Երևան
12 °C
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ֆանտաստիկ հաղթանակ տարավ, հիանալի ֆուտբոլային երեկո պարգեւեց երկրպագուներին ու մնաց Եվրո 2020-ի ուղեգրի համար պայքարում: Բացի այն, որ երեկ՝ սեպտեմբերի 8-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Բոսնիա եւ Հերցեգովինայի նկատմամբ տոնած հաղթանակը (4:2) շատ կարեւոր էր մրցաշարային տեսանկյունից, այն նաեւ վստահ էր ու համոզիչ: Եթե ամռանը Հունաստանի դեմ խաղում հաղթանակից հետո ինչ-որ տեղ չէր ստացվում մոռանալ, որ Եվրոպայի 2004թ. չեմպիոնների կյանքում «սեւ շրջան» է, ապա արդեն օրեր առաջ՝ սեպտեմբերի 5-ին, Իտալիայի դեմ տնային խաղում երեւաց, որ դրական տեղաշարժ կա ու աշխատանք է կատարվում:
Աշխարհի քառակի չեմպիոնների դեմ թիմը դուրս չէր եկել նախապես պարտված, ու մրցակցի ահեղությունն ամենեւին չէր սարսափեցրել ՀՀ հավաքականի ֆուտբոլիստներին: Անգամ 10 հոգով թիմն այնպես խաղաց, որ նրանց նվիրվածության վրա դժվար էր կասկածել: Ու թեեւ մրցավարներից դժգոհելը ֆուտբոլում ճիշտ չէ, սակայն հանուն արդարության պետք է նշել, որ նրա գործողությունները եւ հատկապես Ալեքսանդր Կարապետյանի հեռացումն ազդեցին ընթացքի վրա: Խաղացողներն էլ հանդիպումից հետո բարձր գլխով հեռացան խաղադաշտից ու առանց խուսափելու պատասխանում էին պարտության վերաբերյալ լրագրողների հարցերին:
Այդ օրը երկրպագուները, իհարկե, հիասթափված էին, բայց այս անգամ արդյունքի (1:3), մրցավարության ու կորցրած 3 միավորների համար, այլ ոչ թե նրա, որ իրենց ֆուտբոլիստները ոչինչ չարեցին ու չկարողացան: Այդ խաղից երկրպագուները գնացին զգացողությամբ, որ թիմն իսկապես կարող է խաղալ ու մյուս տուրում էլ նույնն է անելու: Երեկ Բոսնիա եւ Հերցեգովինայի դեմ խաղում նրանք դա ապացուցեցին հենց սկզբից: Հոգեբանորեն պատրաստ էին նաեւ գոլ ընդունելուն ու չկոտրվեցին: 2 անգամ առավելությունը ձեռքից բաց թողնելուց հետո կարողացան հաղթանակի նժարը թեքել իրենց կողմը, չբավարարվեցին 1 գնդակի առավելությամբ ու ստեղծեցին նաեւ 4-րդը:

Այս հարցում իր մեծ ներդրումն ունեցվ թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Իտալիայի դեմ խաղից հետո նրան հարցեր կային, սակայն երեկ նա իր կարիերայի լավագույն հանդիպումներից մեկն անցկացրեց ազգային ընտրանու մարզաշապիկով: Դարձավ դուբլի հեղինակ, գոլային փոխանցում կատարեց Հովհաննես Համբարձումյանին, 4-րդ գոլի դեպքում էլ հենց նրա հարվածից հետո մրցակիցը պատահմամբ գրավեց սեփական դարպասը: Այսպիսով՝ ՀՀ հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն ընտրանու կազմում գոլերի քանակը հասցրեց 29-ի: Նրան այս ցուցանիշով ամենամոտը Յուրա Մովսիսյանն է, որն աչքի է ընկել 13 անգամ:
Այս խաղի ընթացքում մի քանի այլ խաղացողներ էլ բարելավեցին իրենց ցուցանիշները: Օրինակ՝ Տիգրան Բարսեղյանը գոլային փոխանցումների քանակով հավասարվեց բելգիացի Դրիս Մերտենսին ու ավստրիացի Մարսել Զաբիտցերին՝ 3: Առջեւում են հոլանդացի Մեմֆիս Դեպայը 5 եւ ֆրանսիացի Անտուան Գրիզմանը գոլային 4 փոխանցումով: Երեկվա խաղի հերոսներից մեկը՝ դարպասապահ Արամ Հայրապետյանը, նույնպես բարելավեց վիճակագրությունը: Բոսնիա եւ Հերցեգովինայի դեմ խաղում 7 սեյվ կատարեց՝ բոլոր խաղերում սեյվերի քանակը հասցնելով 32-ի: Այս ցուցանիշով նա լավագույն եռյակում է: 3-րդն է լրացուցիչ ցուցանիշներով: Համապատասխանաբար առաջին եւ 2-րդ տեղերը զբաղեցնող Հենրի Բոնելոն (Մալթա) եւ Էլիա Բենդետինին (Սան-Մարինո) նույնքան անգամ են փրկել իրենց թիմերին:
«Հանրապետականը» Հայաստան-Բոսնիա եւ Հերցեգովինա հանդիպման ժամանակ
Ֆուտբոլիստների նվիրվածությունն ու խաղի բարելաված որակն անտարբեր չեն թողնում երկրպագուներին: Նրանք գնահատում են դա: Թե Իտալիայի, թե Բոսնիա եւ Հերցեգովինայի դեմ խաղերում «Հանրապետականը» լեփ-լեցուն էր: Սեպտեմբերի 5-ին ներկա էր 13687, իսկ երեկ՝ 12457 հանդիսական: Նրանք մեկ մարդու նման մինչեւ վերջին րոպեներն աջակցում էին ֆուտբոլիստներին: Վերջիններս ընդգծում են, որ դա իրենց համար շատ կարեւոր է:
«Մենք այստեղ ուրիշ ոչ մի բանի համար չենք խաղում, կարեւորը մեզ հավատան»,- երեկ հանդիպումից հետո ասաց շատ էմոցիոնալ Արամ Հայրապետյանը:

Բոսնիա եւ Հերցեգովինայի նկատմամբ տոնած հաղթանակն ՀՀ-ի համար 10-րդն էր, որում կարողանում է 4 անգամ գրավել մրցակիցների դարպասը: Նախորդ 9 դեպքերում՝ ընկերական եւ պաշտոնական խաղերում, 1 խաղում 4 անգամ կարողացել է գրավել Անդորրայի, Սլովակիայի, Լիտվայի, Դանիայի,ԱՄԷ-ի, Էլ Սալվադուրի, Բելառուսի դարպասները, ինչպես նաեւ 2 անգամ էլ 4-ական գնդակ է ուղարկել Մակեդոնիայի դարպասը:
Եվրո 2020-ի որակավորման փուլում եզրափակիչ փուլի ուղիղ ուղեգիր են տալիս առաջին եւ 2-րդ տեղերը: Այս հաղթանակով ՀՀ-ն միավորների քանակը հասցրեց 9-ի ու ընտրական J խմբում 3-րդն է: 3 միավորով է զիջում ուղեգիր տվող 2-րդ հորիզոնականին, որը 12 միավորով զբաղեցնում է Ֆինլանդիան: Երեկ խմբի միանձնյա առաջատար Իտալիան 6-րդ խաղում 6-րդ հաղթանակը տարավ հենց 2-րդ ֆինների նկատմամաբ (2:1)՝ հնարավորություն տալով ՀՀ-ին մոտենալ անմիջական մրցակցին ու մնալ ուղեգրի համար պայքարում:
Երեկ խմբի 3-րդ խաղում Հունաստանը կրկին սայթաքեց: Միավորներ կորցրեց անհույս հետնապահի՝ Լիխտենշտեյնի դեմ խաղում (1:1): 6 տուրերից հետո J Խումբն ունի հետեւյալ տեսքը.
1.Իտալիա 18 միավոր
2.Ֆինլանդիա 12 միավոր
3.Հայաստան 9 միավոր
4.Բոսնիա եւ Հերցեգովինա 7 միավոր
5.Հունաստան 5 միավոր
6.Լիխտենշտեյն 1 միավոր
Ընտրական փուլի հաջորդ 2 տուրերը կկայանան մյուս ամիս: Հոկտեմբերի 12-ին ՀՀ-ն կհյուրընկալվի Լիխտենշտեյնին, իսկ 15-ի կարեւորագույն հանդիպում կանցկացնի Ֆինլանդիայի հարկի տակ: Ընդհանուր առմամբ որակավորման փուլոմ այս ենթախմբում մնացել է 4 տուր, որոնցից միայն մեկը ՀՀ-ն կանցկացնի տանը: Նոյեմբերի 15-ին կընդունի Հունաստանին: Վերջին տուրի շրջանակներում էլ՝ նոյեմբերի 18-ին, կգնա Իտալիա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT