«Սա բարոյականությունից զուրկ նախագիծ է»․ ԲՀԿ-ական պատգամավորը՝ Սիսակ Գաբրիելյանի նախագծի մասին․ ԱԺ-ում կրքերը թեժացան

«Նախագիծն անթույլատրելի է։ Իմ կարծիքով՝ այն առողջացում չի բերում, մի նոր հիվանդության տեսակ է բերում, սա բարոյականությունից զուրկ նախագիծ է, չկա ոչ մի բարոյականություն էս նախագծի մեջ»։ Այսօր Ազգային ժողովում ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Դալլաքյանն այսկերպ արտահայտվեց պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի համահեղինակած նախագծի վերաբերյալ, որով առաջարկվում է քաղաքացիներին հնարավորություն տալ տեսանկարահանել ճանապարհային երթևեկության խախտումները և օնլայն ռեժիմով՝ հավելվածի միջոցով փոխանցել ոստիկանությանը:

«Այս նախագիծը նոր հիվանդություն է բերում, տեսակը ժամանակը ցույց կտա, բայց բոլորիդ ներքին հոգեկան աշխարհում պարզ է՝ դա ինչ է կոչվում։ Այս նախագծով լուրջ անվտանգության խնդիր չի դրվում։ Մենք ասում ենք՝ քաղաքացի, վերցրու հեռախոսը, մի հատ նոր զբաղմունքով զբաղվիր։ Դա օգուտ ո՞ւմ է բերում։ Դուք էսօր քաղաքացիների մեջ սերմանում եք թշնամություն, էսի մեկից մեկ դրել եք նախագծի մեջ։ Սա բարոյականությունից զուրկ նախագիծ է, չկա ոչ մի բարոյականություն էս նախագծի մեջ»,- մասնավորապես ասաց Դալլաքյանը։

Նրա ելույթից հետո նիստերի դահլիճում մթնոլորտը լարվեց, պատգամավորները տեղից ինչ-որ ռեպլիկներ արեցին, որոնք, սակայն, հասկանալի չեղան։ Արարատ Միրզոյանը փորձեց հանդարտեցնել մթնոլորտը, խնդրեց հանգստություն պահպանել, բայց պատգամավորներն արդեն իրենց աթոռներից բարձրացել, մոտեցել էին Դալլաքյանին։ Այդ ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը Դալլաքյանին դահլիճից դուրս տարավ, որ պատգամավորներն էլ ավելի չտաքանան։

Դալլաքյանի հետեւից դուրս եկան «Իմ քայլի» այլ պատգամավորներ՝ Արման Բոշյանը, Հակոբ Սիմիդյանը, Սիփան Փաշինյանը եւ այլք, նրանց հետ նաեւ ԲՀԿ-ական պատգամավորները, այդ թվում՝ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։ Նրանք գնացին ԲՀԿ-ական պատգամավորներից մեկի աշխատասենյակ՝ հարցն այնտեղ պարզելու։ Փակ դռների հետեւից լսելի չեղավ՝ ինչ խոսեցին օրենսդրի ներկայացուցիչները, սակայն մոտ 5 րոպե անց բոլորը հանդարտված դուրս եկան սենյակից։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
14427 դիտում

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներ

Զարթոնք գյուղում 19 տարի անց նորից մանկապարտեզ է գործում. ինչպիսին էր այն նախկինում և հիմա

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է

Գավառի և Գորիսի տարածաշրջաններում բուք է

Իրանի գերագույն առաջնորդը զգուշացրել է, որ ԱՄՆ-ի ցանկացած հարձակում կհանգեցնի պատերազմի տարածաշրջանում

Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանը

Կառավարությունն աշխատանքներ է տանում ԱՀԿ-ի հետ՝ Գազայից երեխաների բուժումը Հայաստանում կազմակերպելու նպատակով

Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. կան տուժածներ

Կներեք, իսկ ադեկվատ ընդդիմություն ե՞րբ է լինելու. Իոաննիսյան

Իրանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Խոշոր ավտովթար Արգավանդից Երևան ճանապարհին. կան տուժածներ

Միրզոյանը հրապարակել է 2025-ի կարևոր այցերն ու հանդիպումները նշանավորող 10 չհրապարակված լուսանկար

Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում. կան տուժածներ

Երևանում բախվել են «Ժոնգ-թոնգ» մակնիշի ավտոբուսն ու ևս 3 մեքենա․ կա վիրավոր

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկի նոր խմբաքանակ. տեսանյութ

Մրգաշատի սուրբ Աստվածածին եկեղեցում. վարչապետը լուսանկարներ է հրապարակել

Հրդեհ Գևորգ Էմինի փողոցում կառուցվող շենքի ավտոկայանատեղիում

Սպասվում են ձյան և ձնախառն անձրևի տեսքով տեղումներ. մի շարք շրջաններում՝ բուք, ցածր տեսանելիություն

Փետրվարին ականատես կլինենք մոլորակների շքերթին․ դրանց մեծ մասը տեսանելի կլինի անզեն աչքով․ Լևոն Ազիզյան

Աբու Դաբիում Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև նախատեսված բանակցությունները չեն կայանա. սահմանվել է նոր օր

Իրանը ԵՄ բոլոր երկրների զինված ուժերը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություններ՝ ի պատասխան վերջին որոշման

Կարապետյաններին և նրանց որդուն խորթ են հայ միջավայրը, բարոյական նորմերը, կնոջ նկատմամբ հարգանքը. Ղազարյան

Սառը օդի շերտը քայքայվեց և ցրվեց. Սուրենյանը նորություն է հայտնել. տեսանյութ

Պայթյուն Մարտունի քաղաքի բնակարաններից մեկում

Իրական ուժեղ առաջնորդը նախ պետք է սկսի իր ընտանիքից և պետք է բարոյապես ճիշտ զավակներ դաստիարակի. Առաքելյան

Նեղսրտում են, որ ԵԽԽՎ-ներում ու բրյուսելներում իրենց լուրջ ընդունող չկա. ձերը Մարիա Զախարովան է. Հոխիկյան

Քարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից

«Վարչաբենդն» անցկացնելու համար պետբյուջեից զրո դրամ է ծախսվել. Պապոյան

Տաշիր Սամոյի որդու էս ամենաթող, սանձարձակ պահվածքի համար թիվ 1 պատասխանատուն հենց ինքն է` Տաշիր Սամոն. Չախոյան

«Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա»-ի ավտոմրցաշարը ողբերգական ավարտ է ունեցել. կա զոհ և վիրավոր

Հարկային էլեկտրոնային համակարգերը որոշակի ժամանակ հնարավոր է լինեն անհասանելի. ՊԵԿ

Այսպիսի հայտարարությունները լուծումներ չեն առաջարկում, այլ բացահայտում են մտածողության դատարկությունը. Քլոյան

600 հազար դրամանոց վիրահատությունը՝ անվճար. թոշակառուն այլևս մենակ չի լինի. Ալեքսանյան

Մոտ ապագայում Վարդենիսի տարածաշրջանում կլինի սահմանազատում, ադրբեջանցիները դուրս կգան. Մելքոնյան

Մինչ ձեր ձևով երկիր ղեկավարելու հավակնություն ունենալը, արժե նախ սեփական որդուն դաստիարակել. Վարդանյան

Իզուր չէ, որ անգլիացիները մարդու համար ամենավիրավորական արտահայտությունը համարում են անդաստիարակը. Ավանեսյան

ՀՀ վարչապետը Մրգաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցում է պատարագի

Հրդեհ Գյումրիու Ղանդիլյան փողոցի տներից մեկում

Գերագույն հոգևոր խորհրդի 7 անդամի մեղադրանք է առաջարդվել. նրանք չեն կարող լքել երկիրը