Նախքան «Դվին» հասնելը՝ հարսանքավորները նաեւ գառի մսով խաշլամա եւ խաշած ձու են կերել. ռեստորանի տնօրեն

Օգոստոսի 30-ի երեկոյան Գյումրու «Դվին» ռեստորանում տեղի ունեցած մասսայական թունավորման դեպքն ինչի հետեւանք է՝ պարզ կդառնա առաջիկա օրերին՝ փորձաքննությունների ավարտից հետո: ՀԺ-ի հետ զրույցում ռեստորանի տնօրեն Սարգիս Սարգսյանն ասաց, ինքն առաջին շահագրգիռ անձն է, որը սպասում է, որ խիստ հրատապ կարգով պարզվեն դեպքի հանգամանքները:

«Պատճառն ինձ ավելի շատ է հետաքրքիր եւ ուզում եմ իմանամ, թե ինչի հետեւանք էր կատարվածը: Ամենաառաջինը ես եմ կանգնել էդ համապատասխան մարմինների կողքը, սանէպիդ, ոստիկանություն, քննչական, սննդի տեսչություն եւ այլն, ասել եմ, որ ինձ պետք է որ ամեն ինչից նմուշ վերցնեք: Ամեն մանրուքից, դանակ, պատառաքաղ, տախտակ, հաց, որ եթե կա շեղում մեր սննդի մեջ, հասկանանք՝ որտեղի՞ց  է: Ես պետք է հասկանամ, թե մեր ռեստորանում ինչ է կատարվել: Վստահ ասում եմ, մենք օգտագործում ենք բացարձակ բարձր որակի սնունդ: Դա կարող են փաստել մեր բոլոր փաստաթղթերը, որոնցով որ ես տարբեր ընկերությունների հետ աշխատում եմ: Ես 6-րդ տարին է՝ տնօրեն եմ, ոչ մի անգամ էս ռեստորանում շեղում չի եղել»,-վստահեցրեց ռեստորանի տնօրենը:

Ըստ Սարգիս Սարգսյանի՝ հարսանքավորների ինքնազգացողությունը սկսել է վատանալ իրենց մոտ հասնելուց կարճ ժամանակ անց՝ 2.5-ից 3 ժամվա ընթացքում: Սարգիսն ասում է՝ խոսել է հանրապետության լավագույն մասնագետների հետ, ներկայացրել իրավիճակը: Ասել են՝ սննդային թունավորման նշանները 6 ժամում են ի հայտ գալիս․

«Հայաստանի մասշտաբով բարձր կարգի մասնագետների հետ եմ խոսել, մեզ բացատրել են, որ եթե մարդը կթունավորվի, 6 ժամ ի հայտ չի գալիս այդ թունավորումը: Բայց մեր մոտ իրենք 2.5-3 ժամ նստելուց հետո սկսեցին կամաց-կամաց վատանալ: Չեք պատկերացնե՝ ստեղ ինչ կկատարվեր: Հետո իրենք տեղափոխվեցին հիվանդանոց: Բուժօգնություն ստացել, գիշերն էլ տներն են գնացել, մի քանի հոգի է մնացել»:

«Դվին»-ի տնօրենն ասում է՝ նույն օրը նույն ժամին հանդիսությունների սրահի մյուս 2 սրահներում էլ է հավաքույթ եղել: 3 սրահներին էլ նույն սնունդն է տրամադրվել, նույն աղցանները, նույն խորավածը: Թունավորվել են միայն հարսանքավորները: «255 հոգի մարդ են եղել էդ զալի մեջ, եւ ես ունեցել եմ երկու ուրիշ հավաքույթ, էն երկու դահլիճներն էլ են միջոցառումներ եղել, 80 եւ 60 հոգանոց: Բոլորը նույն սնունդն են կերել, 3 դահլիճներին էլ բացարձակ նույն սնունդն է մատուցվել: Էն 2 դահլիճից ոչ մի բան, ոչ մի պատահար, նույն աղցանն ու խորովածն են կերել, իսկ էս մեկից էսպիսի բան: Հենց սա է տարօրինակ: Հիմա ես էսպես հարցական նշանի պես ման գուկամ: Տեսնեմ, թե որտեղից ինչ է դուրս գալիս: Ես մասնագետներին հարցրել եմ, օրինակ, եթե պատասխանը գա, որ ասենք աղցանից է, ասենք հավով սալաթից է, կկարողանա՞ն ասել, թե աղցանի մեջի հատկապես որ մթերքից է: Հավի մսից է, սմետանից է, մայոնեզից է, թե ինչ-որ այլ բանից է: Ասել են, այո, հնարավոր է: Հիմա եթե ասեն, թե ենթադրենք սալաթի մեջի մայոնեզից է, ի դեպ, բոլորը դրա վրա են կասկածում, ես էլ կկանչեմ էն ֆիրմային, որից ստանում եմ մայոնեզը, իսկ ես դա վերցնում եմ միայն հայտնի Calve-ից, կասեմ, ախպեր ջան, արի, քու ապրանքից էսպես պատմություն է բացվել»,-ասաց տնօրենը:

Հնարավո՞ր է, որ հարսանքավորները նախքան «Դվին» հասնելն են ինչ-որ բան կերել, որը կարող էր թունավորման պատճառ դառնալ: Տնօրենն այս հարցին պատասխանեց, որ ոչ միայն հնարավոր է, այլ կա նման բան: Պարզվում է՝ հարսանքավորները նախքան հարսանյաց սրահ հասնելը գառի խաշլամա ու խաշած ձու են կերել․

«Իրենք տանը կերել, եկել են, նկարահանումներ կան, փաստեր կան: Մեր նկարահանման խումբը, որը եղել է իրենց հետ առավոտից մինչեւ իրիկուն, դրանք ամբողջը կան: Մի հետաքրքրիր էսպիսի նրբություն կա: Իրենք առավոտյան 11:30-ին իրանց տանը 100 հոգանոց սեղան են գցել, որի վրա դրված է եղել գառի մսից պատրաստված խաշլամա ու խաշած ձու: Ինձ թվում է՝ ուտելիքները խառնել են իրար, վերջում էլ էսպես ստացվեց: Իրանք 11:30 Փոքր Արթիկում են կերել դա, Թալինի շրջանի գյուղ է: Էդ խաշլաման ու ձուն կերել են, հետո մեքենաներով շարասյունը էդքան ճանապարհը եկել է, սիգնալներ, պատուհանները բաց, մեքենաներից կախ ընկնել եւ այլ, եւ այլն: Հիմա սա էլ  կարող է պատճառ հանդիսանալ: Միգուցե գառի միսը կերել են, վրայից էլ հավով սալաթ են կերել, ու խնդիր է եղել: Բայց թե մեր ռեստորանում է դեպքը եղել, բնական է, գտնում ենք, որ մենք ենք պատասխանատու»,-ՀԺ-ին ասաց ռեստորանի տնօրենը:

Այն, որ հարսանքավորները ձու են կերել, ըստ տնօրենի, ակնհայտ է եղել: «Իրանց փսխումների հետեւանքը մենք տեսանք մեր ռեստորանում, հիվանդանոցում էլ է եղել, դրանց մեջից ձու է հայտնաբերվել: Իսկ մեր մոտ ձու գոյություն չունի: «Դվին»-ն ընդհանրապես ձու չի օգտագործում, հանված է սննդակարգից՝ նման դեպքերից խուսափելու համար»:

Հիմա ռեստորանի տնօրենը սպասում է փորձաքննությունների պատասխաններին: Նշենք, որ «Դվին» հանդիսությունների սրահի գործունեությունը ժամանակավորապես կասեցված է:

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 279 հոդվածի հատկանիշներով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մասսայական թունավորման դեպքը գրանցվել էր օգոստոսի 31-ին։ Հոսպիտալացվել էր 46 մարդ, որոնցից 9-ը երեխաներ էին:

Տպել
19067 դիտում

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը