Երևան
12 °C
«Սպայկա» ընկերությունը վերջին 3 ամիսներին հարյուր հազարավոր դոլարների կորուստ է կրել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց «Սպայկա» ընկերության կայուն զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ օրերս ընկերությունը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ հայկական դեղձով բեռնված բեռնատարները երկու օր է՝ կանգնած են Վերին Լարսի անցակետում: Բեռնատարներին նշանակել են մաքսային զննում, սակայն Վերին Լարսի մաքսակետի այն տարածքը, որտեղ բեռնատարները պետք է ենթարկվեն մաքսային զննման ապահոված չէ շուտ փչացող ապրանքների պահպանման համար անհրաժեշտ պայմաններով եւ առաջին հերթին՝ շուտ փչացող ապրանքների (մրգերի, բանջարեղենների, պարենային ապրանքների) պահպանման համար սահմանված ջերմաստիճանային ռեժիմով: Նման պայմաններում մաքսային զննման դեպքում բեռնափոխադրվող գյուղմթերքը կորցնում է իր որակական հատկանիշները մինչև սպառողին հասնելը՝ մեծ վնասներ հասցնելով արտահանողներին:
Թեմայի վերաբերյալ այսօր Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ օգոստոսի 26-ի գիշերվա դրությամբ Վերի Լարսի անցակետում հայկական դեղձով բեռնված մեքենաների զննումն ավարտվել է, եւ բեռնատարները դուրս են եկել մաքսակետից:
Կարեն Բաղդասարյանը անդրադառնալով խնդրին մեր զրույցում ասաց, որ այն կապված է ռուսական կողմի հետ. «Իրենք մաքսային զննման ռեժիմի տակ չեն կարողանում ապահովել ջերմաստիճանի պահպանման անհրաժեշտ պայմաններ: Այսինքն իրենք տարածքում ունեն պահեստ, որը բաց է եւ ունեն սառնարան, որն այդ բաց պահեստի վերջում է գտնվում: Իրենք դատարկում են մեքենաները բաց պահեստում՝ այսպես ասած չսառեցվող պահեստում, որոշ ժամանակով ապրանքը մնում է մինչեւ մաքսային աշխատողները գալիս նայում են, ինչը ժամեր է տեւում: Այսինքն ապրանքի հետ ջերմային տատանում է տեղի ունենում: Սա շատ լուրջ խնդիր է ոչ միայն մեր համար, այլեւ Հայաստանից գնացող բոլոր թարմ գյուղմթերքների համար, որը մաքսային զննում է անցնում: Գիտեմ, որ մեր կառավարությունը կապի մեջ է ռուսական կողմի հետ, բայց դա 1 օրում լուծվող խնդիր չի, նույնիսկ, եթե դրա վերաբերյալ որոշում կայացվի: Ինչքանով, որ տեղյակ եմ ռուսական մաքսային մարմիններին սպասարկող պահեստը մասնավոր պահեստ է, որը որ նույնիսկ պետական վերահսկողության տակ չէ եւ իրենք ստիպում են, որ այդ պահեստում ամեն ինչ կատարվի: Մենք Վլադիկավկազում պահեստ ենք վարձակալել, բայց քանի որ դա մաքսային ռեժիմի պահեստ չի, իրենք հրաժարվում են այնտեղ այդ գործողություններն անել եւ մենք ստիպված իրենց ընթացակարգով ենք շարժվում ու մեծ կորուստներ ենք ունենում: Մի բան էլ ասեմ. ջերմաստիճանի տատանումները մեզ մոտ ֆիքսվում է եւ մենք դա տրամադրում ենք հաճախորդներին: Նրանք էլ տեսնում են, որ տատանում է տեղի ունեցել եւ շատ հաճախ հրաժարվում են բեռից»:
Հարցին՝ ֆինանսական առումով որքա՞ն կորուստ եք կրել, Բաղդասարյանը պատասխանեց. «Հարյուր հազարավոր դոլարների: Մի քանի ամիս է՝ մաքսային գործողությունը խստացված ռեժիմով է կատարվում: Այն ժամանակ ասենք պատահականության սկզբունքով 20 կամ 10 մեքենայից մեկն էին ստուգում, հիմա բոլորն են ստուգում, ռենտգեն են անցկացնում: Ռենտգենը ցույց է տալիս, որ ամեն ինչ նորմալ է, բայց նրանք դարձյալ ստուգում են: Հիմնական խնդիրը կապված է ռուսական կողմի մաքսային մարմինների հետ: Իհարկե, իրենց իրավունքն է զննելը, բայց պետք է նաեւ պահպանվեն համապատասխան պայմանները: Մոտ 3 ամիս առաջ է սա սկսվել»:
Բաղդասարյանի խոսքով՝ ծիրանի սեզոնից սկսվեց ավելի խիստ ռեժիմով զննության անցկացումը. «Մենք դիմել ենք Էկոնոմիկայի նախարարությանը, իրենք զբաղվում են այս հարցով, բայց այն խնդիրը, որ իրենք չունեն պահեստ, նշանակում է, որ այս խնդիրն այդպես չի լուծվելու»:
Հարցին՝ կորուստի չափը կես միլիոն դոլարի հասնո՞ւմ է, Բաղդասարյանը պատասխանեց. «Այո, հասնում է: Հիմա մեզ մոտ հարց է դրված, որ միգուցե ճիշտ կլինի դադարեցնենք դեղձի մթերումը՝ մինչեւ հասկանանք ինչն է նման վերաբերմունքի պատճառը»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն
Կալանավորված անձանց թվի աճի միտումը պայմանավորված է ընտրական պրոցեսներում ընտրակաշառքների գործերով. Գալյան
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղությանը և համագործակցությանը նպաստող ներդրում
Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի քննարկմանը
ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի շուրջ 500 տոննա ցորեն
ՀԿԿ նախագահը դիմել է արդարադատության նախարարին՝ ընտրական հանցագործությունների դեմ օրենքը խստացնելու առաջարկով
Հայաստանը ողջունում է Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիրը. Նիկոլ Փաշինյան
Ռուսական ուժերը լայնածավալ հարձակում են նախաձեռնել Կիևի ուղղությամբ. հրդեհվել է Կիև-Պեչորյան հնագույն վանքը
Ավտովթար Վանաձոր-Ալավերդի ճանապարհին. կա տուժած
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել. այն տևել է շուրջ մեկ ժամ
Ինչու չի եղել որոշ ընտրատեղամասերում վերաքվեարկություն նշանակելու որոշում. ԿԸՀ նախագահը պարզաբանել է
Էլինա Ավանեսյանը՝ Զագրեբի մրցաշարի հաղթող
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
ԱՄՆ-Իրան պատերազմն ավարտված է, հրապարակվել է կնքված 14 կետանոց նախագիծը, կողմերը գոհ են. ինչ է ներառվում
Հրդեհ Ձորափի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում. այրվել է պահեստը
Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ
Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում
Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել
Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան
Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան
Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան
Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան
Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան
Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ
ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ
Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան
ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել
Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան
Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը
Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ
Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան
Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ
Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում
Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով
Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ
Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT