Եվրոպան խոսում է Ռոնալդուի պոկերի ու ռեկորդի մասին. Եվրո 2020-ի որակավորման փուլի աղյուսակները

Ազգային հավաքականների հանդիպումների հերթական փուլն ավարտվեց պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդուի բենեֆիսով: Երեկ՝ սեպտեմեբրի 10-ին, Եվրո 2020-ի որակավորման փուլի 6-րդ տուրում նա իր թիմի 5:1 հաշվով հաղթանակին մասնակցեց՝ դառնալով պոկերի հեղինակ: 7, 62, 65, 76-րդ րոպեներին գրավեց Լիտվայի դարպասը:

Երեկվա երեկոյից հետո ֆուտբոլային Եվրոպան խոսում է 34-ամյա հարձակվողի տպավորիչ ցուցանիշի մասին: Նա այսպիսով ավելի է ամրապնդել դիրքերը՝ որպես եվրոպական ազգային հավաքականների ամենաշատ գոլերը խփած ֆուտբոլիստ: Նա ազգային ընտրանու մարզաշապիկով 160 խաղում աչքի է ընկել 93 անգամ: 2-րդ տեղում Ֆերենց Պուշկաշն է (Հունգարիա, Իսպանիա) 89 խաղում 84 գոլով: Եռյակը եզրափակում է Շանդոր Կոչիշը (Հունգարիա), որը 68 խաղում մրցակցիների դարպասը գրավել է 75 անգամ:

Ազգային հավաքականի կազմում խփած գոլերի քանակով Ռոնալդուն աշխարհում զիջում է միայն 1 ֆուտբոլիստի՝ իրանցի Ալի Դաեին: Վերջինս Իրանի ընտրանու կազմում դարձել է 109 գոլի հեղինակ:

Պորտուգալիան հաղթանակից հետո Եվրո 2020-ի որակավորման B խմբում ուղեգիր տվող 2-րդ տեղում է 8 միավորով: Առաջինն Ուկրաինան է, որն ունի 13 միավոր, իսկ Պորտուգալիայի վրա 3-րդ տեղից ճնշում է գործադրում Սերբիան: Զիջում է ընդամենը 1 միավորով:

Երեկվա խաղերից ֆուտբոլասերների ուշադրությունը գրավել է նաեւ Անգլիա-Կոսովո հանդիպումը: Այն գոլառատ է ստացվել: Արձանագրվել է դարպասի 8 գրավում: Հաշիվը բացել է Կոսովոն, սակայն առաջին կեսն ավարտվել է 5:1՝ հօգուտ Անգլիայի: Համեստ մրցակցին դա չի ընկճել ու 2-րդ խաղակեսում եւս 2 գոլ է խփել: Խաղն ավարտվել է Անգլիայի՝ 5:3 հաշվով հաղթանակով:

Ընդհանրապես ՀՀ հավաքկանի նախկին գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի թիմը զարմացնում է ընտրական այս փուլում: Համեստ Կոսովոն որոշել է խառնվել խմբի ֆավորիտների գործերին ու խանգարում է Եվրոյի ուղեգիր նվաճելու հարցում: 8 միավորով 3-րդն է՝ ընդամենը 1-ով զիջելով 2-րդ տեղում ընթացող Չեխիային ու 4-ով՝ առաջատար Անգլիային:

Եվրո 2020-ի որակավորման փուլի ավատրված 2 տուրերից հետո 10 խմբերն ունեն հետեւյալ տեսքը.

A խումբ

1.Անգլիա 12 միավոր

2.Չեխիա 9 միավոր

3.Կոսովո 8 միավոր

4.Չեռնոգորիա 2 միավոր

5.Բուլղարիա 2 միավոր

B խումբ

1.Ուկրաինա 13 միավոր

2.Պորտուգալիա 8 միավոր

3.Սերբիա 7 միավոր

4..Լյուքսեմբուրգ 4 միավոր

5.Լիտվա 1 միավոր

C խումբ

1.Գերմանիան 12 միավոր

2.Հյուսիսային Իռլանդիա 12 միավոր

3.Հոլանդիա 9 միավոր

4.Բելառուս 3 միավոր

5.Էստոնիա 0 միավոր

D խումբ

1.Իռլանդիա 11 միավոր

2.Դանիա 9 միավոր

3.Շվեյցարիա 8 միավոր

4.Վրաստան 4 միավոր

5.Ջիբրալթար 0 միավոր

E խումբ

1.Խորվաթիա 10 միավոր

2.Սլովակիա 9 միավոր

3.Հունգարիա 9 միավոր

4.Ուելս 6 միավոր

5.Ադրբեջան 1 միավոր

F խումբ

1.Իսպանիա 18 միավոր

2.Շվեդիա 11 միավոր

3.Ռումինիա 10 միավոր

4.Նորվեգիա 9 միավոր

5.Մալթա 3 միավոր

6.Ֆարերյան կղզիներ 0 միավոր

G խումբ

1.Լեհաստան 13 միավոր

2.Սլովենիա 11 միավոր

3.Ավստրիա 10 միավոր

4.Հյուսիսային Մակեդոնիա 8 միավոր

5.Իսրայել 8 միավոր

6.Լատվիա 0 միավոր

H խումբ

1.Թուրքիա 15 միավոր

2.Ֆրանսիա 15 միավոր

3.Իսլանդիա 12 միավոր

4.Ալբանիա 9 միավոր

5.Մոլդովա 3 միավոր

6.Անդորրա 0 միավոր

I խումբ

1.Բելգիա 18 միավոր

2.Ռուսաստան 15 միավոր

3.Ղազախստան 7 միավոր

4.Կիպրոս 7 միավոր

5.Շոտլանդիա 6 միավոր

6.Սան Մարինո 0 միավոր

J խումբ

1.Իտալիա 18 միավոր

2.Ֆինլանդիա 12 միավոր

3.Հայաստան 9 միավոր

4.Բոսնիա եւ Հերցեգովինա 7 միավոր

5.Հունաստան 5 միավոր

6.Լիխտենշտեյն 1 միավոր

Այս պահին 3 հավաքականներ բավական լավ դիրքերում են: Իսպանիան, Բելգիան ու Իտալիան ավելի քան մոտ են ուղեգրին:

Եվրո 2020-ի որակավորման փուլի հաջորդ 2 տուրերը կկայանան հոկտեմբերի 10-15-ը: Հայաստանը հոկտեմբերի 12-ին կհյուրընկալվի Լիխտենշտեյնին, իսկ 15-ին՝ Ֆինլանդիային:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2703 դիտում

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները