Ես ապշած եմ դատաքննության ընթացքից, ինձ թվում էր դատարաններն արդեն ավելի լավ պետք է աշխատեն. Գ. Խաչատրյանի պաշտպան

30/08/2019 schedule22:09

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին քիչ առաջ կալանավորելու որոշում է կայացվել: Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ընթացող քննությունը ձեւական քննություն է եղել՝ որոշումն անպայման բողոքարկվելու է.

«Որեւէ հակափաստարկ անհնար էր ներկայացնել, մենք հույս ունեինք, որ դատարաններն արդեն ավելի օբյեկտիվ են  աշխատում, բայց, փաստորեն, այս 3 օրերի դատաքննությունն ընդամենը ձեւական բնույթ էր կրում, որովհետեւ առհասարակ նշանակություն չուներ, թե կողմերը ինչ հիմնավոր փաստարկ էին ներկայացնում եւ հակառակ կողմն ինչ հակափաստարկն էր ներկայացնում:

Առհասարակ կալանավորումն ամենախիստ սահմանափակման միջոցն է: Ինչո՞ւ են կալանավորում, որովհետեւ վախենում են, որ կարող է մեղադրյալը թաքնվել, փախչել: 6 ամիս շարունակ  Գագիկ Խաչատրյանը ստորագրությամբ ազատ արձակման գրություն է ունեցել (ՀՔԾ-ում քննվող քրեական գորի շրջանակում): Այսքան ժամանակ դատարանը մտավախություն չուներ եւ հանկարծ ունեցավ, որ կարող է մեղադրյալը թաքնվե՞լ, այսքան ժամանակ որ չի թաքնվել, հիմա՞ պետք է թաքնվեր: Էդ մարդն անգամ Երեւանից հասել է Ծաղկաձոր, մասնակցել խուզարկություններին, եթե փախչելու մտադրություն ունենար, չէր անի: Էլ չասեմ, որ այդ օրը առավոտից կալանավորելու որոշման մասին տեղյակ ենք եղել, հիմա այն, ինչ ներկայացվում է, ընդհանրապես կապ չունի դատաքննության հետ: Մեր փաստարկներից որեւէ մեկին անդրադարձ չի եղել, որովհետեւ չեն կարողացել հերքել, բայց դատարանը կայացրեց այն որոշումը, որը կայացրեց»,-ասաց պաշտպանը:

Երեմ Սարգսյանը նաեւ հայտնեց, որ պաշտոնավարման ընթացքում Գագիկ Խաչատրյանի կողմից գույքի իրացման խախտումների մասին է խոսվում.

«Մենք առարկայորեն հիմնավորեցինք մանրամասն, որ նման խախտում չի եղել, իսկ եթե անգամ ամենացածր օղակի աշխատողների կողմից նման խախտում է եղել, Գագիկ Խաչատրյանը դրա հետ որեւէ կապ չի ունեցել: Այն, ինչ ներկայացվել էր որպես մեղադրանք, ցանկացած հիմնարկի ղեկավարի կարելի է ներկայացնել՝ ասելով դու եթե ղեկավարել ես, դու պետք է իմանաս, թե ինչ է եղել»:

Պաշտպանի խոսքով՝ ինքն ապշած է դատարանի կայացրած որոշումից եւ ընթացած դատաքննությունից.

«Ինձ թվում էր, թե դատարաններն ավելի արդար եւ անկողմնակալ պետք է դարձած լինեին: Դատարանն անում է այն, ինչ ակնկալում են իրենից: Էս պահին մի բան կֆիքսեմ հստակ՝ դատարանի որոշման մեջ բացակայում են հիմնավորումները, թե ինչի համար է Գագիկ Խաչատրյանը կալանավորվել: Ես պնդում եմ, որ մեր փաստերն ավելի հիմնավոր են ու դատարանն անգամ չի կարողացել դրանք հերքել, այլապես այլ որոշում կկայացներ»:

Լրագրողների հարցին ի պատասխան, թե կա՞, արդյոք, քաղաքական ենթատեքստ կալանավորման որոշման հետեւում, Երեմ Սարգսյանն ասաց.

«3 օր ծանրաբեռնված ու առանց դադարի աշխատել ենք, անգամ գիշերները, փաստաբանական խմբի մյուս անդամների հետ կքննարկենք եւ կհասկանանք, թե կա՞ արդյոք որոշման հետեւում քաղաքական ենթատեքստ: Մենք անպայման կբողոքարկենք դատարանի որոշումը եւ հույս ունեմ կհասնենք արդար դատաքննության»:

Հիշեցնենք, այսօր ավելի վաղ կալանավորվել էր նաեւ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը:

Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման եւ առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու համար: Իսկ Կարեն Խաչատրյանը՝ առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու համար։ Ազգային անվտանգության ծառայությունը Խաչատրյանին, ինչպես նաեւ նրա եղբորորդուն ձերբակալել էր օգոստոսի 27-ի երեկոյան: Նույն օրն ավելի վաղ Խաչատրյաններին պատկանող տարածքներում խուզարկություններ էին կատարվել:

Քրեական գործը վերաբերում է Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում կատարված ենթադրյալ հանցագործության դեպքերին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2778 դիտում

ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից

Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է

Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ

Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը

Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը

Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ

Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը

Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է

Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել

Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը

Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս

Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը

Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ

Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին

Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ

Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը

Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները

Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է

Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին

Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել

Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների

Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական

Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ

Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ

Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ

Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին

Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա

Աշտարակում կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը. այն չի պաշտպանվել կեղտի կուտակումից, բորբոսից

Հայաստանում զբոսաշրջային այցելությունները հունվար-հունիս ամիսներին եղել են ռեկորդային. Պապոյան

ՀՀ-ի տիրապետմանն է վերադարձվել 4 միլիարդ 5798 միլիոն դրամ արժեքով հողամաս. վարչապետ

Մակրոնը և Սիրիայի նախագահ Ահմադ ալ-Շարաան այցելել են Դամասկոսի Ումայադ մզկիթ. տեսանյութ

Փրկարարները Երևան-Սևան ավտոճանապարհին հարկադիր քարաթափում են իրականացրել

Բելգիայի հավաքականը ԱՄՆ-ի դեմ 4-րդ գոլը նշել է՝ կրկնելով Դոնալդ Թրամփի հայտնի պարը. տեսանյութ

Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանի ափի 1215 քմ հողամասի կառուցապատումը

Հետապնդումը կարող է լինել քաղաքական, եթե այն քաղաքական գործչի նկատմամբ է. Ծառուկյանը բիզնեսմեն է. Իոաննիսյան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Սիրիա

Ռոնալդուն չի կարողացել զսպել արցունքներն իր թիմի՝ Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո. տեսանյութ

Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում. Ալիև