Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին վստահ է, որ ՀՀ հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն իրեն լավագույնս կդրսեւորի Իտալիայի առաջնությունում: Այս մասին նա նշեց այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Եվրո 2020-ի ընտրական փուլի Հայաստանի դեմ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Ֆուտբոլիստը հիշեց Մխիթարյանի դեմ անցկացրած իր վերջին հանդիպումը:

- Գիտե՞ք, որ ՀՀ հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը տղափոխվել է «Ռոմա»: Ըստ Ձեզ՝ նա կարո՞ղ է առանցքային դառնալ «Ռոմայում» եւ ընդհանրապես Իտալիայի առաջնությունում:

- Բնականաբար գիտեի Հենրիխի տեղափոխության մասին: Նա եվրոպական մակարդակում մեծ խաղացող է: Նրա հետ մի քանի անգամ հանդիպել եմ: Հիշում եմ մեր վերջին հանդիպումը, երբ նա «Շախտյորում» էր: Կարծում եմ՝ Իտալիայի առաջնությունում ընտելանալը դժվար է, բայց Հենրիխի պես ֆուտբոլիստն իր տեղը կգտնի եւ հաջողությամբ կխաղա:

- Ի՞նչի ազդեցույուն կունենա Ջորջիո Կյելինիի բացակայությունը, որը վնասվածք է ստացել:

- Կյելինին մեծ փորձ ունի եւ մեզ շատ էր օգնում ծանր պահերին: Տեղեկություն ունենք, որ նա վիրահատվել է ու ապաքնվում է: Մաղթում ենք հաջողություն: Հույս ունենք, որ շուտով կմիանա մեզ, նա մեզ պետք է: Հաջողություն եմ մաղթում նաեւ այն տղաներին, որ մեզ հետ են: Պատրաստվում ենք վաղվա խաղին:

- Մասնակցել եք ՀՀ ու Իտալիայի միջեւ 2012-ին կայացած խաղերին: Ի՞նչ հիշողություններ կան այդ խաղերից եւ ի՞նչ կարծիք ունեք ՀՀ ներկա հավաքականի մասին:

- 2 ծանր խաղ ենք ունեցել Հայաստանի հավաքականի հետ: Շատ լավ հիշում եմ: Մասնավորապես Երեւանում մենք կարողացանք հաղթանակ կորզել միայն վերջին 10 րոպեներին, 1 գոլն էլ խփել էինք 11-մտրանոցից: Շատ դժվար հանդիպում ստացվեց նաեւ Նեապոլում, որտեղ խաղն ավարտվեց 2:2: Ինչ վերաբերում է ՀՀ այսօրվա հավաքականին, շատ լավ խաղ է անցկացրել Հունասանի դեմ: Ես վստահ եմ, որ նրանք կավելացնեն մեր դեմ խաղում: Պետք է լինենք շատ ուշադիր եւ կազմակերպված:

- Իտալիայի հավաքականն ավելի հարձակվողական է դարձել:

- Այո՛, նաեւ Իտալիայի առաջնությունում հարձակվողական ֆուտբոլն ավելի շատ է, քան նախկինում: Բայց մենք չենք անտեսում պաշտպանությունը: Ամբողջ թիմով պետք է հարձակվել եւ պաշտպանվել:

- Իտալիայի առաջնությունում այժմ օտարեկրացիների թիվն ավելի է, քան նախկինում: Դա չի՞ անհանգստացնում:

- Եթե կանհանգստացնի, ապա մարզչին: Իրականում իտալացի երիտասարդները, որոնք նախկինում ավելի շատ էին խաղում Իտալիայի առաջնությունում, հիմա ավելի շատ են խաղում Իտալիայից դուրս: Դա էլ է հնարավորություն: Պետք չէ սարսափել այս ամենից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2942 դիտում

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները