Երևան
12 °C
Երեկ Գյումրիում գրանցված 5-ից 6 բալ ուժգնություն ունեցած երկրաշարժն ուղեկցվել է աղմուկով: Նախ ձայնն է խուճապի մատնել մարդկանց, հետո նոր՝ ուժեղ ցնցումները: Շատերը, հատկապես բազմաբնակարան շենքերի եւ վթարայինների բնակիչները, տեւական ժամանակ, կեսգիշերն անց էլ շարունակել են ընտանիքի անդամների հետ մնալ շենքերի բակերում:
Ի՞նչ աղմուկ են լսել մարդիկ: Ըստ ՀՀ ԱԻՆ «ՍՊՏԾ» ՊՈԱԿ-ի հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի պետ Կարեն Մխիթարյանի՝ աղմուկ իսկապես եղել է, ինչը երկրակեղեւում ընթացող պրոցեսների հետեւանք է: «Որ մարդիկ ձայներ են լսել, բնական է, դա անջատվող էներգիայի հետեւանքն է: Դրանից բացի, երկրաշարժի էներգիայի ալիքն ունի երկայնական եւ լայնական բաղադրիչ, ձայնայինը հիմնականում արտահայտվում է լայնական բաղադրիչի պարագայում: Երեկվա երկրաշարժն այդպիսին էր»,-ասաց Կարեն Մխիթարյանը:
Գրինվիչի ժամանակով 16:22-ին, տեղական ժամանակով 20:22-ին 4.8 մագնիտուդով գրանցված երկրաշարժը զգացվել էր Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի, Կոտայքի մարզերում եւ Երեւանում: Յուրաքանչյուր տարածաշրջանում՝ տարբեր ուժգնությամբ: «2 րոպե անց տեղի է ունեցել երկրորդ երկրաշարժը նույն օջախային գոտում, արդեն 4.3 մագնիտուտով: 20:22-ից 21:30-ը տեղի է ունեցել 30-ից ավելի երկրաշարժ՝ 1.8-ից մինչեւ 4.8 մագնիտուտ ուժգնությամբ: Ամբողջ գիշերվա ընթացքում կրկին թույլ հետցնցումներ են եղել, մեր հյուսիսային տարածաշրջանային կենտրոնը մշտադիտարկում է իրականացրել, թե՛ երկրաշարժի պարամետրերի մասով, թե՛ ընդհանուր դիտարկումների մասով: Նաեւ ուժեղացված ռեժիմով աշխատանք է իրականացվել: 21:30-ին Շիրակի մարզպետն է եղել ծառայությունում, երկար մնացել է, դրանից բացի հրավիրել է ԱԻՎ հանձնաժողովի նիստ, որին մասնակցել է մարզի ոստիկանապետը, փրկարար ծառայության պետը եւ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, մարզպետարանի վարչության պետեր»:
Ըստ Կարեն Մխիթարյանի՝ գիշերվա ընթացքում եւս երկու երկրաշարժ է գրանցվել՝ մեկը 3.1, մյուսը՝ 2.3 մագնիտուդով: Պրոցեսը, ըստ մասնագետների, վերլուծության գնում է մարման:
Ակտի՞վ է արդյոք Սպիտակի օջախային գոտին, հարցին Կարեն Մխիթարյանը պատասխանեց՝ այո, այդ գոտին միշտ է ակտիվ: Երեկվա երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բավրայից 12 կմ հարավ-արեւելք, իսկ դա համընկնում է Սպիտակի օջախային գոտու բեկվածքի հյուսիս-արեւմտյան թեւի հետ: Սպիտակի օջախային գոտում մշտապես կան պարպումներ,-բացատրեց մասնագետը:
Մինչ երեկվա ցնցումները ՍՊՏԾ հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի սարքավորումներն անհանգստացնող որեւէ արձագանք չեն ստացել: Անոմալիաներ չեն գրանցվել, հավանական երկրաշարժի վտանգ չի եղել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT