջ շարժվել:
Կայացած մարզխորհրդի նիստում իհարկե ոչ բարձրաձայն, տեղերում նստած որոշ համայնքապետեր շշուկով, աչք-ունքով իրար հասկացան ու հասկացրեցին, մոտ կանգնածների համար էլ պարզ դարձավ, որ այս գյուղատնտեսական տարվա կարկուտը գյուղացուն բերք չի թողել, ուստի հարկերի նորմալ հավաքագրման մասին խոսք լինել չի կարող:
Սա միանշանակ ընդունել չի կարելի, քանի որ կարկտահարված, սակայն սեփական եկամուտները գերազանց հավաքագրած շատ համայնքներ կան՝ Ամասիան, Հառիճը, Նահապետավանը:
Գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը զեկուցեց, որ այս տարի 52 համայնք կարկտահարվել է, 4 համայնք ցրտահարվել: «Բա երա՞շտը»,-ավելացրեցին համայնքապետերը: Մովսես Մանուկյանն ասաց՝ որտեղ երաշտ է եղել, նաեւ կարկտահարվել է, դրա համար էլ կարկուտ է ասում: Բնական աղետներից այս տարի Շիրակի մարզում կարկուտ ու ցրտահարություն է արձանագրվել, այդ համայնքներում իրականացվում է ուսումնասիրություն:
Վերջին 20 տարում 2019-ի հուլիսը բացառիկ էր: Երբեք չի եղել որ այդ ամսին 8 անգամ կարկուտ տեղա: 8 կարկտահարության արդյունքում տուժել են մարզի գրեթե բոլոր համայնքները: Նախնական տվյալներով՝ մոտ 12.000 հա վնասված ցանքատարածության մասին է խոսքը: «Չնայած վնասի չափը մեծ է, կան համայնքներ, որ դեռեւս իրենց կրած վնասի չափի ցուցակները չեն ներկայացրել: Իրենց տվյալները չեն ներկայացրել Մարալիկը, Սառնաղբյուրը, Հայկավանը, Մեղրաշենը: 10 օր անցել է վերջին կարկուտից, տվյալներ չկան: Դրանք արագ են պետք, որ կարողանանք ներկայացնել ՀՀ կառավարություն՝ հետագայում առաջարկներ ներկայացնելու համար»,-ասաց Մովսես Մանուկյանը:
Այս տարի ընդհանուր ցանքային կառուցվածքով 4200 հա պակաս ցանքս է կատարվել Շիրակի մարզում: Հիմնական մասն աշնանացան ցորենի ծավալն է՝ 2500 հա: Բայց նախորդ տարվանից 700 հա-ով ավել գարնանացան է կատարված: 50 հա ավել կարտոֆիլ է ցանվել, 70 հա ավել բանջարեղեն, 800 հա ավել կերային մշակաբույս կա Շիրակի մարզում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT