Իջեւանյան սադրանք․ նախկինների բացառիկ լկտիությունն ու երեսպաշտությունն ամենաապշեցուցիչն է

Այն, որ իջեւանյան դեպքերը նախապես լավ կազմակերպված էին, եւ սադրանքն ուղղված էր իշխանությունների դեմ, այլեւս որեւէ կասկած չի հարուցում։ Բայց ամենաապշեցուցիչն այն բացառիկ լկտիությունն ու երեսպաշտությունն է, որով նախկիններին սպասարկող քարոզչամիջոցներն ու «հանրային դեմքերը» մեկնաբանում են այդ իրադարձությունները՝ դրանք համեմատելով մարտի 1-ի դեպքերի հետ ու իշխանություններին մեղադրելով բոլոր մահացու մեղքերի մեջ։ Սրանք ձեւացնում են՝ իբր չեն հասկանում, թե ինչ է տեղի ունենում իրականում, եւ առանց հարցի մեջ «խորանալու»,  չտեսնված բութ համառությամբ նույն բանն են կրկնում՝ «էս ի՞նչ երկակի ստանդարտներ են, բա ինչի՞ Նիկոլ Փաշինյանին կարելի էր փողոց փակել, իրենց չի կարելի, բա ինչի՞ մարտի 1-ին կարելի էր ոստիկանների վրա հարձակվել, իսկ հիմա չի կարելի», եւ այլն։

Նման իրավիճակներում տրամաբանական փաստարկներ ներկայացնելն, իհարկե, անշնորհակալ գործ է (քարոզչական հիստերիայի հիմնական նպատակներից մեկը հենց առողջ բանականության ձայնը լռեցնելն է), բայց այնուամենայնիվ փորձենք բացատրել իրավիճակների տարբերությունը։

2008 թ․ մարտի 1-ին հարյուր հազարավոր ցուցարարներ դուրս էին եկել փողոց՝ իրենց բողոքն արտահայտելու կատարված հանցագործության դեմ։ Որեւէ մեկը չի կասկածում, չէ՞, որ նախագահական ընտրությունները զանգվածաբար կեղծվել էին։ Վստահաբար՝ որեւէ մեկը չի կասկածում նաեւ, որ համապետական ընտրություններ կեղծելը եւ կեղծված ընտրությունների արդյունքներով իշխանություն զավթելը ծանրագույն հանցագործություն է։ Այսինքն՝ մարտի 1-ին ժողովուրդը պայքարում էր հանցագործության դեմ, իսկ իրավապահներն իրենց գործողություններով ըստ էության պաշտպանում էին կատարված հանցագործությունը։ Իսկ Իջեւանում այս օրերին ճիշտ հակառակ վիճակն է․ մարդիկ դուրս են եկել փողոց եւ պահանջում են, որ իրենց թույլ տան հանցագործություն կատարել։ Որեւէ մեկը, կարծում ենք, չի առարկի, որ ապօրինի անտառահատումը հանցագործություն է, իսկ ցուցարարները պահանջում են, որ դա հանցագործություն չհամարվի։ Ոստիկաններն ընդամենը պահանջում են հարգել օրենքը։ Դժվա՞ր է այս ակնհայտ տարբերությունը տեսնելը, մեծ խե՞լք է պետք՝ հասկանալու համար, թե որ դեպքում են իրավապահները պաշտպանում օրենքը, եւ որ դեպքում՝ ապօրինությունը։ Մեծ խելք, իհարկե, պետք չէ։ Փոխարենը մեծ լկտիություն է պետք՝ ձեւացնելու համար, թե տարբերությունը չես հասկանում։

Պատկերացրեք այսպիսի վիճակ։ Մեկին դանակահարության համար դատում են, իսկ նրա հարազատները դատարանի բակում ցույց են անում, հարձակվում ոստիկանների վրա ու տեսախցիկների առջեւ լավ պարապած առոգանությամբ գոռգոռում, թե «էս ի՞նչ խայտառակություն ա, էս ի՞նչ երկակի ստանդարտներ են, բա բժիշկները ամեն օր դանակով մարդ են փրթում, խի՞ իրանց չեք դատում, նույն դանակն ա, նույն մարմինը, խի՞ եք մեր անմեղ էրեխուն բռնել, նույն բանն ա արել, դուք հո թո՞ւրք չեք, արա՛, բա դրա համար էի՞նք փողոց փակել․․․» եւ այլն։ Իջեւանում այսօր մոտավորապես նույն բանն է տեղի ունենում։ Մի քանի հարյուր հոգի, կազմակերպիչների թաքուն հրահանգներով, հավաքվել ու գոռգոռում են, թե մի տարի առաջ փողոցներ փակելով Նիկոլ Փաշինյանին իշխանության էին բերում, որպեսզի հանգիստ ինչքան ուզեն՝ անտառը փրթեն։ Այլ կերպ ասած՝ նրանք ոչ թե նորմալ իշխանություն էին ուզում, այլ իշխանության բացակայություն, ու հիմա «խիստ հիասթափված են», որ Հայաստանում նորմալ իշխանություն կա, որն էլ (ո՞ւմ մտքով կանցներ) պաշտպանում է օրենքն ու օրինականությունը։

Իսկ նախկինների համար միեւնույն է, թե ինչ առիթով կլինի մարդկանց «խիստ հիասթափությունը»։ Միայն թե երկրում լարվածություն առաջանա, իրենք էլ, առիթից օգտվելով, կոծկեն իրենց կատարած հանցագործությունները ու նույնիսկ փորձեն վերադարձնել իշխանությունը։ Սա է, ուրիշ բան չկա։ Ու ցավալի է, որ այս ամենի մեջ որպես գործիք օգտագործվում են նաեւ խեղճուկրակ, անմեղ մարդիկ՝ առանց հասկանալու, որ իրենց խեղճությունն օգտագործում են հենց նրանք, ում պատճառով իրենք այդ խեղճ վիճակում են։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
29118 դիտում

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել