Երևան
12 °C
Այսօր Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում վարչապետի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հարց հնչեցրեց, որ հեղափոխությունից հետո հանրությանը հետաքրքրում է, թե ինչու Սերժ Սարգսյանը ձերբակալված չէ, ինչու Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակ չունի եւ անգամ Մարտի 1-ի գործով վկայի կարգավիճակ ունի։ Լրագրողը հարցրեց նաեւ, թե ինչո՞ւ չեն բացահայտվում Սերժ Սարգսյանի կոռումպացված գործարքները, կարո՞ղ ենք ենթադրել, որ ինչ-որ քաղաքական պայմանավորվածություններ կան կամ իրավապահ համակարգն է թերանում, եւ արդյոք Սերժ Սարգսյանի ձերբակալության վերաբերյալ քաղաքական որոշում եղե՞լ է, որի մասին վերջերս հայտարարել էր Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
ՀՀ վարչապետը սկսեց այսօր Գերմանիայի նախկին նախագահ Հանս Յոահին Գուակի հետ ունեցած հանդիպման մի դրվագից․ «Առավոտյան շատ հետաքրքիր հանդիպում եմ ունեցել Գերմանիայի նախկին նախագահ պարոն Գաուկի հետ։ Ես խոսում էի մարտահրավերների մասին, ասում էի՝ հիմա մի դեպքում գործ ունենք իրավական պետություն հիմնելու խնդրի հետ, մյուս կողմում, քանի որ ՀՀ-ն երկար տարիներ թալանվել է, մարդիկ ոչ այնքան արդարադատության, որքան վրեժի կարիք ունեն, եւ շատ դեպքերում, այն, որ տեսնում են՝ կառավարությունը վրեժի գիլեոտինը չի միացրել, մեզ մեղադրում են անսկզբունք կոմպրոմիսների գնալու կամ բավարար չափով կոշտ չլինելու մեջ։ Պարոն Գաուկը շատ հետաքրքիր պատասխան տվեց՝ ասելով, որ Գերմանիայի վերամիավորումից հետո գերմանացի մի շատ հայտնի քաղաքական գործիչ ելույթ է ունեցել ու ասել՝ «մենք արդարություն էինք ուզում, դրա փոխարեն ստացանք իրավական պետություն»։ Մենք մոտավորապես նույն իրավիճակում ենք։ Ի՞նչ պետք է անենք․ արդարություն ունենա՞նք, թե՞ իրավական պետություն։ Իմ կարծիքով՝ մենք պետք է ունենանք իրավական պետություն, որն, ըստ իս, արդարության հասնելու ամենակարեւոր գործիքն է»,- ասաց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, վարչապետն ասաց, որ Սարգսյանի երկու եղբայրներն անցնում են քրեական գործով, եղբոր երկու որդիներն անցնում են քրեական գործով, մյուս եղբոր երկու զավակներն անցնում են քրեական գործով, եւ նրանց մի մասը հետախուզման մեջ է․
«Սերժ Սարգսյանի վերաբերյալ, Միքայել Մինասյանի վերաբերյալ․․․հայտարարություններ են եղել, ես այդ հայտարարությունները կապում եմ նրա հետ, որ Միքայել Մինասյանը ստացել է ինֆորմացիա, որ որոշ քրեական գործերով քննությունն արդեն հասել է իրեն, եւ շատ մեծ հավանականություն կա, որ ինքը որպես մեղադրյալ կանցնի մասնավորապես Հայաստանի ստրատեգիական օբյեկտներից մեկի սեփականաշնորհման գործոով, եւ ենթադրում եմ՝ ինքը մտածել է, որ ինքն էլ ցուցմունք կտա Սերժ Սարգսյանի դեմ, որի արդյունքում վերջինս կձերբակալվի, ու որոշել է նախապես հայտարարել, որ ինքն ու Սերժ Սարգսյանը քաղաքական հալածյալ են»,- ասաց Փաշինյանը՝ Միքայել Մինասյանին խորհուրդ տալով վերադառնալ Հայաստան եւ պատասխանել ՀՔԾ-ի հարցերին։ Փաշինյանը հայտնեց, որ Մինասյանը սեփականաշնորհել է Լոռու մարզում գտնվող ստրատեգիական նշանակության շատ կարեւոր օբյեկտ, եւ երկու ամիս է՝ կառավարությունում փնտրում են դրա հիմքերը ու չեն կարողանում գտնել։ Ըստ վարչապետի՝ ՀՔԾ-ում դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, դրանից ելնելով՝ Փաշինյանն այլ մանրամասներ չհայտնեց։
«Միքայել Մինասյանը Հայաստանի շատ օբյեկտների սեփականատեր է եղել եւ շարունակում է մնալ, ուրիշ բան, որ այդ սեփականությունը գրանցված է եղել մի կնոջ անունով, որի անունը ոչ մեկիդ ոչ մի բան չի ասում։ Բա էդ լրատվամիջոցներն ինչո՞վ ա ֆինանսավորել Միքայել Մինասյանը։ Երբ ասում ենք՝ Սերժ Սարգսյանի կոռումպացված գործունեության մասին, նկատի ունենք, որ ինքը գնացել, անձամբ ստեղ-ընդեղ փայ ա մտե՞լ։ Չգիտե՞ք որտեղ ա. հանքարդյունաբերությունից, էներգետիկայից, գովազդային դաշտից սկսած․․․»։
Փաշինյանն ասաց, որ նախկին կոռուպցիոներները շարունակում են խոսել, ինքը հասկանում է, որ դա հակասում է արդարության տրամաբանությանը, բայց դա չի հակասում իրավական պետության տրամաբանությանը․
«Որովհետեւ մենք ոչ մեկի բերանը չենք պատրաստվում փակել, թող խոսեն, բայց թող նաեւ արձանագրեն, որ էն, ինչ խոսում են, կարող է օգտագործվել իրենց դեմ։ Որեւէ մեկդ կասկածո՞ւմ է, որ Միքայել Մինասյանը միլիոնատեր է այսօր, այդ թվում՝ պետական լծակների կիրառմամբ եւ օգտագործմամբ։ Եւ մենք մինչ այսօր չենք ունեցել բավարար իրավական ընթացակարգեր՝ այդ սեփականությունը հետ բերելու համար։ Մեկ-մեկ մտածում եմ՝ սխալ ենք արել, բայց ավելի երկար եմ մտածում ու հասկանում, որ սխալ չենք արել, որովհետեւ սեփականության իրավունքը ժամանակակից աշխարհում շատ կարեւոր բան է։ Կարող էինք գնալ, եւ այդ կնոջը, որին, ի դեպ, փախցրել են Հայաստանից, բերել, ասել՝ գրեք, որ այդ ամբողջ գույքը նվիրաբերում եք պետությանը։ Բայց հասկանում էինք, որ ի վերջո այս պատմությունը բացվելու է, հետո ով սեփականություն ունի, կմտածեր՝ մի օր մեզ կանչելու են, ասեն՝ սեփականությունիցդ հրաժարվիր։ Մենք գնացել ենք իրավական ճանապարհով, ոչ արդարության, բայց իրավական ճանապարհով։ Միշտ չէ, որ կարճ ճանապարհը ճիշտ ճանապարհն է։ Այնպես որ ավանսով իրենցից քաղբանտարկյալ կամ քաղհալածյալ ստեղծել չի լինի, որովհետեւ այդ մարդիկ՝ կոռումպցաված համակարգի ներկայացուցիչները, ՀՀ-ն թալանել են, եւ դա ապացուցելի փաստ է, եւ իզուր են ձեւ անում, թե տեղյակ չեն ինչի մասին է խոսքը»,- ասաց ՀՀ վարչապետը՝ հիշեցնելով, որ ինքն ասել է՝ վենդետաներ չեն լինելու, եւ գնալու ենք իրավական ընթացակարգերով։ Վարչապետի վստահեցմամբ՝ չկա Հայաստանում այդպիսի մարդ, որն իրավական ընթացակարգերով չի կարող ձերբակալվել․ «Չկա այդպիսի մարդ, որովհետեւ ՀՀ-ում բոլորը հավասար են օրենքի առաջ»։
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին ձերբակալելու քաղաքական որոշում ունենալուն, վարչապետն արձագանքեց․
«Քաղաքական որոշմամբ մարդ չենք ուզում եւ չպիտի ձերբակալենք։ Ես այս ընթացքում իրավապահ համակարգի հետ ունեցել եմ բավականին կոշտ խոսակցություն, ոչ Սերժ Սարգսյանի անունով կամ մասին, ես ասել եմ, որ ՀՀ-ի բոլոր կոռուպցիոներները պետք է հայտնվեն բանտում, եւ ինձ բավարար չեն թվում կոռուպցիոն գործերի քննության ծավալները, տեմպերը եւ արդյունքները։ Եղել է նման արձանագրում, բայց դա չի եղել անձանց մասին»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մայիսի 25-ի վաղ առավոտյան ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք. ՊՆ
Մայիսի 28-ին դուք կտեսնեք բոլորովին նոր զենքեր, նոր հրետանային միջոցներ և բոլորովին նոր բանակ. վարչապետ
Ավելի մեծ հպարտություն ու երախտիք լինել չի կարող. Միրզոյանը հրապարակել է իր ու քաղաքացիների երկխոսությունը
Եթե Թուրքիան ընտրի մեզ հետ պատերազմելու ուղին, շատ ծանր գին կվճարի. իսրայելցի նախարար
Հրդեհ է բռնկվել Երևանի էլեկտրական ենթակայաններից մեկում
Մեզ ասում են՝ եկեղեցաքանդ, բայց պատմամշակութային ժառանգություն ենք ավերակների մեջից փրկում. Փաշինյան
ԱՄՆ-ի հետ առաջիկայում վերջնական ստորագրելու ենք ԹՐԻՓՓ համաձայնագիրը․ Փաշինյան
Առաջիկայում սկսելու ենք Ախուրիկ-Աքյաքա և Երասխի հանգույցի երկաթուղիների նորոգումը. Փաշինյան
Յուրաքանչյուր ոք պարտավոր է իր վիզան օգտագործել առանց խախտումների. ԱՄՆ դեսպանատուն
Ախուրյանն է, ծփում է. կադրեր՝ քաղաքացիների հետ հանդիպումից
Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել է 4 մեքենա
3 պետության քաղաքացի Կարապետյանին ձևիստները դիմում են «պարոն վարչապետ»-ով. լրիվ САМОзванец. Հարությունյան
Ամենաուշը 2 տարուց մենք կունենանք Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացում․ Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
Կարճատև անձրև, ամպրոպ, տեղ-տեղ կարկուտ․ ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա
ԵԱՏՄ շրջանակում ինձ համար անլուծելի հարցեր չկան, 4 կարևոր հարց կա, որոնք բոլորն ինձ հասանելի տիրույթում են
Ես ուզում եմ, որ գնահատենք այս իրավիճակը, որովհետև ՀՀ-ի համար նոր հնարավորություններ են բացվում. Փաշինյան
Վերջնաժամկետի ավարտից հետո լիազոր մարմինը չի կարող դիմումներ ընդունել․ ԿԸՀ
Մինչեւ 2031թ.-ը Գագիկ Ծառուկյանի սարի գլխի տունը պետք է ծերերի խնամքի կենտրոն դառնա. Փաշինյան
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հրդեհ է բռնկվել․ այրվել են վառելիքաքսուկային նյութեր
Սառնաղբյուրը ջրի խնդիր ունի, բայց առաջիկայում այն կլուծվի. վարչապետ
Քրեական ոստիկանները հայտնաբերել են Բալահովիտի ՔՊ շտաբի պետի նկատմամբ մահափորձ կատարած անձին
Ուղիղ առևտրի նոր քայլ կարգավորման գործընթացի շրջանակներում. Քըլըչը` Ախալքալաք-Կարս երկաթուղու բացման մասին
Լեփ-լեցուն Արթիկը. կադրեր՝ արթիկցիների հետ հանդիպումից
Իրանում ավտովթարի հետևանքով մաhացել է Ադրբեջանի հյուպատոսը
Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը
Ոսկեվազում անասնագոմ է հրդեհվել. այրվել են տանիքն ու կառուցատարրերը
Երևանում ավտոմեքենա է հրդեհվել
Հայաստանի նոր երկաթուղային հնարավորությունները. Նիկոլ Փաշինյանը քարտեզ է հրապարակել
Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր կամ պատահարներ չեն գրանցվել. ՆԳՆ ոստիկանություն
System of a Down խումբը համե՞րգ կունենա Երևանում. թեմային անդրադարձել են Սերժ Թանկյանն ու ԿԳՄՍ նախարարը
Բարի լույս, լավ օր և սիրում ենք բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ժիրայր Անանյանը ՄԱԿ ԱԽ-ում անդրադարձել է մարդասիրական մուտքի սահմանափակումներին
Ախալքալաք-Կարս երկաթուղին այլևս բաց է Հայաստանից արտահանումների և ներմուծումների համար. Փաշինյան
System of a Down-ը հուլիսին համերգ կտա Երևանում․ վարչապետ
2026 թվականի մայիսի 19-ի դրությամբ կնքված փաստաթուղթ՝ Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացիության մակնշմամբ․ FIP
Անդրանիկ Թևանյանը կալանավորվել է
Անդրանիկ Թևանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. որոշումը կհրապարակվի ավելի ուշ
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ անձրևները կշարունակվեն
Կառավարության վերջին 6 ամսվա ամենամեծ հաջողությունն, ըստ հարցումների, առողջության ապահովագրությունն է․ նախարար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT