Երևան
12 °C
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, այսօր մեկնարկեց գործարար Մհեր Պողոսյանի մահվան գործով 25 տարի վաղեմության դատավճռի վերաբերյալ զինվորական դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը:
ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ պահանջելով նոր երեւան եկած հանգամանքի հիմքով բեկանել սպանության գործով կայացված դատավճիռը եւ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:
Էդուարդ Պողոսյանը 2018 թվականի հուլիսին ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ներկայացրել, որ 1994-ի ապրիլի 16-ին Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի տարածքում գործող ռեստորանային համալիրում վիճաբանության ընթացքում իր հորը՝ Մհեր Պողոսյանին, դիտավորյալ սպանել է Հրանտ Գրիգորյանը, որը ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի եղբորորդին է: Վերջինս այս գործով ընդամենը 1 տարվա ազատազրկման էր դատապարտվել զենքի հետ վարվելու կանոնների խախտման արդյունքում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ հասցնելու համար։
Հրանտ Գիրգորյանը այսօր նույնպես մասնակցում էր նիստին. նա օժտված է թե' մեղադրյալի, թե' ամբաստանյալի եւ թե դատապարտյալի կարգավիճակով:
Նիստի սկզբում քննարկվեց Մհեր Պողոսյանի որդու՝ Էդգար Պողոսյանի դիմումը իրեն սույն գործով տուժողի իրավահաջորդ ճանաչելու վերաբերյալ: Դիմումում Պողոսյանը նշել է հետեւյալը. «1994 թ.-ի ապրիլի 16-ին՝ ընդամենը 8 տարեկանում, ես զրկվեցի իմ հորից՝ Մհեր Պողոսյանից: Այդ ժամանակ, բնականաբար, չէի կարող հորս ու մեր ընտանիքի իրավունքները պաշտպանել դատարանում: 25 տարի է՝ սպասում եմ արդարադատությանը, ու այսօր, երբ նոր երեւան եկած հանգամանքների հիմքով վարույթ է հարուցվել եւ 25 տարվա վաղեմության դատավճիռը քննության նյութ է դարձել ՀՀ վերաքննիչ դատարանում՝ Ձեր նախագահությամբ, կարող եմ վերջապես արդարադատության իրականացման հույս ունենալ: Ուստի, խնդրում եմ ինձ տալ տուժողի իրավահաջորդի կարգավիճակ, որպեսզի կարողանամ լիարժեք օգտվել բոլոր դատավարական իրավունքներից՝ իրացնելով դրանք եւ որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ ճանաչել փաստաբան Զարուհի Մեջլումյանին, ում սույն թվականի հունիսի 3-ին արդեն իսկ լիազորել եմ ներկայացնել իմ շահերը հորս՝ Մհեր Պողոսյանի մահվան գործով: Խնդրում եմ չանտեսել լսված լինելու նաեւ մեր իրավունքը՝ ելնելով դատարանի մրցակցային լինելու եւ կողմերի հավասարության սկզբունքներից: Տուժող կողմն առանց այդ էլ տուժել է 25 տարի առաջ եւ 25 տարի շարունակ՝ չգտնելով արդարադատություն: Մենք դատարանում ասելիք ունենք, հետեւաբար մասնակցության եւ դիրքորոշում հայտնելու մեր իրավունքը խնդրում եմ իրացնել իրավունքի գերակայության ուժով»:
Գործով դատախազ Վահան Հարությունյանը չառարակեց, որպեսզի Պողոսյանը գործով ներգրավվի որպես տուժողի իրավահաջորդ՝ նշելով, որ կողմն իրավունք ունի օգտվել իրավահավասարության սկզբունքից:
Հրանտ Գրիգորյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը, սակայն, իր անհամաձայնությունը հայտնեց՝ նշելով, որ այս բողոքի քննության ընթացքում քրեական գործով վարույթ չի իրականացվում եւ որ այս քրեական գործով վարույթը ավարտված է եւ դատախազն այժմ բողոք է բերել, որպեզի վարույթը վերսկսվի: Դատավոր Մնացական Հարությունյանի դիտարկմանը՝ եթե շարժվենք այն տրամաբանությամբ, որ չկա քրեական գործի վարույթ, ապա ձեր ներկայությունն այստեղ եւս իրավաչափ չԷ, Հովսեփ Սարգսյանը համաձայնեց՝ նշելով. «Չկա որեւէ կարգավիճակ, քանի որ գործն ավարտված է: Այստեղ գործը վերաբացելու մասին է: Եթե մենք դատավարական կարգավիճակի առումով ենք քննարկում, ապա Հրանտ Գրիգորյանը այն ժամանակ եղել է մեղադրյալի, ամբաստանյալի, դատապարտյալի կարգավիճակում եւ այստեղ նրա շահերը շոշափվում են»:
Տեղում խորհրդակցելով՝ դատարանը որոշեց բավարարել Էդգար Պողոսյանի դիմումը եւ նրան սույն գործով ճանաչել տուժողի իրավահաջորդ:
Այնուհետեւ փաստաբան Զարուհի Մեջլումյանը նշեց, որ հնարավորություն չի ունեցել ավելի վաղ ծանոթանալու քրեական գործի հանգամանքներին, ուստի միջնորդեց հետաձգել նիստը: Հրանտ Գրիգորյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը, սակայն, առարկեց՝ ասելով, որ իր կարծիքով՝ տուժող կողմը գործի նյութերին ծանոթ է, նաեւ հղումներ է կատարում գործի նյութերից:
Դատարանը, այնուամենայնիվ, հետաձգեց նիստը՝ հնարավորություն ընձեռելով կողմերին ծանոթանալ նյութերին:
Ավելի վաղ դատախազությունը մանրամասն հաղորդագրություն էր տարածել, որից հաստատվում է մամուլում բացմիցս հրապարկված այն տեղեկությունը, որ սպանության մասին իմացել եւ լռել են նաեւ ՀՀ պաշտպանության նախարարությունում. մասնավորապես, ՊՆ-ից կեղծ փաստաթուղթ են տվել այն մասին, թե իբր Մհեր Պողոսյանը զոհվել է ծառայողական պարտականությունները կատարելիս, այն դեպքում, երբ Պողոսյանը զինվորական չի էլ եղել: Նշված փաստաթղթի տակ ստորագրել է ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Աստվածատուր Պետրոսյանը:
Մեր հարցին՝ վերոնշյալի առնչությամբ քննություն իրականացվում է, թե՝ ոչ, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ասաց, որ Է. Պ.-ի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով 2018թ. օգոստոսի 6-ին ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնատար անձի կողմից անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, կեղծում կատարելու դեպքի առթիվ: «Ներկայումս ընթանում է նախաքննություն, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում պարզելու Մ. Պ.-ի՝ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված լինելու վերաբերյալ տեղեկանքի հետ կապված բոլոր հանգամանքները»,- ասաց Աբրահամյանը՝ հավելելով, որ գործի շրջանակում դեռ կասկածյալի կամ մեղադրյալ դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա:
Մհեր Պողոսյանը, հիշեցնենք, սպանվել է 1994 թվականի ապրիլի 16-ին Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի տարածքում գործող ռեստորանային համալիրում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT