Զոդի կամրջի ողբերգական ավտովթարի գործով կալանավորված վարորդը ցուցմունք է տվել եւ մանրամասներ հայտնել

Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով կալանավորված Սողոմոն Հակոբյանը ցուցմունք է տվել եւ ասել, որ վթարից հետո իր ոտքերը կոտրված են եղել, ինքն այդ վիճակում նստած բավականին բաներ է տեսել, ասել է, որ հրդեհը շատ փոքր էր եւ ակնհայտորեն կարելի էր «Գազելի» ուղեւորներին օգնել։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Հակոբյանի պաշտպան Սեդա Սաֆարյանը։

Ողբերգական ավտովթարը տեղի էր ունեցել սույն թվականի հուլիսի 6-ին՝ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 54-րդ կիլոմետրի հատվածում՝ Արարատի մարզի Արարատ քաղաքի Զոդի կամրջի վրա. բախվել էին «Գազել», «Տոյոտա Հիլուքս» եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, ինչի արդյունքում հրդեհ էր բռնկվել «Գազել» մակնիշի ավտոմեքենայում, այնուհետեւ հրդեհը տարածվել էր «Տոյոտա Հիլուքս» մակնիշի եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներում: Ստացած այրվածքներից «Գազել»-ի վարորդը եւ 6 ուղեւորները մահացել էին: «Գազել»-ում գտնվող մյուս ուղեւորները, ինչպես նաեւ «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորները՝ ընդհանուր թվով 11 մարդ, մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին բժշկական կենտրոններ:

Վթարից  ժամանակ անց ձերբակալվել, ապա կալանավորվել էր «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդ Սողոմոն Հակոբյանը։ Նա մեղադրվում է ՀՀ քր. օր. 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ, պատժվում է ազատազրկմամբ՝ 4-10 տարի ժամկետով)։

Թեմայի վերաբերյալ մեր հարցերին է պատասխանել Սողոմոն Հակոբյանի պաշտպան Սեդա Սաֆարյանը։

- Տիկին Սաֆարյան, դուք պաշտպանում եք Սողոմոն Հակոբյանի շահերը։ Սույն գործով ի՞նչ նորություն կա։

- Նորություն չկա, պարզապես հիմա բազմաթիվ ապացույցներ ենք հավաքել, որպեսզի հասկանանք, թե վթարից հետո ինչու է այդպիսի իրավիճակ ստեղծվել, որովհետեւ վթարից բավական ժամանակ անց նոր հրդեհ է բռնկվել, մահերը, ըստ էության, բախման հետեւանքով չեն եղել։

Մենք հարցումներ ենք արել, փաստաթղթեր ենք պահանջել հրշեջ ծառայությունից, թե երբ են գնացել, ինչպիսի աշխատանքներ են տարել, ինչու են այս ծավալի վնասներ առաջացել, որովհետեւ մեր տրամադրության տակ ահագին փաստաթղթեր կան, որոնք շատ հանգամանքների մասին չփարատված են թողնում մեր կասկածները։ Նախաքննական մարմինն էլ ոչ մի միջոց չի ձեռնարկել դրա ուղղությամբ աշխատելու։ Կարծում եմ՝ 244 հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) չէին կարող իրեն մեղադրանք առաջադրել, քանի որ դեռեւս չեն պարզել, թե զոհերն ինչի պատճառով են եղել։

- Ձեր պաշտպանյալն ընդունո՞ւմ է առաջադրված մեղադրանքը:

- Հակոբյանը ցուցմունք է տվել եւ ասել, որ վթարից հետո իր ոտքերը կոտրված են եղել, ինքն այդ վիճակում նստած բավականին բաներ է տեսել, ասել է, որ հրդեհը շատ փոքր էր եւ ակնհայտորեն կարելի էր «Գազելի» ուղեւորներին օգնել։ Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու գործնական միջոցներ չձեռնարկվեցին մարդկանց արագ դուրս հանելու համար։ Այսինքն՝ այն, ինչ տեղի է ունեցել հետո, պետք է դառնա քննության առարկա, որպեսզի հասկանանք՝ ինչ է կատարվել։

- Ձեր պաշտպանյալի հետ խոսել եք, ի վերջո ի՞նչ հանգամանքներում է նրա մեքենան հարվածել «Գազելին»։

- Անկեղծ ասած՝ իմ պաշտպանյալը մինչեւ իր ուշքի գալը գրեթե ոչինչ չի հիշում։ Հիշում է, որ շատ մոտ են եղել ու հանկարծ տպավորություն է եղել, որ ինչ-որ բան վերցրել ու երկու մեքենաներն իրար է խփել։ Չի հասկանում՝ ինչպես է եղել։ Ըստ էության, արձանագրվել է, որ նա հատել է հոծ գիծը, եւ եթե հատել է, իհարկե դա բացարձակ մեղքի մասին չի խոսում, որովհետեւ այնպիսի տպավորություն են թողել, թե հանդիպակաց ճանապարհ է դուրս եկել, ինքը հանդիպակաց ճանապարհը մի փոքր հատել է։ Վթարի մեխանիզմի վերաբերյալ ոչինչ չենք կարող ասել, որովհետեւ երեք մեքենա իրար են հարվածել, ու չենք էլ կարողանում հասկանալ, փորձաքննություն չի արվել, որ հասկանանք՝ կարող  է միաժամանակյա հարված է եղել։ Սրանով է պայմանավորված, որ նման պատկեր է ստացվել։

Մենք դեռ չգիտենք՝ որ մեքենան է հարվածել։

- Իսկ քննությա՞մբ ինչ է պարզվել, մեղադրանքի ձեւակերպումն ինչպե՞ս է։

- Քննությամբ դեռ ոչինչ չի պարզվել, նշանակվել են ավտոտեխնիկական, հրդեհատեխնիկական եւ այլ համալիր փորձաքննություններ, եւ դրանից հետո նոր հստակ կլինի, թե ինչ է կատարվել, հետո, վերջին հաշվով, չգիտենք, թե որ մեքենան ինչ անսարքություն է ունեցել, եւ չգիտենք, թե «Գազելի» դուռն ինչու չի բացվել, որովհետեւ հարվածը, որը տեղի է ունեցել, դռան հետ կապ չունի, վարորդի կողմից է եղել. ինչո՞ւ դուռը չի բացվել, որ մարդիկ դուրս գան։ «Գազելի» տեխնիկական վերահսկողություն ապահովող մարմինը ի՞նչ է արձանագրել, այդ մեքենաները սարքի՞ն են եղել, թե՞ ոչ։ Շատ հարցեր կան, որոնց պատասխանները մինչեւ օրս չենք ստացել։

- Տիկին Սաֆարյան, Հակոբյանը նույնպես ծանր վնասվածքներ էր ստացել, հիմա ինչպե՞ս է առողջական վիճակը։

- Շատ վատ է, այրվածքները նույն մակարդակի մնացել են, չի կարողանում բուժվել, ճնշում ունի, առողջական վիճակը գնալով վատանում է։ Հիմա քաղաքացիական հիվանդանոցում է՝ «Արմենիա» բ/կ-ում, եւ տպավորություն է, որ առաջիկայում շտապում են իրեն տանել Դատապարտյալների հիվանդանոց, բայց ես կարծում եմ, որ այնտեղ ի վիճակի չեն նույն արդյունավետությամբ բուժել, ինչ քաղաքացիական հիվանդանոցում։ Շատ սխալ կլինի, որ նրան տեղափոխեն այս վիճակում։ Վիճակը կայուն ծանր է, եւ տեղափոխելու մտադրությունն արդարացված չէ, դա կնշանակի հիվանդին տանջել։

- Դուք Սողոմոն Հակոբյանին գրավով ազատելու միջնորդություն էիք ներկայացրել, ի՞նչ ընթացք ստացավ։

- Միջնորդությունը մերժվել է, այն զուգահեռ ներկայացրել էինք կալանքի քննության ընթացքում։ Երեւի առաջիկայում քննիչը նորից դատարան կմտնի, որպեսզի կալանքի ժամկետ երկարացնի, եւ կարծում եմ, բացի այն, որ Վճռաբեկ դատարան ենք դիմել եւ բողոքարկել այս կայացրած որոշումները, նաեւ այս մեղադրանքի շրջանակում չենք ընդունում հիմնավոր կասկածը՝ ծանր հետեւանքները Սողոմոնին վերագրելու առումով։ Դրանով պայմանավորված՝ կսպասենք նաեւ Վճռաբեկ դատարանի դիրքորոշմանը, բայց եթե վարույթ իրականացնող մարմինը կրկին մտնի ժամկետ երկարացնելու, մենք նորից կանդրադառնանք գրավի կիրառման հնարավորության հարցին։

- Քրեական գործով մի շարք փորձաքննություններ էին նշանակվել։ Դրանց եզրակացությունները ստացվե՞լ են, թե՞ ոչ։

- Փորձաքննությունները նշանակվել են մի տասը օր առաջ, անգամ չեն սկսվել, ուր մնաց՝ ավարտի մասին խոսենք։

- Տիկին Սաֆարյան, Հակոբյանի մեքենայում եղած ուղեւորները նրա հարազատնե՞րն են։

- Ուղեւորները եւ Հակոբյանը հարազատական կապ չունեն։ Ուրիշ մարդիկ են եղել, որոնց պատահականությամբ պետք է տեղափոխեր Երեւան։

- Իրենք ինչ-որ բան հիշո՞ւմ են դեպքից։

- Մեկն ասում է՝ քնած է եղել, մյուսը կիսատ-պռատ է ներկայացնում։ Կարող էին ուշադիր չլինել, երկար ճանապարհ է, Վայքից էին գալիս, չի բացառվում, որ ճանապարհին թմրած, քնած են եղել։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
22873 դիտում

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին