Երևան
12 °C
2012 թվականից գրված նամակը 7 տարի անց գզրոցից դուրս եկել, գործի է վերածվում: Խոսքը վերաբերում է Գյումրին ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ դարձնելուն: Քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր գրած նամակի, քաղաքի եւ պատմական շենք-շինությունները համաշխարհային ժառանգություն ճանաչելու մասին այսօր խոսեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների հետ:

Երեկվանից Գյումրիում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակույթի տնօրինության արտակարգ իրավիճակների կանխարգելման և հակազդման ստորաբաժանման ղեկավար Ջիովաննի Բոկկարդին եւ պատմական կառույցների սեյսմիկ անվտանգության հարցերի մասնագետ Անդրեա Ջիաննանտոնին: Շրջել են քաղաքում, այցելել Ձիթողցենց թանգարան, ծանոթացել գյումրեցու նիստ ու կացին, կենցաղին: «Մենք տպավորված ենք 19-րդ դարի կառույցներով, որոնք իրենց մեջ կրում են ավելի վաղ շրջանի տարրեր»,-լրագրողների հետ զրույցում ասաց Անդրեա Ջիաննանտոնին: Մասնագետի աչքից չի վրիպել, որ պատմական միջուկի շենք-շինությունները լուրջ վնասվածքներ ունեն, մի քանիսն անգամ փլված են: Բայց ասաց անհանգստանալ պետք չէ: «Գյումրու պատմական միջուկն ընդհանուր կառուցվածքով լավ վիճակում է: Դա առաջին տպավորությունս է: Բայց կան նաեւ կառուցվածքային թույլ կողմեր: Խնդիրը հիմնականում այդ կառուցվածքային էլեմենտների կապի մեջ է: Իմ տպավորությունն այն է, որ երբ ժամանակը գա կարողանալու ենք հեշտությամբ կարգավորել խնդիրը»:

Իսկ ե՞րբ կգա ժամանակը եվ գործընթացն ինչ տեւողություն ունի: Ջիովաննի Բոկկարդին հստակ պատասխան չուներ: «Ես չգիտեմ ինչ կարգավիճակում է գործընթացը, արդյո՞ք դուք նախապատրաստել եք անվանակարգային փաթեթը: Նախնական ցանկի համար նախատեսված ձեւաչափը լրացվում է մոտավորապես 1-2 ամսում, եւ ներկայացվում է համաշխարհային ժառանգության կենտրոն: Դրանից հետո ընդունվում է որոշում, որ դա ընդգրկված է ՀՀ համաշխարհային ժառանգության նախնական ցանկում: 2020 թվականի փետրվարի 1-ին չեմ կարծում, որ կհասցնեք այդ անվանակարգային փաթեթը ներկայացնել, ուստի պետք է խոսել 2021 թվականի մասին: Դրանից հետո, որ կներկայացվի համաշխարհային ժառանգությանը, կսկսվի արդեն գնահատման պրոցեսը, որը 18 ամիս է տեւում: Դա էլ եթե հաշվենք, կլինի 2022 թվականը»,- ընթացակարգը բացատրեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակույթի տնօրինության արտակարգ իրավիճակների կանխարգելման և հակազդման ստորաբաժանման ղեկավարը: Սամվել Բալասանյանն էլ տեղեկացրեց, շտապում է, քանի որ ներկա պահին Գյումրիում 1200 հատ պատմական շենք կա, որոնք տարբեր պատճառներով վնասված են:
Ծրագիրը երկու կարեւոր բաղադրիչ ունի: Նախ ՀՀ-ն դեռ պետք է հիմնավորի, թե ինչի համար պետք է Գյումրու այդ կառույցները դառնան համաշխարհային ժառանգության մաս, ինչով են դրանք բացառիկ արժեք: Սամվել Բալասանյանը խնդիր չտեսավ այս հարցում: Ասաց իհարկե կհիմնավորենք, 5000 տարվա պատմություն ունենք, միայն թե պետք է մասնագիտական ուղորդում եւ իրականացվելիք քայլերի հաջորդականության մասին ուղեցույց լինի:
Ուղեցույցը կա, ասացին հյուրերը: Հենց այդ առաքելությամբ էլ Գյումրիում են, որ կարողանան հնարավորինս աջակցել գործընթացում ներգրավվելու եւ հաջողության հասնելու հարցում: Ծրագրի երկրորդ բաղադրիչը եւս կարեւոր է: Այն վերաբերում է համաշխարհային ժառանգություն ճանաչվող կառույցների անվտանգության ապահովմանը:
«Շեշտը հատկապես աղետների ռիսկերի կառավարման վրա է դրված: Հայկական կողմը պետք է կարողանա պատասխանել այն հարցին թե ինչպես է պետությունը, կամ համայնքը պատրաստվում պահպանել պատմամշակութային ժառանգությունը, որ հաջորդ երկրաշարժը չկարողանա վնասներ հասցնել: ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ դառնալով նաեւ լրջագույն պարտավորություններ է ստանձնում տվյալ երկիրը կամ քաղաքը: Որպես օրինակ կարող եմ բերել քաղաքային համակարգումները, այսինքն կառուցապատումներն ինչպես պետք է արվեն, ինչ սահմանափակումներ կան, եւ այլն: Երկրորդ պարտավորությունը վերաբերվում է մարդկային եւ ֆինանսական ռեսուրսներին: Այսինքն, թե ինչքան մարդ եւ ինչքան ֆինանս է անհրաժեշտ տվյալ պատմամշակութային ժառանգությունը պահպանելու համար»,-լրագրողների հետ զրույցում բացատրեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչը:

Գյումրին ի՞նչ հավակնություններ ունի, հնարավո՞ր է, որ իսկապես դառնա ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ,-ՀԺ-ի հարցին Ջիովաննի Բոկկարդին պատասխան չուներ: Ասաց բարդ հարց եք տալիս: «Այս պահին կխուսափեմ որեւէ պատասխան տալուց, որովհետեւ դեռ մեկ օր եմ Գյումրիում, բայց պետք է ասեմ, որ երբ անվանակարգային փաթեթը ներկայացվում է, որոշումը համաշխարհային ժառանգության միջկառավարական կոմիտեն է ընդունում, որը 21 անդամ ունի: Բացի դրանից ՅՈւՆԵՍԿՕ-ի քարտուղարությունը որոշում չի կայացնում, դա կայացնում է միջկառավարական կոմիտեն: Բայց իմ անձնական կարծիքն այն է, որ Գյումրին հարուստ է պատմամշակութային ժառանգությունով, եւ առանձնահատկություններով: Յուրաքանչյուր երկիր իր անվանակարգային փաթեթն ունի: Ես որքան գիտեմ, Գյումրին դեռ ՀՀ նախնական անվանական փաթեթում ընդգրկված չէ»,-ասաց նա:


Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը եւս ցանկություն ունի Գյումրին տեսնել ՅՈւՆԵՍԿՕ-ի կազմում: Այս մասին հյուրերի հետ զրույցի ժամանակ ակնարկեց քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Ժոնաթան Լաքոտն ինչ դեր կարող է ունենալ գործընթացում, ՀԺ-ի հարցին Ջիովաննի Բոկկարդին պատասխանեց՝ ոչ մի: Կարճ ժամանակ անց, սակայն, կրկին անդրադարձավ հարցին: Ըստ Բոկկարդիի, ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանը գտնվում է Ֆրանսիայում, սակայն Ֆրանսիայի մաս չի կազմում: Առանձին կառույց է: Բայց դա չի նշանակում, որ պետք է բացառել Ֆրանսիայի՝ Հայաստանին օգնելու ցանկություն ունենալու հանգամանքը:
Հյուրերն ասացին՝ քանի դեռ Գյումրիում են առավելագույն չափով կփորձեն օգտակար լինել Գյումրին դեպի ՅՈւՆԵՍԿՕ տանելու համար: Միայն թե պետք է տեղի մասնագետներն արագ մտքերն ի մի բերեն, կազմեն պահանջվող փաստաթղթային փաթեթները, Գյումրու բոլոր թանգարաններում շրջեն հյուրերի հետ, լինեն նաեւ Շիրակի երկրագիտական թանգարանում: Դա ըստ քաղաքապետի, կարող է որոշիչ դեր ունենալ: Ջիովաննի Բոկկարդին եւ Անդրեա Ջիաննանտոնին Գյումրիում կմնան մինչեւ օգոստոսի 23-ը: Քաղաքի տոնին չեն մասնակցի, իրենց ծրագրում չկա:
Ներկա պահին ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում մոտ 250 քաղաք է ընդգրկված:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ուկրաինական հակամարտության լուծման ծրագիրը ավարտական փուլում է. որ 2 կետի շուրջ համաձայնել չի ստացվում և ինչու
Եպիսկոպոսաց ժողովը ձախողվել է. վեհարանը զավթած Կտրիճի օրերը հաշված են. Չախոյան
Գործընկերներս, ի պատիվ իրենց, տեղի չեն տալիս սադրանքին. Թունյանը Գյումրիից ուշագրավ դրվագ է պատմել
Տեղի է ունեցել երկու կարևոր իրադարձություն. Կտրիճը կորցրել է լեգիտիմությունը թե եկեղեցու ներսում, թե դրսում
Եթե ընդունեին առաջարկները, էսօրվա մեղադրողները թե Սերժի, թե Փաշինյանի հասցեին ողջ բողազով գոռալու էին դավաճան
Հարցը՝ «բա ուր է ժողովուրդը», ապացուցում է 80-90% աջակցություն խոստացող «սոցհարցումների» փուչ լինելը
Սա Աջապահյանի դաստիարակած հոգևորականն է. օր առաջ այս սարսափին պետք է վերջ տալ. Հարությունյանը՝ Տեր Նշանի մասին
Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ պատարագներից առաջ եկեղեցիներում երգչախմբերը կատարեն ՀՀ պետական օրհներգը. վարչապետ
Հոգևոր վերնախավը պայթյունավտանգ սպառնալիք է հոգևոր ու բարոյական արժեքների, ամբողջ Հայաստանի համար. Վարդապետյան
Եթե եկեղեցականներն այդպիսի գումարներ են աշխատում, ինչո՞ւ չպետք է հարկեր վճարեն. Սաֆարյան
Գարեգինն էդպես էլ չհասկացավ՝ 26 տարի մեջքով է եղել ժողովրդին, դեմքով՝ սիրելի հարուստ «վերնախավին». Առաքելյան
Քաղաքացուն անիծում է զուտ նրա համար, որ համաձայն չէ իր հետ. նույնը եղել է Կտրիճի իմացությամբ. Չախոյան
«Նզովյա՛լ, կտեսնես՝ ոնց են թաղում հարազատներիդ». Տեր Նշանն անիծել է իր հետ երկխոսող քաղաքացուն
Քելլոգը նշել է ուկրաինական կարգավորման 2 հիմնական թեմա, որոնց շուրջ որոշման հասնել չի հաջողվում
Գարեգին Բ-ն մտափոխվել է. Եպիսկոպոսաց ժողովը անորոշ ժամկետով հետաձգվում է
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ, եթե գտնվում եք հանրային տրանսպորտում․ վարքականոն վարորդների և ուղևորների համար
Վարչապետը երկրաշարժի 37-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Սպիտակ, Վանաձոր և Գյումրի. լուսանկարներ
Օդանավակայանում Գարեգին 2-րդի՝ «ու՞ր է ժողովուրդը» հարցը ցույց տվեց՝ նա սկսում է գիտակցել, որ «օգտագործվում է»
Եկեղեցու պառակտման սկիզբը դրվեց, երբ Կտրիճ Ներսիսյանը ժողովրդի ու Քոչարյանի միջև ընտրեց Քոչարյանին. Ռուբինյան
ՀՀ վարչապետը կադրեր է հրապարակել Գյումրու Յոթ վերք եկեղեցում տեղի ունեցած պատարագից
ԱՄՆ զինված ուժերը կսկսեն հարվածներ հասցնել ցամաքային թիրախներին՝ թմրավաճառների դեմ պայքարելու համար. Թրամփ
Մենք պետք է մեր ժողովուրդներին պատրաստենք խաղաղության. Հաջիև
Երևանում բախվել են ՀՀ նախագահի հաշվեկշռում գրանցված «Ռենո»-ն և «Հոնդա»-ն. կա տուժած
Ձյուն, մառախուղ. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
«Մանկական Եվրատեսիլ 2025»-ի հայաստանյան պատվիրակությունը Թբիլիսում է
Ղազախստանում Հայաստանի դեսպանը և Ակտյուբինսկի մարզպետը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր
Եկել է ժամանակը՝ հաջորդ պատարագը Մայր Աթոռում անցկացնելու. Ալեն Սիմոնյան
4-րդ դասարանի աշակերտների կողմից համադասարանցուն ծեծելու դեպքով ՆԳ նախարարը միջնորդագիր է ներկայացնելու ԿԳՄՍՆ
Պատարագից հետո ՀՀ բարձրագույն ղեկավարությունը Գյումրիում հարգանքի տուրք է մատուցել, ծաղկեպսակ զետեղել
Եկեղեցու տարածքից մեկ անձ հեռացվել է, ևս մեկը՝ տեղափոխվել ոստիկանություն. ՆԳՆ-ն մանրամասնել է
Տավուշի դպրոցներից մեկի հետնամասում 4-րդ դասարանցիները ծեծել են համադասարանցուն. վերջինս հոսպիտալացվել է
Ակտիվ ցիկլոն է ներթափանցել. ՀՀ ողջ տարածքում սպասվում են ձյան ու ձնախառն անձրևի տեսքով ինտենսիվ տեղումներ
Երկրաշարժի զոհերի հիշատակն ու Սուրբ պատարագը՝ Մխիթարյանի համար քաղաքական ակցիայի պատճառ
Հարգանքի տուրք Վանաձորում. ԱԺ նախագահը լուսանկարներ է հրապարակել
Քոչարյանը թասիբի է գցում, որովհետև այս տեսակին ձեռնտու է, որ գրոհեն, ընդհարում լինի, արյուն թափվի. Սարգսյան
Ուզում եմ հասկանալ` ինչո՞վ են խանգարում ուժային կառույցները, ինչ-որ ենթամշակույթ կրո՞ղ եք. Ալեքսանյան
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ԱՄՆ փոխնախագահի ընդունելությանը, հանդիպել Սիլվեստր Ստալոնեի հետ
Գյումրիի պատարագին մասնակցում են ՀԱԵ մի շարք եպիսկոպոսներ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը Գյումրու Յոթ վերք եկեղեցում է. մեկնարկում է սուրբ և անմահ պատարագը
ՀՀ վարչապետը Վանաձորում հարգանքի տուրք է մատուցել 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT