Գյումրու «Դվին» ռեստորանում զանգվածային թունավորման պատճառով հոսպիտալացվել է 46 քաղաքացի, որոնցից ինը՝ երեխաներ

Երեկ երեկոյան 21։35-ից հետո Գյումրու «Դվին» հարսանյաց սրահից թունավորման ախտանիշներով՝ սրտխառոնցով, փսխումներով Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոց է դիմել ընդհանուր առմամբ 46 հիվանդ, որոնցից 9՝ երեխաներ։ Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց հիվանդանոցի տնօրեն Կարինե Տոնոյանը։

Նա ասաց, որ նախ մեկ-երկու քաղաքացի է դիմել հիվանդանոց, հետո արդեն շատացել են դիմողները, բոլորը եղել են հարսանքավորներ։

Թե որ սննդամթերիքից են թունավորվել հրավիրյալները՝ դեռ պարզ չէ։ Հիվանդանոցի տնօրենն ասաց, որ հյուրերը տարբեր բաներ են կերել, հիմնականում բողոքել են խոզապուխտից, հնարավոր է՝ թունավորվել են նաեւ աղցաններից։ Ինչպես մեր զրույցում նշեց Տոնոյանը՝ սանիտարական ծառայությունը վերցրել է սննդի նմուշներ, ուսումնասիրությունից հետո կպարզվի՝  սննդամթերի որ տեսակից է եղել թունավորումը։

Հիվանդանոցում գիշերը բոլոր հիվանդները ստացել են առաջին բուժօգնություն, ստամոքսի լվացում, աղիների մաքրող հոգնա, եւ այլն։ Թունավորվածների մեծ մասի առողջական վիճակը լավացել է, նրանք վերադարձել են տուն։ Կարինե Տոնոյանը փոխանցեց, որ այս պահին հիվանդանոցում է երեք հիվանդ, մեկը՝ երեխա, երկուսը՝  մեծահասակ։ Նրանց վիճակը բարելավվում է, բայց կա բուժումը շարունակելու անհրաժեշտություն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրու Դվին հարսանյաց սրահում երեկ երեկոյան հարսանիքի ընթացքում զանգվածային թունավորման դեպք է արձանագրվել: Հարսանիքը դադարեցվել է, հարսանքավորները հոսպիտալացվել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց: Մինչ այս պահն էլ նոր մարդիկ են դիմում բուժօգնության: ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, պատահական անցնելիս է եղել տարածքով, նկատել է, որ սրահի մոտ անսովոր կուտակումներ ու աշխուժություն է: Մեքենայից իջել, մոտեցել է: Տեղում պարզվել է, որ վատ ինքնազգացողությամբ մարդիկ կան: «Սկսեցին զանգել շտապօգնություն: Անընդհատ զանգում էին, որովհետեւ անընդհատ մարդիկ էին վատանում: Հետո եկան ոստիկաններն ու հարսանիքը դադարեցրեցին: Հենց ոստիկաններն էլ սկսեցին տուժածներին հիվանդանոց տեղափոխել: Շտապօգնությունը չէր հասցնում: Ներկա պահին ինֆեկցիոն հիվանդանոցում 29 թունավորված կա, 6-ը երեխաներ են»,-ասաց Կարեն Սարուխանյանը:

Թունավորվածների մեծ մասը կանայք եւ երեխաներ են: Սնունդն ամբողջությամբ ռեստորանն է տրամադրել: Հարսանքավորները միայն պահանջված գումարն են վճարել: Տղայի կողմը Փոքր Արթիկից է, հարսը Մուսայելյանից է: Հարսն ու փեսան այս պահին դեռ թունավորվածների թվում չեն:

Թունավորման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 279 հոդվածի հատկանիշներով: «Կատարվում է նախաքննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, տարբեր սննդատեսակներից նմուշառումներ են առգրավվել, նշանակվել են նաեւ սննդային եւ այլ փորձաքննություններ: Նախնական վարկածը սննդային թունավորումն է, բայց թե ո՞ր սննդից, այդ հարցերի պատասխանը կտա փորձաքննական եզրակացությունը: Մեր նախնական տվյալներով ամբողջ սնունդը մատուցվել է ռեստորանի կողմից»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանը:

Տպել
4049 դիտում

Covid-19-ի հետազոտման շարժական լաբորատորիան կգործարկվի այսօրվանից՝ հետազոտելով 99 տոկոս ճշտությամբ

Մահվան դեպքն արձանագրվել է Արտաշատի բժշկական կենտրոնում. պացիենտը եղել է 93 տարեկան

Աշխարհահռչակ Ռոնալդինյոն 1.6 մլն դոլար գրավ է վճարել, որ բանտում մնալու փոխարեն տնային կալանքի ենթարկվի

Այսօր ունենք կորոնավիրուսի 28 նոր դեպք. գրանցվել է 1 նոր մահ. վարչապետ

Կորոնավիրուսով վարակված արցախցու հետ շփված 20 անձ է մեկուսացվել, ինքնամեկուսացած է ամբողջ գյուղը

ՌԴ-ն արտահանձնում է Ալրաղացի Լյովիկ մականունով հայտնի Լեւոն Սարգսյանին

Հայկական դուդուկը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում գրանցվել է 2008 թվականին․ ԿԳՄՍՆ

Պայթյուն թուրքական ռազմարդյունաբերական ընկերության գործարանի տարածքում. 3 վիրավոր կա

Հրդեհ Ագարակ գյուղում. տուժածներ չկան

6 ժամով լույս չի լինելու Վայոց ձորի մարզի մի մասում

Բեռնատար ավտոմեքենան Մեծ Մասրիկ գյուղի մոտ շրջվել է. վարորդը տեղում մահացել է

Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը՝ դժվարանցանելի

Հրդեհ Աշտարակ քաղաքում. այրվել է վագոն-տնակ

Չգնահատված հանճարներն ու սադրիչները երկրորդ ճակատ են բացել իշխանության դեմ. Լեւոն Տեր-Պետրոսյան

56 նոր պլանշետ է տրամադրվել Լոռու մարզին հեռավար դասապրոցեսն անխափան իրականացնելու նպատակով

Լրատվական կայքերում վիճակաղերի գովազդն իրականացնել 21։00-ից մինչեւ 06։00-ն․ ֆինանսների նախարարության նախագիծը

Աշխարհում մնացել է 18 պետություն, որտեղ պաշտոնապես չի գրանցվել կորոնավիրուսի որեւէ դեպք

Գեղարքունիքի մարզի որոշ համայնքների աղբավայրերում կատարվում են հողածածկման աշխատանքներ

56 համակարգչային տեխնիկա է հատկացվել Արմավիրի սոցիալապես խոցելի խմբերում գտնվող ընտանիքների երեխաներին

Կրակային պատրաստության պարապմունքներ են անցկացվել. ՊՆ